«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չեղարկվել է «Հոսանք»-ի համաժողովը «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ հայ նացիստական «Հոսանք» ​​կազմակերպությունը դեկտեմբերի 18-ին պատրաստվում է իր առաջին համաժողովն անցկացնել «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում, որտեղ, ըստ էության, խոսելու էին հայկական «ռեյխը»​​ կառուցելու իրենց ծրագրերի մասին: Այս մասին մենք զգուշացրել էինք նաեւ բիզնես կենտրոնին եւ հետաքրքրվել, թե ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել: Մեզ վստահեցրել էին, որ կոնֆերանսի բովանդակային մանրամասնություններից տեղյակ չեն, «Հոսանք»-ի դետալային գործունեությանը՝ եւս: Այդուհանդերձ, խոստացել էին ուսումնասիրել եւ հավելյալ դիրքորոշում հայտնել ավելի ուշ՝ հավաստիացնելով, որ կենտրոնն ունի արժեհամակարգային սկզբունքներ, որոնք կարեւոր են: Ավելի ուշ կրկին կապ էինք հաստատել «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանով է իրենց արժեհամակարգային սկզբունքների մեջ տեղավորվում ֆաշիստական կազմակերպությանը տարածք տրամադրելը: 

«Ես ուսումնասիրեցի, բայց event-ն արդեն մենք վերցրել ենք, կանխավճարը փոխանցված է, այսինքն՝ իր բնականոն հունով պետք է համաժողովը տեղի ունենա, այլ փոփոփություն անել մենք չենք կարողանա: Մեր խնդիրը տարածքը տրամադրելն է, տրամադրել ենք», - ահա այսպես էր արձագանքել մեզ բիզնես կենտրոնից Մարի անունով մենեջերը: Իսկ ղեկավարությունը բիզնես կենտրոնի մեկնաբանություն չուներ:

Այսպիսով՝ գնդակն այլեւս միայն իրավապահների դաշտում էր, թե որքանով նրանք գոնե սկզբունքայնություն կդրսեւորեին ու կառաջնորդվեին երկրի ազգային շահերով: Ընդ որում՝ խնդրի մասին ահազանգներ էին հնչեցրել քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, Համայկական ազգային պետականություն կուսակցությունը եւ այլք: 

Հանրային լայն արձագանքից հետո՝ քիչ առաջ տեղեկացանք, որ, այդուհանդերձ, «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում չեղարկվել է «Հոսանք»-ի համաժողովը:

«Հարգելի հայրենակիցներ, մենք որոշել ենք մեր առաջին համաժողվը «Eilte Plaza»-ում չեղարկել: Մեր Առաջին համաժողովը տեղի կունենա կենտրոնից դուրս՝ մեր անձնական մեծ գրասենյակներից մեկում, առանց ԶԼՄ-ների», - ասված է «Հոսանք»-ի տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ի մասին է, որը հանրությանը հայտնի դարձավ 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրեցին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին): 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան