«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրանն իրեն դավաճանված է զգում. Իրանահայ հայտնի խմբագիրը բացահայտում է Իրանի առաջիկա քայլերը

Միջազգային

Ի վերջո  ին՞չ կատարվեց Սիրիայում եւ ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում փորձել ենք հետաքրքրվել Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից, ով նախ նկատեց.

- Թվում է, որ Սիրիայում տեղի ունեցածը այնպիսի կայծակնային արագությամբ կատարվեց, որ ոչ ոք չհասցրեց իսկապես հասկանալ թե ինչ տեղի ունեցավ այդ երկրում: Բայց, եթե փորձում ենք դանդաղ և ուշիուշով թերթել անցուդարձերը ապա պարզ երևում է որ մեծ տերությունները և որոշ տարածաշրջանային երկրներ ամիսներ առաջվանից ծրագրել ու իրականացրել են այն սցենարը, որը իրականություն դարձավ ընդամենը 11 օրվա ընթացքում: Այստեղ կարելի է հստակորեն տեսնել Իսրայելի, Թուրքիայի ԱՄՆ-ի և Ռուսաստանի առավել կամ նվազ չափով, համադրված ծրագիրը Ասադի իշխանությունը տապալելու ուղղությամբ: Ծրագիր, որի հիմնական հատվածներից մեկը Իրանին Սիրիայից դուրս մղելն էր: Փաստորեն Իրանական կողմն ընկավ թուրք-ռուսական ծուղակի մեջ:

Չմոռանանք նաև ուկրաինական դրոնների «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» խմբավորման ձեռքում հայտնվելու փաստը ու նաև դրանց հետ գործելու ուսուցման հարցը, որ կատարվել է Թուրքիայի և Արևմուտքի համաձայնությամբ, որի մասին մեծ հավանությամբ, տեղյակ չի եղել Մոսկվան, ինչը կարող է որոշ չափով մթագնել ռուս-թուրքական հարաբերությունները: 

Կարծում եմ դեռ ոչ միայն մեր, այլ նաև հավաքական Արևմուտքի համար անհայտ են մնում Սիրիայի գալիք զարգացումները, դրանից ելնելով էլ նրանք անընդհատ խոսում են եթեներով: Թերևս այստեղ միակ կողմը, որը շտապում է ոտքերն ամրապնդել Սիրիայում Թուրքիան է:

- Ակնհայտ է, որ կորցնելով Սիրիան Իրանի համար նշանակում է Մերձավոր Արեւելքում զրկվել ամուր «հենարանից», որը հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ լինելու Իսրայելի նկատմամբ դիրքորոշում արտահայտելիս։ Հիմա ներկա իրադրությունը ի՞նչ զարգացումներով է հղի Իրանի համար։

- Իրանը փաստորեն մեծ հարված ստացավ Ասադի իշխանության անկումով, նամանավանդ, որ Սիրիայի նոր իշխանությունները արդեն իսկ սահմանափակումներ են առաջացնում պաղեստինյան որոշ կազմակերպությունների համար, որոնց համար մինչ այժմ Սիրիան կարևոր հենակետ էր: Մյուս կողմից Դամասկոսի սուննիադավան նորեկ իշխանավորները չեն թաքցնում իրենց հակաիրանական դիրքորոշումները, ինչը բնականաբար, կարող է դժվարացնել նաև Իրան-Լիբանան ցամաքային հարաբերությունը և Իրան-Հեզբոլլահ կապերը:

Այս բոլորը իրանական, ինչու ոչ նաև իսրայելական կողմերին պարտադրելու է անուղղակի հարվածներից խուսափել և հարկ եղած դեպքում ուղղակի հարվածել հակառակ կողմին: Եվ այս փաստը կարող է էլ ավելի լարել Թեհրան-Թել-Ավիվ հարաբերությունները և անգամ փոխադարձ հարվածների նոր դուռ բանալ:

- Ինչպե՞ս կզարգանան Իրան-Թուրքիա հարաբերությունները , ինչ հետք կթողնի Սիրիայի անկումը այդ հարաբերությունների վրա։

- Իրանում այսօր շատերն են խոսում թուրքական ծավալապաշտական ծրագրերի և Իրանին «գցելու» մասի: Մանավանդ երբ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ այսպես կոչված Աստանայի նիստի շրջանակում կողմերը համաձայնել էին որ Սիրիայի իշխանություն-ընդդիմություն երկխոսության դուռ պիտի բացվի և այդպես էլ դա տեղի չունեցավ ու դեռ ավելին, Հաքան Ֆիդանը հայտարարեց որ Իրանին և Ռուսաստանի համոզել է որ զինյալ միջամտություն չկատարեն Ասադի դեմ իրականացվող իշխանափոխության գործողությունում:

 Նկատի ունենալով Իրանի տարբեր պաշտոնյաների լեզվից հնչող հակաթուրքական ելույթները պիտի հավատալ, որ Իրանում արդեն հասկանում են որ չպիտի խաբվել Էրդողանի նամազին (աղոթքին), այլ պետք է նայել թե ինչ քաղաքականություն է վարում տարածաշրջանում և որքանով է այն դեմ կամ կողմ Իրանի ազգային շահերին:

- Այս իրավիճակում, որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի կողմից էսկալացիայի վերսկսումը Զանգեզուրի ուղղությամբ, ինչ դիրք կզբաղեցնի այդ դեպքում Իրանը։

- Ինչպես հիշատակեցի Իրանում իրենց դավաճանված են տեսնում Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, ինչի արդյունքում փաստորեն Թեհրանը դուրս մղվեց սիրիական իրականությունից և կորցրեց տասնամյակների ընթացքում ստեղծած իր ամուր ոտնատեղը Մերձավոր Արևելքում և նահանջեց մինչև Իրան-Իրաք սահման և բնականաբար, նույնչափով թշնամի Իսրայելը, թուրք-ռուսական դավադրությամբ մոտեցավ իրանին:

Ու եթե նույն այդ սցենարն Անկարա-Մոսկվա կոալիցիան, որպես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իսկական շահառուներ, այս անգամ՝ Ադրբեջանի ձեռքով, փորձեն իրականացնել Հարավային Կովկասում, Իրանը պարտավոր է կյանքի գնով դեմ գնալ դրան, որովհետև եթե Սիրիայում տեղի ունեցողը պարզապես Իրանին դուրս էր մղում տարածաշրջանային զարգացումներից, այս վերջինը կարող է Իրանին մասնատման և քայքայման տանել:

Ամփոփելով խոսքը հայտնի խմբագիրը նկատում է.

- Այս բոլոր իրողություններն անշուշտ իրենց անդրադարձն են ունենալու 3+3 ձևաչափի վրա և մեծ հարված են հասցնելու այդ շրջանակում անցկացվող բանակցություններին, որին մենք ականատես ենք լինելու մոտ ապագայում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան