«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Մշակութային

Iravunk. com - ին, Հայաստանի Գրողների միությունից խորը ցավով տեղեկացրին, որ երկրային կյանքից անժամանակ, 62 տարեկան հասակում հեռացել է բանաստեղծուհի, Հայաստանի Գրողների միության անդամ, ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը դեկտեմբերի 16֊ին, ժամը 17։00֊ին, «Լյուար» սգո սրահում /Շահումյանի գերեզմանատան ճանապարհին /։ Վերջին հրաժեշտը նույն սրահից դեկտեմբերի 17֊ին, ժամը 13։00֊ին։ Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, ընթերցողներին։ Ներկայացնենք նրա «Ժամկետանց լռություն» գրքից մի քառատող. - Ձեր հետգրության մեջ մի օր ես գիտեմ, Դուք կավելացնեք ուշացած մի բառ, Ու բոլորից թաքուն, աննկատ մի տեղ կխոստովանեք, որ սիրել եք ինձ, որ շատ եք սիրել... Նոնա Պողոսյանը ծնվել էր 1962֊ի մարտի 6֊ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ 1969֊ից տեղափոխվել է ու բնակվել Արագածոտնի մարզի Պռոշյան ավանում։ Նա առաջին անգամ հրատարակվել է «Պիոներ կանչ» թերթում ներկայացնելով մանկական բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 2007֊ից Հայաստանի Գրողների միության անդամ էր։ 1993 թվականից ծառայում էր ՀՀ ՊՆ ֊ում, Հայաստանի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ էր։ Թղթակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի։ Պողոսյանի բանաստեղծական շարքերը թարգմանվել են պարսկերեն ու գերմաներեն լեզուներով։ Արժանացել է բազմաթիվ պարգևների. «Դրաստամատ Կանայան», Վազգեն Սարգսյան» մեդալների, «Անբասիր ծառայության համար 1֊ին, 2֊րդ, 3֊րդ, 4֊րդ աստիճանի մեդալի։ 2018 թվականին «Չկրակված փամփուշտներ» բանաստեղծական շարքի համար արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի առաջին մրցանակին, 2015֊ին «Սահման» բանաստեղծական շարքի համար արժանացել է «Պոեզիա» անվանակարգի խրախուսական մրցանակին։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան