«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի տարբերություն այսօրվա՝ Խորհրդային դպրոցի կրթության հայեցակարգերում չկար այլասերման միտում. Ալեքսանյան

Հասարակություն

«Կառուցի՛ր դպրոցներ, որ հարկադրված չլինես կառուցել բանտեր»,- հանճարեղ մտածողներից մեկի խոսքը կրկնում է վաստակաշատ մանկավարժ ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ եւ շեշտում, որ երիցս ճիշտ է ասված: Վերջերս «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձը. Խորհրդային հանրապետությունների ձեռքբերումները, ներկա վիճակն ու զարգացման միտումները» խորագրով կլոր-սեղանի ժամանակ նա հենց այս համատեքստում անդրադարձավ խորհրդային կրթությանը:

— Խորհրդային Հայաստանում ազգային ու պետական արժեքների շարքում իր ուրույն ու աներեր տեղն ուներ կրթությունը: Իզուր չէր, որ այդ ասպարեզը կանոնակարգող ու ղեկավարող գերատեսչությունը Լուսավորության նախարարություն էր կոչվում:

Ամենօրյա ռեժիմով զարգացող գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի եւ սպորտի հիմքում ընկած էր կրթությունը: Խորհրդային դպրոցն ուժեղ էր, չափազանց ուժեղ, որովհետեւ հենված էր մաշտոցյան դպրոցի վրա. այդ դպրոցն ուներ կրթության եւ դաստիարակության ազգային հայեցակարգ: Այս դպրոցում հարգի էր հերոսականությունը, խիզախությունը, ազնվությունը, մրցակցային հարաբերությունները, գնահատման հինգնիշային համակարգի միասնությունը, մարդու նկատմամբ ուշադրությունը, միմյանց օգնելը, ճշտապահությունը, եւ այս ամենը սերնդին սովորեցնում էր սեր առ ազգ, առ հայրենիք: Դաստիարակում էր սեր մարդու նկատմամբ եւ ինտերնացիոնալիզմ:

Այս մի բուռ Հայաստանը հպարտ էր իր գիտությամբ, արդյունաբերությամբ, մեծագույն մշակույթով, սպորտով: Հայն իր հայացքը մխրճել էր տիեզերական աստղային գալակտիկաների խորքը, սուզվել օվկիանոսների հատակը: Հայի զավակները ծափահարությունների էին արժանանում աշխարհի մեծ բեմերում: Աշխարհը հաշվի էր նստում հայի հետ…

Ահա թե ինչու Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր: Այդ կրթության հայեցակարգերում չկային Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաներ, չկար այլասերման եւ հակաբնական, Աստծո արարչագործությունը խմբագրելու միտում… Այդ կրթությունն անաղարտ էր, մաքուր՝ լեռան կրծքից դուրս հորդող գետակի նման, եւ սերնդին դաստիարակում էր աշխատասեր, ձգտող ու հայրենասեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան