ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱ´Ն

Վերլուծություն

Այս­պի­սով, Վրաս­տա­նում ստեղծ­ված ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=300540&l=am) Հա­յաս­տա­նի հա­մար ազ­դակ­ներ են հե­տեւ­յալ ի­մաս­տով: Նախ, ե­թե ան­գամ բա­նը չհաս­նի ռուս-վրա­ցա­կան դա­շինք­նե­րի, մեկ է, եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի էա­կան բա­րե­լա­վու­մը, ըստ այդմ՝ աբ­խա­զա­կան եւ օ­սե­թա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան են դառ­նում: Հա­ջոր­դը. նման ի­րա­վի­ճա­կում, ե­թե տե­սա­կան հար­թութ­յան վրա դա­տենք, Վ­րաս­տա­նը Հա­յաս­տա­նի հա­մար չի հան­դի­սա­նա լո­գիս­տիկ ու­ղի՝ դե­պի Ա­րեւ­մուտք ռազ­մա­քա­ղա­քա­կան կա­պե­րի հա­մար: Իսկ տնտե­սա­կան կա­պերն էա­կան չեն, հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց այդ էլ Հա­յաս­տանն Ա­րեւ­մուտ­քի հետ ու­նի շատ փոքր, ոչ ո­րո­շիչ եւ գնա­լով նվա­զող տնտե­սա­կան կա­պեր: Այ­սինքն, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, Վ­րաս­տա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, դե­պի Ա­րեւ­մուտք Հա­յաս­տա­նի հա­մար ելք չի լի­նե­լու: Վեր­ջա­պես, ինչ­պես նաեւ պատ­մութ­յունն է ցույց տա­լիս, այն փու­լում, երբ Ռու­սաս­տանն ամ­րաց­նում է դիր­քե­րը վրա­ցա­կան հար­թա­կում, ա­ռաջ­խա­ղաց­ման հա­ջորդ փու­լը դառ­նում է Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը: Տվ­յալ դեպ­քում, թե­րեւս ա­ռա­ջին հեր­թին Հա­յաս­տա­նը՝ ել­նե­լով մի շարք նկա­տա­ռում­նե­րից:

Այս­պես, ե­թե Վ­րաս­տա­նը Հա­յաս­տա­նի հա­մար դե­պի Ա­րեւ­մուտք դառ­նում է քա­ղա­քա­կան ի­մաս­տով փակ ճա­նա­պարհ: Իսկ պո­տենց­իալ միակ նման ճա­նա­պարհ է մնում Թուր­քիան, ե­թե միայն թուր­քա­կան սահ­մա­նը բաց­վի: Իսկ սահ­մա­նի բա­ցու­մը, չմո­ռա­նանք, մնա­ցել է կախ­ված հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րից», որն այդ­պես էլ չի ստո­րագր­վում, ինչ­քան էլ որ խո­սում են, թե մնաց 20 տո­կո­սը, 10 տո­կո­սը եւ այլն: Ի­մաս­տա­յին ա­ռու­մով, այս հար­ցում պատ­կե­րը մնում է նույ­նը: Ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կից, ե­թե տե­ւա­կան ժա­մա­նակ Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում էր, ա­պա հի­մա այն պար­զա­պես չկա, եւ մեծ հարց է՝ կլի­նի՞ Թ­րամ­փի օ­րոք: Երկ­կողմ՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­թա­կը թեեւ ընդ­մի­ջում­նե­րով գոր­ծում է, սա­կայն այս ձե­ւա­չա­փով Ա­լիեւն այն­պի­սի պայ­ման­ներ է ներ­կա­յաց­նում, որ Նի­կո­լը պար­զա­պես կա­տա­րել չի կա­րող: Օ­րի­նակ, Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու հար­ցը:

­Գո­յութ­յուն ու­նի նաեւ ե­ռա­կողմ՝ նո­յեմ­բե­րի 9-ի հիմ­քով ձե­ւա­վոր­ված Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան հար­թա­կը: Այս­տեղ ե­ղած պայ­ման­նե­րը հայտ­նի են ի սկզբա­նե, ինչ­պես նաեւ, որ Նի­կոլն Ա­րեւ­մուտ­քի հանձ­նա­րա­րութ­յամբ այդ­պես էլ այդ պայ­ման­նե­րի կա­տար­մա­նը գո­նե մինչ այժմ հա­մա­ռո­րեն չի գնում: Արդ­յուն­քում, Ռու­սաս­տա­նը քա­նիցս ֆիք­սե­լով իր մո­տե­ցում­նե­րը, նաեւ սկսեց ա­ռաջ տա­նել այն սկզբուն­քը, որ ե­թե չեք ու­զում, գնա­ցեք, ինք­ներդ պայ­մա­նա­վոր­վեք, պետք ե­ղավ, կա­րող եմ օգ­նել: Այ­սինքն, նո­րից ա­մեն ինչ մղվում է Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի դաշտ՝ հի­շա­տակ­ված նա­խա­պայ­ման­նե­րով եւ ի­րա­վի­ճա­կով հան­դերձ:

Այս­պի­սով, ի­րա­վի­ճա­կի նման կո­պիտ նկա­րագ­րու­մը եւս հու­շում է, այ, ա­մե­նա­փա­կու­ղա­յի­նը մնում է Նի­կո­լի վի­ճա­կը, եւ Վ­րաս­տա­նի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում այդ փա­կու­ղին էլ ա­վե­լի է խո­րա­նում: Գու­մա­րած, ե­թե Ա­լիե­ւի ձեռ­քե­րը նաեւ ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով են ա­զատ, ա­պա Նի­կո­լի հա­մար այս­տեղ եւս լուրջ խնդիր կա: Հե­ռու չեն ընտ­րութ­յուն­նե­րը, ա­ռա­վել եւս, ե­թե դրանք լի­նեն ար­տա­հերթ: Իսկ ա­հա Նի­կո­լը, ինչ­քան էլ որ ար­դեն իսկ իր ստան­դարտ պո­պու­լիզ­մին է վե­րա­դար­ձել, բայց մեկ է՝ ու­նի մեկ գլխա­վոր խնդիր: Նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րին խոս­տա­նում էր խա­ղա­ղութ­յուն, եւ հի­մա, ե­թե ձեռ­քին չու­նե­նա գո­նե ա­մե­նա­թույլ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», շատ բարդ ի­րա­վի­ճա­կում է հայտն­վե­լու: Ա­ռա­վել եւս, որ ա­մե­րիկ­յան լի­բե­րաստ­նե­րը, ո­րոնց կող­քից Նի­կո­լի դես­պա­նը չէր հե­ռա­նում, պարտ­վել են, ու թե հի­մա ինչ մո­տե­ցում կու­նե­նա Թ­րամ­փի քա­ղա­քա­կան կուր­սը, դե գնա ու գու­շա­կիր:

Այս ի­րա­վի­ճա­կում, Նի­կո­լի վեր­ջին մոս­կով­յան այ­ցը եւս ո­րո­շա­կի բա­ներ հու­շեց: ԵԱՏՄ-ի վար­չա­պետ­նե­րի հան­դիպ­մա­նը նա նո­րից ա­ռաջ տա­րավ իր ար­դեն զահ­լա տա­րած «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» գա­ղա­փա­րը, թե. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­ձեռ­նած այս նա­խա­գի­ծը, ի վեր­ջո, բա­րեն­պաստ պայ­ման­ներ կա­պա­հո­վի բո­լոր շա­հագր­գիռ պե­տութ­յուն­նե­րի միջեւ տրանս­պոր­տա­յին եւ­ առեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման հա­մար՝ երկր­նե­րի ինք­նիշ­խա­նութ­յան եւ­ ի­րա­վա­զո­րութ­յան, ինչ­պես նաեւ ի­րա­վա­հա­վա­սա­րութ­յան եւ փո­խա­դար­ձութ­յան սկզբուն­քի հի­ման վրա»: Այ­սինքն, է­լի նախ­կին թե­զերն են, ո­րոնք մինչ այժմ ո­րե­ւէ հե­տաքրք­րութ­յուն ար­տա­քին աշ­խար­հում չեն ա­ռա­ջաց­րել: Շատ պարզ պատ­ճա­ռով՝ լուծ­ված չեն հայ-ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը, որն էլ, չմո­ռա­նանք, նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» գլխա­վոր ար­գե­լակն է՝ նո­յեմ­բե­րի 9-ի հայտ­նի սկզբուն­քից Նի­կո­լի հրա­ժար­վե­լու պատ­ճա­ռով, ո­րը եւս մեկ ան­գամ ի ցույց դրեց ԵԱՏՄ-ի նիս­տում:

Այն, որ Պու­տի­նի հետ այդ նիս­տից հե­տո հան­դի­պում չե­ղավ, մի­գու­ցե Նի­կո­լի այդ մո­տեց­ման հե­տե­ւանքն էր: Թեեւ մյուս կող­մից էլ, այս ըն­թաց­քում այլ մե­սիջ­ներ եւս գա­լիս են: Այս­պես, բա­վա­կան հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը, թե՝ հայ եւ­ ադր­բե­ջան­ցի­ գոր­ծըն­կեր­նե­րի հետ Ադր­բե­ջա­նի եւ Նա­խիջ­եւա­նի եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան հար­ցով լուրջ արդ­յունք­նե­րի ենք հա­սել։ «Ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի շրջա­նակ­նե­րում փո­խըմբռ­նում է ձեռք բեր­վել, թե ինչ­պես կա­րե­լի է վե­րա­կանգ­նել Ադր­բե­ջա­նի եւ Նա­խիջ­եւա­նի եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յու­նը, կար­եւոր է մար­զա­յին տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման խնդի­րը, ա­ռա­ջին հեր­թին՝ եր­կա­թու­ղա­յին։ Խոս­քը, ա­յո, Հա­յաս­տա­նի Ս­յու­նի­քի մար­զով Ադր­բե­ջան-­Նա­խի­ջե­ւան ճա­նա­պար­հի մա­սին է»,- ման­րա­մաս­նեց նա:

Այ­սինքն, այդ ե­ռա­կողմ, այն է՝ ե­րեք երկր­նե­րի փոխ­վար­չա­պետ­նե­րից կազմ­ված աշ­խա­տան­քա­յին խում­բը վերսկ­սե՞լ է իր գոր­ծու­նեութ­յու­նը: Թե՞ Գա­լու­զի­նը նկա­տի ու­ներ 2021թ.-ին ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Ե­թե երկ­րորդ տար­բե­րակն է, ա­պա տա­րօ­րի­նակ կլի­ներ, որ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րարն այդ մա­սին խո­սում է հի­մա, ա­ռա­վել եւս, երբ նրա ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րը եւ ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րը քա­նիցս ա­սել են, որ Նի­կո­լի հրա­ժար­վե­լու պատ­ճա­ռով այդ բո­լոր նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը «սա­ռույ­ցին» են գրվել: Իսկ ե­թե Գա­լու­զի­նը խո­սում է ինչ-որ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին, ա­պա նկա­տենք, որ փոխ­վար­չա­պետ­նե­րի աշ­խա­տան­քա­յին խմբի հան­դի­պում­նե­րի մա­սին վեր­ջին ժա­մա­նակ­ներս պաշ­տո­նա­պես բան չի աս­վել: Այ­սինքն, ե­թե այս տար­բե­րակն է, նշա­նա­կում է, որ ե­ղել են պաշ­տո­նա­պես չներ­կա­յաց­ված հան­դի­պում­նե՞ր եւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե՞ր, ա­սենք Կա­զա­նում Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի հան­դի­պու­մից հե­տո: Այս տար­բե­րակն ա­վե­լի ռեալ տեսք ու­նի, քան ե­թե Գա­լու­զի­նը խո­սեր 2021թ.-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի մա­սին, ո­րից հե­տո չա­փա­զանց շատ «ջրեր են հո­սել»:

Մ­յուս կող­մից էլ, այդ հանձ­նա­ժո­ղո­վի հա­յաս­տան­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը Մոսկ­վա­յում էր ան­ցած ամս­վա վեր­ջե­րին, նաեւ դեկ­տեմ­բե­րի 12-ին՝ Նի­կո­լի փո­խա­րեն մաս­նակ­ցե­լով ԱՊՀ պե­տութ­յուն­նե­րի կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի նիս­տին: Նաեւ դրա հա­ջորդ օրն էր Նի­կո­լի հետ մաս­նակ­ցում ԵԱՏՄ երկր­նե­րի վար­չա­պետ­նե­րի հան­դիպ­մա­նը: Այս հա­ճա­խա­կա­նութ­յամբ Մոսկ­վա­յում գտնվե­լով, ի­հար­կե, նա նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի հետ հա­մա­տեղ խմբի կազ­մում հան­դիպ­ման հնա­րա­վո­րութ­յուն ու­ներ:

Ա­մեն դեպ­քում, Նի­կոլն այս տա­րի դեռ Ռու­սաս­տան՝ Պե­տեր­բուրգ այ­ցե­լե­լու ա­ռիթ ու­նի՝ ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի տա­րե­կան ամ­փոփ հան­դի­պում­նե­րի հետ կապ­ված: Թե­րեւս, հենց այդ­ այ­ցե­րի շրջա­նակ­նե­րում է, որ կա­րող են շատ փա­կագ­ծեր բաց­վել: Դ­րա բո­լոր նա­խադր­յալ­նե­րը կար­ծես թե կան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում