Նիկոլը ցույց տվեց, որ իր թիմը չկայացած է Գյումրիում, եւ ոչինչ են նրանք. Համբարյան

Ներքաղաքական

Գյումրիում ավարտվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի «փրայմերիզը», որն իրենից ենթադրում էր այն, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է ընտրվի ներքին ընտրության արդյունքում։ Հիշեցնենք նաև, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաեւ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաեւ դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։ Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն: Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:


— Այս իշխանությունների կողմից պարզապես հերթական անօրինակությունն էր նման քայլը, որոնք փորձեցին իրենց անօրինակությունները քողարկել, այսպես կոչված, ժողովրդավարական մեթոդներով, որին իրենք անվանում են «փրայմերիզ»։ Իրականում Հայաստանի Հանրապետությունում այդպիսի կարգ չկա, եւ սա ինքնիրավչություն էր՝ գործող իշխանությունների կողմից, իսկ այդ «փրայմերիզ»-ն էլ պարզապես իր հերթին մի շոու էր, քանի որ շուրջ 120 հազար ընտրող ունեցող Գյումրիում ընդամենը 1050 հոգու է հարցում կատարվել եւ 253 ձայն ստացած անձին նշանակել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, դա միայն ի վիճակի էր կատարել հենց այս իշխանությունը։
Եթե ուզում էին ինչ-որ մեկին նշանակել, թող շատ պարզ կերպով ասեին եւ նշանակեին ու ոչ թե այդ «փրայմերիզ»-ն անեին։ Չնայած ես  եւս շատ լավ հասկանում եմ, թե իրականում այս ամենն ինչի՞ համար է, ի վերջո, կատարվել։ Շատ լավ գիտենք, որ Նիկոլը մենակ չէր ուզում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել։ Նիկոլը նաեւ ուզում էր Շիրակի մարզի եւ Գյումրվա սեփական թիմերին հասկացնել, որ նրանք ոչնչություն են ու առանց իրեն՝ շարունակում են մնալ ոչինչ: Ինչպես եղել էին ոչինչ՝ մի քանի տարի առաջ, այդպես էլ հենց հիմա են, որովհետեւ աբսուրդի ժանրից էր, երբ Գյումրի քաղաքում ՔՊ-ի համակիրը հաղթում է ՔՊ-ականներին։ Ահա հենց սրանով էլ Նիկոլը ցույց տվեց, որ իր թիմը չկայացած է Գյումրիում, եւ ոչինչ են նրանք»։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ․Գ․- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում