«Ժողովուրդ». Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. բացահայտում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը «ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով պետք է նպաստեր ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով՝ Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»:

Իսկ ինչ արեց այդ կառույցը. «ձախողվեց», ինչպես խոստովանել է հենց ինքը՝ հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի պատճառով պետությունը ոչ թե տասնյակ միլիոններ է կորցրել, այլ, ընդհանուր հաշվարկով, վնասը հասնում է 25 միլիարդ դրամի կամ մոտ 63 մլն դոլարի:

«Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ պետությանը ներդրումներ ապահովելու կոչված մարմնի համար 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր:

Բացի դրանից, ՀՀ Կառավարության որոշմամբ ներդրվել է գրեթե 5 մլրդ ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։
Այսինքն՝ 2 նախագծերի համար ընդհանուր բյուջեից ծախսվել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ։

2022 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1.3 մլրդ դրամ է եղել, որտեղ հիմնականում աշխատել են ուժային կառույցների աշխատակիցների բարեկամները՝ աստղաբաշխական աշխատավարձերով:

Շարունակենք շարքը.

«Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։

Եթե վերջնականացնենք այս խոշոր հաշվարկը, գումարենք ԱՆԻՖ-ի լուծարման համար հատկացված 1,7 միլիարդ դրամը, «Ֆլայ Արնա» ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի վարչական ծախսերի համար հատկացված 11 մլրդ դրամը, «Ձեռնարկատեր + պետություն» ՓԲԸ-ի կողմից ղեկավարվող ծրագրերի համար հատկացված 10 մլրդ դրամը եւ պետական գնումների կայքում առկա ծախսերի ֆինանսական հաշվետվությունների մնացորդները (2023-ի հաշվետվությունը չկա), ապա կստացվի, որ մի կլորիկ գումար՝ մոտ 25 մլրդ դրամ՝ գրեթե 63 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել պետության կողմից, բայց գրեթե բոլոր ծրագրերը ձախողվել են:

Հիշեցնենք, որ ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, եւ նույնիսկ լուծարման համար ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 1,7 միլիարդ դրամ ուղղեց՝ վարկերի մարման, աշխատակիցների վերջնահաշվարկի ու այլնի համար:

Խոսելով իր իշխանության ամենամեծ թալանի մասին եւ պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխանատու (ԱՆԻՖ-ի) լուծարման համար, Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսի 31-ին տված իր ասուլիսի ժամանակ այսպիսի պատասխան հնչեցրեց.

«Պետք է ստանանք պատասխաններ ԱՆԻՖ-ի լուծարման վերաբերյալ։ Այդ գործընթացն այնքան էլ աննկատ չի եղել, այդտեղ կան ձախողումներ, այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում, ես հուսով եմ, որ մենք կստանանք պատասխաններ։ Եթե ձախողված պրոյեկտներից խոսենք, կարող ենք էլի պրոյեկտներից խոսել, յուրաքանչյուր երկրում պարտադիր կան ձախողված պրոյեկտներ»:

Այսինքն՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ այս նախագիծը ձախողվել է, սակայն քողարկված է մնում՝ կոնկրետ ով, ինչպես տապալեց ծրագրերը եւ մսխեց պետության եւ հերոս հարկատուների կողմից հավաքագրված պետբյուջեի գումարները:

Հիշեցնենք, որ Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, միաժամանակ 2018-2021 թթ. նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը։

Տեղեկացնենք, որ այս մասով քրեական վարույթ է հարուցվել տարբեր դիմումների հիմքերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ 3-րդ մասի 3-րդ կետով՝ (վստահված գույքը հափշտակելը` առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ՀՀ կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից լիազորությունները ի վնաս այդ կազմակերպությանն օգտագործելը, ինչի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ, սակայն այս ամենի համար որեւէ մեկը մինչ օրս չի մեղադրվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում