«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարոն Չախոյանը ստախոս է․ Թագուհի Թովմասյան

Թեմա

Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տարոն Չախոյանի հայտարարություններով:

Հիշեցնեմ, որ նախօրեին իմ միջազգային գործընկերներին ուղարկել էի գրություններ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։ Ներկայացրել էի ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը: Նաև շեշտել էի գրության մեջ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը պատգամավոր Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել:

 

Իմ հանրային քաղաքական գործունեության արդյունքում՝ այդ գրություններից հետո, ես հայտնվել եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի թիրախում: Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև՝ տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ես ապօրինի ձայնագրել եմ ինչ-որ նիստի ընթացքում Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել Սերժ Սարգսյանին։ Ու բացի այդ, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից:

 

Քանի որ ներկայացվածը ոչ միայն քաղաքացիաիրավական հարց է, այլ նաև քրեաիրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապա

ՊԱՀԱՆՋԵԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ իրավապահ մարմիններին`

 

• պարզելու, թե Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ պայմաններում են արել,

 

• ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել այդ օրվա հանդիպմանը, ինչպե՞ս են ձայնագրել և ինչպե՞ս են փոխանցել Սերժ Սարգսյանին,

 

• Տարոն Չախոյանից պահանջել ներկայացնել իր հայտարարությունը ապացուցող փաստեր, չներկայացնելու դեպքում ՊԱՀԱՆՋԵԼ հարուցել նոր վարույթ նրա նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով:

 

• Պարզել թե ես ՔՊ ո՞ր նիստին եմ մասնակցել, ի՞նչ արտահոսք եմ կազմակերպել: Եվ եթե կրկին նա չի կարողանա ներկայացնել ապացույցներ, որ արտահոսք եմ արել, ապա սուտ մատնության վարույթի շրջանակներում դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

ՏԵՂԵԿԱՑՆԵՄ, որ՝

 

➢ Տարոն Չախոյանի կողմից հիշատակված ապօրինի ձայնագրության օրվա հանդիպմանը ես չեմ մասնակցել, հետևաբար չէի կարող ձայնագրել (թեև ինձ համար ընդհանրապես մերժելի է գաղտնի ձայնագրություններ անելը)

 

➢ ՔՊ («Իմ քայլը») խմբակցության նիստերին 2019-ից սկսած 2 տարի չեմ մասնակցել՝ արտահոսքերի մեղադրանքներից խուսափելու համար: Հետևաբար չէի կարող արտահոսք անել միջոցառումներից, որոնց չեմ մասնակցել:

 

Ակնկալում եմ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, քանի որ այն անմիջականորեն կապ ունի Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, ով ինձ թիրախավորում է իմ քաղաքական և իրավապաշտպան գործունեության համար:

Ապօրինի ձայնագրություն կատարելը համարվում է օրինախախտում, և դրա իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

 

Իսկ եթե նման ձայնագրության մասին սուտ մատնություն է կատարվում որևէ մեկի՝ այդ թվում նաև պետական պաշտոնիայի կողմից, նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի:

 

Տարոն Չախոյանը ստախոս է:

 

Պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան