«Փաստ». Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների, ի դեպ, նաև՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի ՆԳ արդեն նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիի ու նույն համակարգի ևս մի քանի պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցների են դիմում վրացական ՆԳՆ նշված պաշտոնյաների դեմ, քանի որ նրանք (ուշադրություն). «Մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ դաժան բռնաճնշումներին»: 

Հատկանշական է, որ «հավաքական Արևմուտքի» այդ պատժամիջոցների մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույն Վախթանգ Գոմելաուրիին նշանակեց փոխվարչապետ: 

Բայց դեռ մի կողմ Վրաստանի ու ԱՄՆ հեռացող վարչախմբի հարաբերությունները, չհաշված՝ Մեծ Բրիտանիան: 

Այստեղ այլ հարց է հետաքրքիր: Երկդիմի, երկակի չափանիշների, երկերեսանի պահվածքի հարցը, որն ամեն անգամ դրսևորում է Արևմուտքը: 

Թե ինչ էր կատարվում Թբիլիսիում օրեր, շաբաթներ առաջ, բոլորս տեսանք: Երկրի հեռացող նախագահ Զուրաբիշվիլու հրահրմամբ «արևմտամետները» փորձեցին փողոցային եղանակով հեռացնել օրինական իշխանություններին, ըստ որում, ցուցարարները ոչ մի կերպ խաղաղ չէին:

Բայց ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Արևմուտքը այդ ամենը նորմալ էին համարում, ու հակառակը՝ սպառնալիքներով, արդեն նաև՝ պատժամիջոցներով են խոսում այդ երկրի ընտրված իշխանության հետ:

Իսկ, այ, Հայաստանում փաշինյանական իշխանությունները ուժայինների միջոցով գազանաբար հարձակվում էին խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր գործիչների, լրագրողների վրա: Ծեծում էին, քաշքշում, բանտարկում, կալանավորում: Օրը ցերեկով 30 կամ ավելի նռնակներ էին ոստիկանները նետում խաղաղ ցուցարարների վրա, դրա հետևանքով 100 և ավելի մարդ վիրավորվեց, մեկը հաշմվեց...

Ո՞ր մեկը ասես: Բոլոր այս դեպքերում ո՛չ ԱՄՆ, ո՛չ եվրոպական երկրների իշխանություններն ու դեսպանները ոչ միայն ոչինչ չեն ասում, այլ... նույնիսկ խրախուսում ու քաջալերում են Փաշինյանին, նրա իշխանությանը, ոստիկանական համազգեստի տակ թաքնված մարդատյաց խոշտանգիչներին: Այսինքն, որտեղ Արևմուտքի յուրայիններն են իշխանության, վերջիններս կարող են բռնաբարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որտեղ ընդդիմությունն է իրենցը, արդեն նրանց է ամեն ինչ թույլատրելի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում