«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արագածոտնի մարզպետարանը՝ կոռուպցիայի ու թմրանյութերի բռնկված օջա՞խ. Մովսիսյանը հույս ունի` «կպլստա»

Ներքաղաքական

Այն, որ օրերս Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը (աշխատանքից ազատման դիմում է գրել) բացահայտել եւ թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի երկրորդ օգնական Արմեն Մարկոսյանին, «Իրավունք»-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, միանգամայն փաստարկված է, եւ կան հստակ ապացույցներ՝ տեղեկության հետ առնչվող, ինչը ծածկադմփոց անել չի հաջողվելու: Սակայն սա միակ խայտառակ սկանդալը չէ, որ պայթել է մարզպետարանում: Եվ սա է պատճառը, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շտապել է արձակուրդ մեկնել, ըստ էության, լավագույն դեպքում՝ չվերադառնալու եւ դրանով սեփական կաշին փրկելու հույսով: Այսինքն՝ այն գործընթացը, որը սկսվեց օգնական Արմեն Մարկոսյանի ձերբակալությամբ՝ սառցաբեկորի միայն տեսանելի մասն էր:

Այսպիսով՝ մարզպետարանին մոտ կանգնած «Իրավունք»-ի աղբյուրներն ասում են՝ թմրանյութի շրջանառությունը դեռ ի՞նչ է, մարզային իշխանությունում մի ամբողջ կոռուպցիոն շղթա է գործում՝ Սերգեյ Մովսիսյանի պաշտոնավարման օրոք: Ասում են, որ վերջինիս խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանը  որպես մեղադրյալ անցնում է բազմաթիվ քրեական վարույթներով: Ըստ շրջանառվող լուրերի` Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա. Հովհաննիսյանի հետ նախապես հանցավոր համաձայնություն ունենալով՝ իրականացրել է բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններ, այդ թվում՝ յուրացվել է դիահերձարանին պատկանող գումարները, որից էլ, այսպես ասած, առանձնապես խոշոր չափի «փայաբաժին» առանձնացվել ու փոխանցվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս մարզպետ Ս. Մովսիսյանին։ Ավելին՝ մարզպետ Ս. Մովսիսյանի անմիջական ցուցումով կատարված բազմաթիվ հանցագործությունները մինչ այս պահը կոծկվում են, քանի դեռ Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Ա. Հովհաննիսյանը, ով, ի դեպ, Հակակոռուպցիոն քննչական կոմիտեի կողմից ձերբակալվել է ու այժմ կալանավորված է, դեռեւս սպասում է մարզպետի աջակցությանն ու ցուցմունք չի տալիս՝ մտածելով, որ փրկելու է իրեն իր, այսպես ասած, հանցակից մարզպետը:

Լուսանկարում՝ Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա. Հովհաննիսյանն է

Ի դեպ, շշուկներ են պտտվում նաեւ, թե նույն մարզպետ Մովսիսյանը, իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները չարամտորեն օգտագործելով, չի ցանկացել հենց այնպես վերանշանակել Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա.Հովհաննիսյանին եւ իրենից ստանալով 30 հազար ԱՄՆ դոլար՝ դրա դիմաց ողորմացել է ու վերանշանակել տնօրենի պաշտոնին՝ շարունակելով իրականացնել համատեղ հանցավոր գաղափարները:

Բացի այս ամենից, մի մութ պատմություն էլ կա` Արցախից բռնի տեղահանվածներին հատկացված աջակցության հետ կապված՝ կլինի գումարի, թե որեւէ այլ օգնության տեսքով: Նույն աղբյուրների համաձայն` նախապես մարզպետի եւ նույն մարզի խանութների տնօրենների հետ հանցավոր համաձայնությամբ՝ դրանք յուրացվել են, ու գրեթե 80 տոկոսը յուրացրել են իրենց «կլանով» ու որեւէ կերպ չեն օգնել Արցախից բռնի տեղահանվածներին։ Ահա թե ինչու էր մարզպետ Ս. Մովսիսյանն ուզում ամեն կերպ ձերբազատվել Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանից, որպեսզի, ըստ էության, այս ամենը ջրի երես դուրս չգա:

Սեփ. լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան