Սկանդալային Pegasus լրտեսող ծրագրի ստեղծող ընկերությունը դատարանում պարտվել է WhatsApp մեսենջերին

Հասարակություն

WhatsApp-ը ուրբաթ օրը հայտարարել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծող իսրայելական SO Group Technologies ընկերության նկատմամբ իրավական հաղթանակի մասին, գրում է The Guardian-ը։

NSO Group Technologies-ը դատական ​​գործընթացի մեջ է ներգրավվել Meta ընկերությանը պատկանող հաղորդագրությունների փոխանակման հավելվածի կողմից՝ 2019 թվականի մայիսի երկու շաբաթվա ընթացքում իր տխրահռչակ Pegasus ծրագրով 1400 մարդու հեռախոսները վարակելու և լրտեսելու մեղադրանքով:

Գործով դատավոր Ֆիլիս Հեմիլթոնը պարզել է, որ ընկերությունը խախտել է նահանգի և ԱՄՆ դաշնային օրենքները հաքերային գրոհների մասին, ինչպես նաև WhatsApp-ի սեփական ծառայության պայմանները: NSO Group-ը 2025 թվականի մարտին կկանգնի հատուկ ատենակալների դատի առաջ, որպեսզի պարզվի վնասի չափը, որը նա պետք է վճարի WhatsApp-ին:

«Հինգ տարվա դատավարությունից հետո մենք շնորհակալ ենք այսօրվա որոշման համար: NSO-ն այլևս չի կարող խուսափել WhatsApp-ի, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության վրա իր անօրինական հարձակումների համար պատասխանատվությունից։ Համաձայն այս որոշման, լրտեսական ընկերությունները պետք է նախազգուշացվեն, որ նրանց անօրինական գործողություններն անթույլատրելի են»,- ասվում է մեսենջերի հայտարարության մեջ։

Դատարանը որոշել է, որ NSO Group-ը խախտում է ԱՄՆ-ի համակարգչային խարդախության և չարաշահումների մասին օրենքը: Apple-ը նմանատիպ հայց էր ներկայացրել ընկերության դեմ, սակայն սեպտեմբերին հետ էր կանչել այն։ Դատավորի որոշման համաձայն,  NSO Group-ը ժամանակ է ձգել ողջ դատավարության ընթացքում։ Հեմիլթոնը NSO Group-ին պարտավորեցրել է 2024 թվականի սկզբին WhatsApp-ին տրամադրել իր լրտեսական ծրագրի ելման կոդը։ Ուրբաթ օրվա իր որոշման մեջ նա ասել է, որ ընկերությունը բազմիցս խախտել է պահանջները, ինչը հիմնական պատճառ է դարձել, որ բավարարվի WhatsApp-ի խնդրանքը՝ ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

Թեև հայցը ներկայացվել է Կալիֆորնիայում, սակայն NSO Group-ն իր ելման կոդը հասանելի է դարձրել միայն Իսրայելում Իսրայելի քաղաքացիների համար, ինչը դատավորն անվանել է «պարզապես անիրագործելի», ասվում է դատավճռում:

NSO Group-ը բազմիցս հայտարարել է, որ իր կառավարական հաճախորդները վերահսկում են Pegasus-ի օգտագործումը և պատասխանատու են դրա միջոցով իրականացվող հաքերային հարձակումների համար, սակայն գործի նյութերը ցույց են տվել, որ դա այդպես չէ: Ցույց է տրվել, որ ընկերությունն է «տեղադրել և հավաքել տեղեկատվություն Pegasus-ի միջոցով, որն օգտագործվել է ոչ միայն WhatsApp-ի, այլև iPhone-ների մեջ ներթափանցելու համար՝ լուսանկարներ, էլ. նամակներ և տեքստային հաղորդագրություններ կորզելու նպատակով:

Վերջին տասնամյակի ընթացքում բազմիցս հայտնաբերվել է, որ լրտեսական տեխնոլոգիաները, ներառյալ Pegasus-ը, օգտագործվել են ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և լրագրողների հեռախոսները կոտրելու համար: Ադրբեջանը նույնպես մերկացվել է վերջին տարիներին Հայաստանի դեմ իսրայելական այս լրտեսային ծրագիրն օգտագործելու մեջ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի