Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ Գրիգորյանը

Մշակութային

Ցրտաշունչ ձմեռային այս օրերին «Իրավունք»-ը նկատել է, թե ինչպես է դերասան ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ վազում Բաղրամյան պողոտայով: Ընդ որում՝ խոսքն ամենեւին էլ ֆիլմի նկարահանման մասին չէ. դերասանը, ով հայտնի է մի շարք հեռուստասերիալների գլխավոր դերերով, որոշել է էքստրիմ սպորտում հասնել լուրջ հաջողությունների, ինչի համար մարզվում է գիշեր ու ցերեկ:

Եղանակը չի՞ խանգարում վազքին, հատկապես, որ ինչպես նկատեցինք, մարզվում եք առանց տաք հագուստի:

Չէ, եղանակը բացարձակ չի խանգարում մարզումներին: Ես հիմնականում վազում եմ երեկոյան ժամերին, որովհետեւ հիմնականում մարզվում եմ սարերի համար, որ սարեր բարձրանալուց կոփված լինեմ, իսկ սարերում միշտ սառը, ցուրտ եղանակ է: Դա է հիմնական պատճառը նաեւ, որ տաք հագուստով չեմ մարզվում:

Փաստորեն, այս տարի նոր արշավների՞ եք պատրաստվում:

Բավականին երկար ժամանակ է, ինչ չեմ մասնակցել ուրիշների կողմից կազմակերպված արշավների, սակայն սարեր բարձրանում եմ առնվազն շաբաթական երկու անգամ: Հիմա միացել եմ «North Peak» լեռնային ակումբին եւ լեռնորդ պիկի ուղեկցորդ եմ դառնում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի նոր սար դեռ չեմ բարձրացել, որովհետեւ Հայաստանում նոր սար քիչ է մնացել, որոնք բավականին հեռու են գտնվում: Հետեւաբար, իմաստ չեմ տեսնում բարձրանալը: Հիմնականում բարձրանում եմ Արագած լեռը, որը համարում եմ աշխատանքային առումով հարմար սար, եւ հետո Երեւանին է մոտ ու նաեւ ամենաբարձրն է համարվում եւ այդ առումով՝ ամենաբարդը: Դրա համար նաեւ իմաստ չկա այլ սարեր գնալու: Դա ես միայն իմ հաճույքի համար չեմ անում, այլ նախապատրաստական միտում ունի, որպեսզի պատրաստ լինեմ եկող ամառվան, որն ավելի շատ դժվար է լինելու, քան եղել է նվաճածս սարերը, որոնք անցել եմ:

Գո՞հ եք 2024 թվականից: Արդարացե՞լ են Ձեր սպասումները:

Այո, շատ, քանի որ բոլոր սպասումներս արդարացվել են: Ինչի ձգտել եմ, ամեն բան, կարելի է ասել, ստացվել է: Ունեցել եմ գլխավոր նպատակ՝ երեք սար բարձրանալու, որից միայն մեկը չի ստացվել, սակայն դա իրականում ամենից հեշտ սարն է այդ երեքից, եւ վստահաբար եմ ասում, որ մյուս տարի անպայման կստացվի, ու կբարձրանամ: Ոչ մի գերբնական խնդիր չեմ տեսնում դրանում: Կարեւորը հիմա մարզվելն է ու սպորտային ֆորմայի մեջ մնալը, ինչը եւ անում եմ: Անգամ կարող եմ ասել, որ 2024 թվականն իմ կյանքում ամենից հաջողված տարին է եղել ու շատ արդարացված, քանի որ այն էներգիան, որը դրել եմ իմ նվաճումների համար՝ արդյունքը արդյունավետն է եղել:

Ի՞նչ սպասելիքներ ունեք 2025-ից:

Սպասելիքներս են` բարձրանալ նախկին Խորհրդային Միության 5 ամենաբարձր գագաթներից Պիկ Լենինան, Պիկ Կոռժենեվսկայան, Պիկ Կոմունիզման եւ ստանալ «Ձնե Հովազ» կոչումը, որը դեռեւս ոչ մի հայ լեռնագնաց չի ստացել: Իսկ 2025 թվականի սեպտեմբերին նախատեսում եմ բարձրանալ Մանասլու լեռը, որը 8000 մետրից բարձր է, ու նաեւ շեշտեմ՝ առանց հավելյալ թթվածնի: Թերեւս անձնական ամբիցիոզ նպատակներս այդքանն են եւ սպասելիքներս էլ են այդքանը: Դե իսկ մնացածը, եթե ստացվի, ապա սեփական տուն եմ ցանկանում գնել կամ հող, որի վրա կսարքեմ իմ տունը: Տեսնենք, չգիտեմ՝ դա ինչքանով կհաջողվի իրագործել 2025 թվականին: Հույս ունեմ` դա էլ կստացվի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում