«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազգային տղերքին բանտարկում են, ֆաշիստներին՝ աջակցում ու ֆինանսավորում. Աշխեն Սումբուլյան

Տեսանյութեր

Համահայկական ազգային պետականություն կուսակցության փոխնախագահ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ գնահատմամբ՝ չնայած նրան, որ դեռեւս Հայաստանում չկա ֆաշիզմի լայն տարածում, բայց, այնուամենայնիվ, իրենց կուսակցությունը գտնում է, որ ժամանակին չարիքի դեմն առնելը շատ կարեւոր է: Այս մասին նա ընդգծեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից կազմակերպված «ԽՍՀՄ 102 տարի. դիմադություն նացիզմին» խորագրով խորհրդաժողովի ժամանակ:

— Մեկ շաբաթ առաջ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում պետք է տեղի ունենար նեոնացիստական համաժողով, որի էությունն ու գաղափարն ուղղակի ոչ մի աղերս չունեն հայ ժողովրդի հետ: Մենք տեսել ենք, թե ինչպես են որոշ արեւմտյան երկրների կողմից ուղղորդվում եւ ղեկավարվում այդ տեսակի ուժերն ու կազմակերպությունները, որոնց նպատակը մեկն է՝ ապակայունացնել այն պետությունները, որոնցում սկսում են գործել այդ կազմակերպությունները: Ֆաշիզմն ու ազգային գաղափարախոսությունը մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չունեն, չնայած նրան, որ մեծ ռեսուրսներ են օգտագործվում, որպեսզի ամեն կերպ ազգայինի տակ քողարկեն, կամ նույնականացնեն ազգայինը ֆաշիզմի հետ:

Պետք է արձանագրենք մի փաստ, որ այն երկրները, որոնց ականջները երեւում են այս տեսակի ուժերի հետեւում, հիմնականում նրանք են ամբողջովին աջակցում եւ ֆինանսավորում ֆաշիստական եւ նմանատիպ այլ ուժերի գործունեությունը ամբողջ աշխարհում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայում ծնված եւ աճեցրած ֆաշիզմի ձեռքով զոհվել է 60 միլոն մարդ եւ, չնայած դրան, նույն արեւմտյան երկրները ջանքեր եւ ռեսուրսներ չեն խնայում աջակցելու այդ ուժերին, օրինակը ներկայումս Ուկրաինայում գործող ֆաշիստական կառավարությունն է եւ Ուկրաինան ուղղակի ավերվածության հասցրած եղբայրասպան պատերազմն է: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք` հայերս, 380.000 զոհ ենք ունեցել՝ կռվելով ընդդեմ ֆաշիզմի: Կարելի է ասել, որ այդ տարիներին ամեն 4-րդ հայը կռվել է այդ պատերազմում եւ չկա մի հայ, որ այդ դաժան պատերազմում կորցրած չլինի որեւէ հարազատի կամ բարեկամի: Հայոց ցեղասպանությունից հետո՝ մենք երկու կարեւոր հաղթանակ ենք ունեցել, մեկը` Հայրենական մեծ պատերազմն է, մյուսը` Արցախյան ազատագրական շարժումը, եւ հիմա տեսնում ենք, թե ինչպես են փորձում արժեզրկել այդ երկու հաղթանակները:

Ֆաշիստական որեւէ գործունեություն Հայաստանում նույնն է, թե մեր երկրում սկսեն գործել երիտթուրքական կազմակերպություններ, եւ մենք դրան նայենք նորմալ: Ազգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում եւ հալածում են, իսկ ֆաշիստական եւ ԼԳԲՏ կազմակերպություններին՝ աջակցում եւ ֆինանսավորում: Սա ցույց է տալիս այն երկակի ստանդարտները, որոնք կիրառվում են ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից մեր երկրում: Հայաստանը փորձադաշտ չէ եւ չի լինելու, մենք արդեն շատ դաժան դաս քաղեցինք 2018 թվականից այս կողմ եւ հիմա ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերականգնենք մեր հաղթանակները եւ կառուցենք այն հզոր եւ ուժեղ Հայաստանը, որի համար հայ ժողովուրդն այդքան զոհաբերություններ է արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան