ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ

Վերլուծություն

­Մեկ նյո­ւանս գնա­լով միայն ա­վե­լի տե­սա­նե­լի է դառ­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=301173&l=am): Այն է՝ այս օ­րե­րին աշ­խար­հում ինչ կա­տար­վում է, պտտվում-պտտվում եւ հաս­նում է հուն­վա­րի 20-ին: Աղբ­յուր­նե­րից մե­կը դի­պուկ էր ար­տա­հայտ­վել՝ հուն­վա­րի 20-ի սինդ­րո­մը:

­Հուն­վա­րի 20-ն­ այն օրն է, երբ Թ­րամ­փը վե­րա­դառ­նում է Ս­պի­տակ տուն: Հուն­վա­րի 20-ի սինդ­րո­մ աս­վածն էլ են­թադ­րում է հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի ջրբա­ժան՝ այն, ինչ կա­տար­վել է մինչ այդ եւ ինչ կկա­տար­վի դրա­նից հե­տո: Բայց մեկ կա­րե­ւո­ր հարց կա՝ արդ­յոք ինչ-որ բան կկա­տար­վի՞, լի­նե­լո՞ւ են ինչ-որ աշ­խար­հա­ցունց փո­փո­խութ­յուն­ներ, հաշ­վի առ­նե­լով աք­սիո­մա­յի կար­գա­վի­ճակ ստա­ցած հին տրա­մա­բա­նութ­յու­նը՝ ԱՄՆ-ում նա­խա­գահ­ներ կա­րող են փոխ­վել, բայց դրա­նից ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը չի փոխ­վի: Ու­րեմն, որ­քա­նո՞վ է ռեալ, որ այս ան­գամ այդ տրա­մա­բա­նութ­յու­նը փոխ­վե­լու է:

Այդ սպա­սե­լիք­նե­րը, ի­հար­կե, բխում են այն գա­ղա­փա­րից, որ այս ան­գամ ոչ թե ա­մե­րիկ­յան նա­խա­գա­հի պաշ­տո­նը սա­հուն մի թե­ւից անց­նում է մյու­սին, որ հե­տո նո­րից վե­րա­դառ­նա այս մե­կին, այլ որ այս ան­գամ խոս­քը ա­մե­րիկ­յան է­լի­տա­նե­րի ներ­քին մա­հա­ցու բախ­ման մա­սին է: ԱՄՆ-ի պատ­մութ­յան մեջ նման օ­րի­նակ­ներ է­լի կան: Ա­սենք՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը, կամ Քե­նե­դիի ժա­մա­նակ­նե­րը, երբ այդ ներ­քին պայ­քարն ա­վարտ­վեց ոչ թե նոր քա­ղա­քա­ցիա­կա­նով, այլ՝ նա­խա­գա­հի սպա­նութ­յամբ: Թ­րամ­փին էլ փոր­ձե­ցին սպա­նել ե­րեք ան­գամ: Չս­տաց­վեց, եւ հի­մա սպաս­վում է, որ կա´մ­ իշ­խա­նութ­յան ե­կած թի­մը ծանր պար­տութ­յան կմատ­նի հա­կա­ռա­կորդ­նե­րին, կա´մ քա­ղա­քա­ցիա­կա­նը կա ու կա…

Ի­հար­կե, այս պայ­քա­րը միայն նե­րա­մե­րիկ­յան չէ, այն վե­րա­բե­րում է ԱՄՆ-ի ազ­դե­ցութ­յան բո­լոր գո­տի­նե­րին, որ­տեղ ա­ռաջ­նա­յին տե­ղում է թիվ 1 դաշ­նա­կից Եվ­րո­պան: Եվ այն, որ օ­րերս Թ­րամ­փի ա­ռանց­քա­յին թի­մա­կից Ի­լոն Մաս­կը հրա­պա­րա­կավ ա­ջակ­ցութ­յուն հայտ­նեց «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» քա­ղա­քա­կան ու­ժին, ցույց է տա­լիս, որ Հին աշ­խար­հում եւս այդ պայ­քա­րը կտրուկ սրվում է: Գ­լո­բա­լիստ­նե­րի դեմ կռվի մեկ­նար­կի տար­րեր շատ պարզ տե­սա­նե­լի էին նաեւ Թ­րամ­փի՝ Ա­րի­զո­նա­յում անց­կաց­ված «ԱՄՆ. շրջա­դար­ձա­յին կետ» հա­մա­ժո­ղո­վում ու­նե­ցած ծրագ­րա­յին ե­լույ­թում: Մաս­նա­վո­րա­պես, երբ Թ­րամ­փը խո­սեց Պու­տի­նի հետ հնա­րա­վո­րինս շուտ հան­դի­պե­լու մա­սին՝ դե­տա­լա­վո­րելով. «Ես կդա­դա­րեց­նեմ պա­տե­րազմն Ուկ­րաի­նա­յում, կդա­դա­րեց­նեմ քաո­սը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ խոս­տա­նում եմ, որ թույլ չեմ տա Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, ո­րին մենք շատ մոտ ենք»: Ինչ­պես ուկ­րաի­նա­կան, այն­պես էլ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­ներն այն հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից են, ո­րոնք թույլ են տա­լիս ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող «դո­լար տպող մե­քե­նա­յի» ան­խա­փան եւ ան­կանգ աշ­խա­տան­քը:

­Մեկ այլ հար­ված էլ Թ­րամփն ուղ­ղեց լի­բե­րաստ­նե­րի «սրբութ­յան սրբո­ցին»՝ աշ­խարհն այ­լա­սեր­վա­ծութ­յան գա­գաթ­նա­կե­տին հասց­նող ծրագ­րին, ո­րը, ե­թե խո­րը նա­յենք, աշ­խար­հը հնա­զան­դութ­յան մեջ պա­հե­լու եւ դո­լա­րի մե­քե­նան չան­ջա­տե­լու մեկ այլ ուղ­ղութ­յուն է: Այն է՝ Թ­րամ­փը խոս­տա­ցել է նաեւ պե­տա­կան ​​մա­կար­դա­կով պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հաս­տա­տել, ըստ ո­րի`երկ­րում ճա­նաչ­վում է ըն­դա­մե­նը 2 սեռ՝ ա­րա­կան եւ­ ի­գա­կան. «Հենց ա­ռա­ջին օ­րը ձեռ­քիս մեկ շար­ժու­մով կդա­դա­րեց­նենք տրանս­գեն­դե­րա­յին խե­լա­գա­րութ­յու­նը։ Ես հրա­մա­նա­գիր կստո­րագ­րեմ, ո­րը կդա­դա­րեց­նի ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան խե­ղու­մը, կվե­րաց­նի տրանս­գեն­դե­րիզ­մը զին­վո­րա­կան, տար­րա­կան, մի­ջին եւ­ ա­վագ դպրոց­նե­րից։ Եվ տղա­մարդ­կանց թույլ չենք տա կա­նանց սպոր­տաձ­եւեր, դա նույն­պես ար­վե­լու է ա­ռա­ջին օ­րը»:

­Հենց նույն՝ դո­լա­րը «մշտա­պես տպե­լու» դեմ է նաեւ ա­մե­րիկ­յան տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծին Թ­րամ­փի խոս­տա­ցած ա­ջակ­ցութ­յու­նը, է­լի հենց հուն­վա­րի 20-ին. «Մեր տնտե­սութ­յու­նը փրկե­լու հա­մար ես գոր­ծա­դիր հրա­ման­ներ կստո­րագ­րեմ ա­ռա­ջին օ­րը, ո­րոնք կվե­րաց­նեն Բայ­դե­նի բո­լոր սահ­մա­նա­փա­կում­նե­րը է­ներ­գիա­յի ար­տադ­րութ­յան վրա, կդա­դա­րեց­նեն նրա խե­լա­հեղ ման­դա­տը է­լեկտ­րա­մո­բիլ­նե­րի վրա, կդա­դա­րեց­նեն բնա­կան գա­զի ար­տա­հան­ման ար­գել­քը»: Եվ այս­պես շա­րու­նակ: Ե­թե սրան ա­վե­լաց­նենք, որ Թ­րամ­փը պատ­րաստ­վում է վե­րա­փո­խել ողջ պե­տա­կան հա­մա­կար­գը եւ այդ գոր­ծի գլխին է կար­գել նույն Ի­լոն Մաս­կին, իսկ նա, լի­նե­լով աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ մար­դը, հա­մա­ձայ­նել է բան ու գոր­ծը թողած, անց­նել պե­տա­կան աշ­խա­տան­քի, գա­լիս է հու­շե­լու, որ ներ­քին պայ­քա­րը, ի­րոք, ա­ռա­վե­լա­գույնս լուրջ է:

Այն, որ Թ­րամ­փը Պու­տի­նի հետ շատ շուտ հան­դի­պե­լու նման միան­շա­նակ հա­ղոր­դագ­րութ­յուն է հղում, դա եւս սկսում է դառ­նալ հաս­կա­նա­լի: Մի կող­մից, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն այն խո­շոր, ե­թե ոչ ա­մե­նա­խո­շոր հար­թակն է, որ­տեղ լի­բե­րաստ­նե­րը դեռ ի զո­րու են Թ­րամ­փին փա­կու­ղի տա­նող հար­ված­ներ հասց­նել: Օ­րի­նակ, ռու­սա­կան հե­տա­խու­զութ­յու­նը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, որ լի­բե­րաստ­նե­րի կող­մից Մոլ­դո­վա­յին նա­խա­գահ կարգ­ված Սան­դուն ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում է նաեւ Մերձդ­նեստ­րում ռազ­մա­կան պայթ­յու­նի հաս­նել: Չ­նա­յած, այս օ­րե­րին Կիե­ւը եւս ու­ժեր է կու­տա­կում, եւ ե­թե իր հեր­թին հար­վա­ծի Մերձդ­նեստ­րին, զար­մա­նալ պետք չէ: Դա, ի­հար­կե, էա­պես կբար­դաց­նի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի դա­դա­րեց­ման հար­ցը, քա­նի որ ռուս­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին կդառ­նա Մերձդ­նեստ­րի ուղ­ղութ­յամբ ճեղք­ման գնա­լու խնդի­րը: Դ­րա տար­րեր, ի դեպ, այս օ­րե­րին ար­դեն իսկ նկատ­վում են Խեր­սո­նե­սի ճա­կա­տում:

Այ­սինքն, հնա­րա­վո­րինս ա­րագ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­կան հար­թա­կը չե­զո­քաց­նե­լը հենց թրամփ­յան թի­մի շա­հե­րից է բխում: Բայց նաեւ դա ոչ պա­կաս պետք է Մոսկ­վա­յին, եւ դա Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս իր ու­զա­ծը ստա­նալ, դեռ մի բան էլ՝ Մոսկ­վա­յի հետ միան­գա­մայն ձեռն­տու պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հաս­նել:

­Մի խոս­քով, նման է, որ մտել ենք ա­մե­նավ­տան­գա­վոր փուլ, ո­րը կշա­րու­նակ­վի մին­չեւ հուն­վա­րի 20-ը: Ե­թե, ի­հար­կե, այս ըն­թաց­քում չար­ձա­նագր­վեն ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ո­րոնք հար­թել ան­գամ հուն­վա­րի 20-ի սինդ­րո­մը չկա­րո­ղա­նա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում