Հերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ  որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա։ «Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ ծախսերից, եւ հետո մի փոքր խորացա ու հասկացա, որ այստեղ կա ընդհանուր անպատասխանատվության եւ անտարբերության որոշակի խնդիր»,- ասել է նա: Ու հիմա ինչ-որ մեկը կա՞, որ պետք է հավատա, թե Ավինյան Տիգրանը չի նկատել, որ «բիզնես» դասով է թռել Միացյալ Նահանգներ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը նշում է. «Իրո՞ք կարծում եք, որ մարդիկ հավատում են ձեր զարմանքին։ Իսկ երբ գնացել եք այնտեղ՝ չե՞ք զարմացել, թե դա ինչպես եղավ, որ Դուք նման լավ միջավայրում եւ թանկարժեք սրահում եք նստածՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք»։

Իսկ այն, ինչ կատարվում է Գյումրիում, կարծես, Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մակետը լինի: Եթե այնտեղ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի ղեկավարած «Հայա թահրիր ալ Շամ» շարժմանը հաջողվեց 10 օրում տապալել Սիրիայի օրինական իշխանությանը եւ ստանձնել երկրի կառավարումը, ապա Գյումրիում էլ տապալվեց քաղաքային իշխանությունն ու քաղաքագլուխ դարձավ սկզբում անկուսակցական, հետո ՔՊ-ական դարձած ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Ընդ որում՝ դեռ տեղի չեն ունեցել Գյումրիում ՏԻՄ ընտրություններ, այլ Փաշինյանի մոգոնած «փրայմերիզով» ներքին ընտրություն է անցկացվել ու մի 200 հոգու ցանկությանբ Մինասյանը հայտնվել է քաղաքապետի աթոռին, ընդ որում՝ ժամանակավոր: Բայց Մինասյանն իրեն ոչ թե պաշտոնակատար, այլ գյումրեցիների սրտի քաղաքապետ է երեւակայում: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հարազատ գյումրեցիներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, խոնարհվում եմ ձեր վստահության, խորիմաստ քայլի եւ նվիրվածության առջեւ: Դուք ինձ մղում եք պատասխանատու եւ անխոնջ աշխատանքի՝ աշխատանք, որ լինի արդյունավետ ու նպատակային։ Ոչ մի ջանք չեմ խնայի ձեզ չհիասթափեցնելու եւ հուսախաբ չանելու համար։Ես խոստացել եմ եւ վճռական եմ տրամադրված ամեն ինչ անելու, իմ հարազատ քաղաքի առջեւ ծառացած խնդիրները, գյումրեցուն հուզող հարցերը լուծելու համար։ Խոստանում եմ չչարաշահել ձեր վստահությունը, ինձ ընձեռած հնարավորությունը։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով արդարացնել ձեր հույսերը եւ լինել բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը»։ Փաստորեն, Սարիկը որոշել է ոչ թե ժամանակավոր «յոլա»տանել Գյումրիի կառավարումը, այլ միանգամից սոսնձվել է քաղաքապետի աթոռին:

Զարմանալի իրավիճակ է նաեւ Պետեկամուտների կոմիտեում: Ըստ մամուլում տարածված լուրերի` ՊԵԿ նորանշանակ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԸ օրերս նախատեսում է ամանորյա հանդիպում-հյուրասիրություն կազմակերպել կոմիտեի միջին ու բարձր օղակի պաշտոնյաների հետ: Ընդ որում՝ սա ոչ այնքան կորպորատիվ է լինելու, որքան` ոտքի վրա հանդիպում-ծանոթություն՝ իր ենթակաների հետ։ Նույն աղբյուրների համաձայն` այս հանդիպում-փարթին անցկացվելու է «Մեգերյան կարպետ»-ում, եւ ՊԵԿ նախագահն իր հյուրերի վրա նաեւ մուտքավճարի պարտավորություն է դրել՝ անձը 20 հազար դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ պաշտոնյաները պետք է 20 հազար դրամ վճարեն, որ տոնական մթնոլորտում ծանոթանան եւ շփվեն իրենց նոր ղեկավարի հետ։ Այո՛, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանն այս հարցում «կոնկուրենտ» ունի, մեկ էլ նա էր գործարարների հետ ընթրելու համար՝ մուտքավճար սահմանել: Հետաքրքիր է՝ կարո՞ղ է 500 դրամ ավել տան, Էդուարդ Հակոբյանը որոշի Ձմեռ պապի շորեր հագնել ու իր աշխատողների հետ նկարվել՝ «վայիս լինելով» նաեւ Ձմեռ պապի հացին:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում