«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքը

Ներքաղաքական

«Իրավունք» թերթի էջերից տեղեկացա, որ. «Աղբահանության վճարը, սովորաբար, գանձվում էր մարդաքանակի հիման վրա՝ բնակարանում փաստացի ապրող մարդկանց թվով։ Սակայն այժմ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է փոխել սկզբունքը և ՎՃԱՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ԸՍՏ ՔՄ-ԵՐԻ, այսինքն՝ յուրաքանչյուր քմ-ի համար 13 դրամ սակագին կհաշվարկվի»:

Հայրենակիցնե'ր, ձեզ մոտ հարց չի՞ ծագում, ինչո՞ւ երբ ՔՊ-ն զավթեց իշխանությունը, ԱՆՄԻՋԱՊԵՍ չմտցրեց այս սակագինը: Կպատասխանեք, դե, այն ժամանակ զբաղված էին աղբահանությունն իրենցով անելու գործընթացով: Իրավացի եք... Հիշեցնեմ, 2019 թ. սեպտեմբերին ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ էր քաղաքապետարան - «Սանիթեք» հակամարտությունը: Հիշեցնեմ նաեւ, որ երկու պայմանագրով քաղաքապետարանը տարեկան 5 միլիարդ 200 միլիոն դրամ էր պարտավոր վճարել «Սանիթեք»-ին:

Բռռռ... Տեղեկանալով այս ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ մասին, հասկանում ես, որ հակամարտությունը հենց այնպես չի սկսել: Ինչեւէ, այսօր արդեն ««Սանիթեքին» չեն վճարվում այդ գումարները: Սակայն, այժմ էլ որոշել են ԱՎԵԼԱՑՆԵԼ քաղաքացիներից գանձվող գումարը՝ ելնելով բնակարանի ՄԵՏՐԱԺԻՑ:

Եվ այսպես, վերադառնանք մեր հարցին. «Ինչո՞ւ հիմա, այլ ոչ, օրինակ, 2020 թ-ին»: Կարող ենք ենթադրել, որ պատճառն այն է, որ 2020 թ. հունվարին ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԷՐ ԱՊՐՈՒՄ Հայաստանում, քան այսօր: Եվ քանի որ, աղբահանության գումարները գանձվում էին ըստ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻ, ապա այսօր` Նիկոլենց իշխանության 7-րդ տարում, ՊԱԿԱՍԵԼ են մուծումները: Ընդ որում նշենք, որ լավ պայմաններից մարդիկ չեն թողում իրենց կահավորված բնակարանները եւ գնում ու օտարության մեջ վարձակալում ինչ-որ խեղճ ու կրակ տներ: Այսինքն, այն, որ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ են իրենց Հայրենիքը մեղավոր է հենց Նիկոլի կառավարությունը եւ այդ կառավարության վարած քաղաքականությունը: Սակայն սեփական ՍԽԱԼՆԵՐԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, սրանք, ինչպես միշտ, որոշել են մարդկանց կաշիները քերթել:

Օրինակի համար վերցնենք միջին կարգի ընտանիք, միջին կարգի բնակարանային պայմաններով: ՔՊ-ականների վարած քաղաքականության հետեւանքով ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԵԼ է Հայաստանից, եւ այժմ, այդ կիսադատարկ բնակարանում ապրում են այդ երիտասարդ ընտանիքի զառամյալ ԾՆՈՂՆԵՐԸ: Իհարկե, նախկին գանձումները ԱՊԱՀՈՎԵԼՈՒ նպատակով, արդեն պետք է գանձել ոչ թէ ըստ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻ, այլ բնակարանի քառակուսի մետրերի: Ավելի աբսուրդային որոշում դժվար կլիներ ակնկալել, եթե մենք չապրեինք Նիկոլստանում, ուր ամեն օր ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ են ընդունվում: Դա նույնն է, եթե վաղն էլ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսի ջրի վարձը գանձել ըստ քառակուսի մետրերի, այլ ոչ թե ըստ խմած ջրի լիտրերի: Եվս մեկ դիտարկում, եթե Հայաստանում աշխատող օտարերկրացիները մի տաս հոգով ապրում են վարձակալությամբ վերցրած մեկ սենյականոց բնակարանում, ապա ըստ փոխքաղաքապետի մտքի փայլատակումի, նրանց կերած բանանի կեղեւի քանակը ավելի քիչ է լինելու, քան երկու սենյականոցում ապրող երկու թոշակառուների եւ թոշակառուները ավելի շատ գումար պետք է վճարեն` ելնելով բնակարանի մետրաժից, քան երիտասարդ ԱՇԽԱՏՈՂ 10 օտարերկրացիները:

Արդյոք արժի՞ հիշել արագաչափերի պատմությունը, կամ 10-ից ավելի անգամ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ կայանատեղի վճարումները, ավելացած հարկերն ու դրանց բարձրացումը... Դեռ զարմանում ե՞նք, դեռ կարո՞ղ ենք զարմանալ, կասեր Պ. Սեւակը...

Չենք զարմանում, պարզապես արձանագրում ենք` ՎԵՑԸ ՏԱՐԻ սեփական ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ ու ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ուրիշի վրա բարդելով է մինչ օրս ՔՊ-ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան