«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ Անանյան

Մշակութային

Սահմանային Նոյեմբերյանում, որտեղ  տագնապն ու անորոշությունը գրեթե մշտապես ներկա են, նկարչուհի ԱԼԼ ԱՆԱՆՅԱՆԸ շարունակում է ստեղծագործել եւ իր մշակութային պայքարից չշեղվել՝ անգույն իրականությունը դարձնելով գունեղ իր վրձնի միջոցով։ Նախատոնական այս օրերին ինչպես են պատրաստվում Ամանորին սահմանամերձ շրջանում ու ինչ հույսեր են կապում 2025 թվականի՝ Օձի տարու հետ, «Իրավունք»-ը պարզել է նրա հետ զրույցում:

«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ,  ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՎԵԼԻՆ»

— Ինչպիսի՞ն էր 2024 թվականը՝ ստեղծագործական առումով: Կա՞ մտավախություն, որ սահմանամերձ համայնքում արվեստը կմնա անտեսված կամ կտուժի քաղաքական որոշումների պատճառով։ Ինչպե՞ս եք պայքարում այս մարտահրավերների դեմ։

— Այս տարի իմ ստեղծագործական ակտիվության միակ դրսեւորումը եղավ Կոմիտասին նվիրված ֆլեշմոբին մասնակցությունը, որի համար շնորհակալ եմ կազմկերպիչներին։ Նախորդ տարիների համեմատ՝ պասիվ էի, նոր աշխատանքներ ունեմ, բայց դեռ առիթ չեմ ունեցել ցուցադրելու աշխատանքներս։ Եթե մարդը սեփական անվտանգության մասին մտավախություն ունի, հազիվ թե կենտրոնանա արվեստի կամ առհասարակ մշակույթի վրա: Իհարկե, քաղաքական ճիշտ կամ սխալ որոշումներն ազդեցություն ունենում են: Իմ պայքարի միակ միջոցն արվեստն է:

— Դժվարությունները, որոնք կապվում են սահմանային տարածքներում ապրելու հետ, արվեստն արդյոք օգնում է դառնալ հույսի աղբյուր, խթանել հասարակության դիմադրողականությանը:

— Արվեստը միշտ էլ օգնում է, իսկ ինչ վերաբերում է սահմանային համայնքում ապրելուն, ապա դրա դժվարությունները գիտեն միայն սահմանին ապրողները: Ամեն գիշեր քնելուց դու չես կարող իմանալ, թե լույսը ինչպես կբացվի։ Չեմ թաքցնում, սահմանին ապրելու համար քաջություն է պետք, իսկ ստեղծագործելու համար՝ ավելին։

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԷԼ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

— Ինչպե՞ս եք տեսնում սահմանամերձ տարածքների արվեստի ապագան, թե՞ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ պետք է խոսել ոչ թե արվեստի ապագայի, այլ զուտ գոյատեւելու մասին:

— Այս հարցին կպատասխանեմ Չերչիլի խոսքերով՝ «եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պայքարում»:

— Դուք այն քիչ արվեստագետներից եք, ով մշտապես արտահայտել է իր դիրքորոշումը՝ իր ազգի ճակատագրի հետ կապված կարեւորագույն հարցերում: Հետաքրքիր է՝ ի՞նչն է այսօր Ձեզ մտահոգում տարեմուտին ընդառաջ:

— Սահմանի ամրությունը:

«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐՈՂԸ ՆԱԽ ՄՏԱԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

— Ինչպե՞ս է սահմանամերձ շրջանում ապրող արվեստագետը պատրաստվում տոնել Ամանորը: Ի՞նչ առանձնահատկություններ կամ դժվարություններ կան տոներին ընդառաջ՝ սահմանում ապրող խաղաղ բնակչության համար:

— Բոլորի նման՝ նոր սպասումներով, նոր հույսերով: Սահմանային համայնքներում կա  աշխատանքի խնդիր, հետեւաբար նաեւ բարեկեցության: Բոլորն են ուզում լավ ապրել, բայց սահմանին ապրողը նախեւառաջ մտածում է սեփական երեխայի անվտանգության մասին: Պատահական չէ, որ երեխաները ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում:

— Հաճախ սահմանային կյանքը լուրջ մարտահրավերներ է ստեղծում՝ դրանով իսկ առաջնահերթ դարձնելով ցանկությունների շարքում հենց խաղաղությունը։ Այս առումով Ամանորից եւ ընդհանրապես՝ 2025 թվականից ինչպիսի՞ սպասումներ ունեք:

— Առաջին հերթին խաղաղություն, որպեսզի արվեստի մարդիկ կարողանան լիարժեք զբաղվել արվեստով, եւ առհասարակ ամեն մարդ զբաղվի իր գործով եւ ունենանք մեր երազած հայրենիքը։

— Գալիք տարին Օձի տարի է, ի՞նչ եք կարծում՝ այն մեզ իմաստությո՞ւն կբերի, թե՞ միմյանց հանդեպ շարունակական խայթոցներն ու «փշշոցները» կկրկնապատկի:

— Կենդանակերպերին թողնենք հանգիստ եւ ամեն մեկս փորձենք ավելի խելամիտ լինել, ավելի հայրենասեր, լինենք ավելի մարդասել ու ամեն բան լավ կլինի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ ու թող իրականանան բոլորի երազանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան