«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական
ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն թեժացվում է:
 
Չնայած ռուսական որոշ շրջանակներ հակառուսական այս ալիքը դիտարկում են որպես Արևմուտքի հակառուսական ջանքերի իրագործում` վկայակոչելով ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցերը, սակայն չի բացառվում, որ սա ընդամենը Ալիևների ընտանիքի չհիմնավորված ամբիցիաների հետևանքն է:
 
Քաղաքական առումով, հատկապես վերջին տասնամյակներում, Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու, տեղ-տեղ քծնելու 2 հիմնական նպատակ ուներ` Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պարագայում բալանս ստանալ, իսկ 2020-ից հետո` Արցախի դեմ օպերացիաներում, լռություն կամ լոյալություն:
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը, իսկ հիմա ադրբեջանական էլիտայում համարում են, որ իրենց երկիրը կարող է իրեն թույլ տալ «ռեգիոնալ պետությանը» հարիր քաղաքական ամբիցիաներ դրսևորել, «ատամ գցել» նաև աշխարհաքաղաքական դերակատարներին:
 
Սա արտահայտվում է ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի: Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ:
 
Իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: 
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան