«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՇՏԱՊ. Մետապնեւմովիրուսի դեպքեր են արձանագրվել․ մանրամասներ

Առողջապահական

Հնդկական բժշկական հետազոտությունների խորհուրդը (ICMR) հաստատել է մարդու մետապնևմովիրուսի (HMPV) երկու դեպք Կարնատակայում, հայտնում է Tengrinews.kz-ն՝ հղում անելով Hindustan Times-ին։

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու դեպքերն էլ կապված են բրոնխոպնեւմոնիայի հետ (հիվանդություն, որը համատեղում է բրոնխիտի և թոքաբորբի ախտանիշներն ու նշանները):

Գերատեսչության տվյալներով՝ հոսպիտալացված երկու նորածնի մոտ ախտորոշվել է մետապնևմովիրուս։ Բրոնխոպնեւմոնիայի պատմություն ունեցող երեք ամսական աղջիկը բուժումից հետո դուրս է գրվել, իսկ ութ ամսական տղան դեռ բուժման մեջ է։

Հիվանդներից ոչ ոք երկրից դուրս չի մեկնել։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ HMPV վիրուսն ակտիվորեն շրջանառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանում։

Այնուամենայնիվ, ըստ ICMR-ի և Հիվանդությունների վերահսկման ծրագրի (IDSP), երկրում չի գրանցվել սուր շնչառական հիվանդությունների դեպքերի թվի զգալի աճ: Գործակալությունը շարունակում է վերահսկել իրավիճակը և հետևել վիրուսի տարածման միտումներին ողջ տարվա ընթացքում։

Հնդկաստանը կանոնավոր վարժանքներ է անցկացնում՝ կառավարելու շնչառական հիվանդությունների հնարավոր բռնկումները, ինչը, ըստ նախարարության, թույլ է տալիս երկիրը պատրաստ լինել հիվանդությունների թվի աճին և արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի:

Բացի այդ, ինչպես հայտնել է 24.kg պորտալը, Ղրղզստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսի երկու դեպք։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօր հանրապետությունում գերակշռում են սուր շնչառական վիրուսային վարակները։

«2024 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր (40-ից մինչև 52-րդ շաբաթ) հիվանդներից ընտրվել է 1 հազար 144 անալիզ, որից՝ ռինովիրուս՝ 210, շնչառական սենտիենցիալ վիրուս՝ 259, ադենովիրուս՝ 105, բոկավիրուս՝ 79, պարագրինցա (I. , II, III, IV տեսակներ)՝ 98 և մետապնևմովիրուս՝ 2 դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մետապնևմովիրուսը շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է գրիպի նման մեղմ ու չափավոր ախտանիշներ: Այն ամենից հաճախ փոխանցվում է վարակված մարդկանց կամ աղտոտված մակերեսների հետ շփման միջոցով: Հիմնական ախտանշանները ներառում են հազը, հարբուխը, կոկորդում ցավը, ջերմությունը, իսկ ավելի լուրջ դեպքերում՝ շնչառության դժվարությունն ու թոքաբորբը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան