«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամեն գնով պետք է հաշտեցնել եկեղեցուն ու իշխանությանը. Կարեն Անդրեասյան

Ներքաղաքական
«Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը: Հասել ենք այնպիսի աբսուրդի, որ լրատվական հարցախույզների ժամանակ մարդկանց փողոցում հարցնում են, արդյոք նրանք ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե Վարչապետին:
 
Ո՞նց սկսվեց մեր պետության ամենակարևոր երկու ինստիտուտների միջև բախումը: Այն սկսվեց, երբ հեղափոխական իշխանության առանձին անհատներ հետապնդում էին Կաթողիկոսին ու պահանջում նրա հրաժարականը, թե՞ երբ ամենաստորին աստիճանակարգի մի քահանա հաթաթա էր տալիս ԱԺ նախագահին: Եկեղեցի-իշխանություն օտարումը աշխարհաքաղաքական, ազգային-կրոնական, տնտեսական, թե՞ անձնական ենթատեքստ ունի: Առաջինը հոգևորականները պետք է դադարեն բարձրաստիճան իշխանավորներին անվանել Նեռ, թե՞ իշխանականները բարձրաստիճան հոգևորականներին` օտարերկրյա գործակալ:
Երեկ այս ամենի մասին մի վայրի տեսակետ լսեցի, որ այս հակամարտությունը շատ էլ լավ է մեր եկեղեցու և մեր պետության համար: Ըստ այս տեսության, անցյալ տարվա հոգևորականների հեղափոխության ձախողումից հետո, եկեղեցիները հիմա ավելի մարդաշատ են, իսկ Վեհափառի մասին նյութերը ավելի մեծ քանակի հավանություն են ստանում սոցցանցերում: Հոգևորականները կտրվել են իշխանականներից և ավելի զուսպ իրենց ծառայությունն են անում: Եկեղեցիների պաշտոնյա խաչքավորների միջոցով որոշ քահանաներ այլևս հարց լուծողներ չեն ու օլիգարխների սեղանների թամադաների չեն վերածվում: Իշխանությունն էլ ավելի ազատ է իրեն զգում և ստիպված չէ բոլոր աշխարհիկ ու պետական հարցերում հաշվի նստել երկրի ամենակոնսերվատիվ հատվածի հետ: Ըստ այս տեսության, այս օտարումից շահել են երկու կողմերն էլ: Շահել է նաև պետությունը:
 
Ինքս այս հարցում ավելի պահպանողական եմ ու գտնում են, որ ամեն գնով պետք է հաշտեցնել եկեղեցուն ու իշխանությանը: Ավելի լավ է, երբ Վեհափառին վերապահված է սաղմոսերգությունը, իսկ Վարչապետը որոշում է որքան զիջողականություն դրսևորել աշխարհաքաղաքական հարցերում: Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն:
 
Հետաքրքիր է հանրությունը ինչի՞ կողմնակիցն է` հակամարտության էլ ավելի խորացման, թե՞ հաշտեցման», - գրել է ԲԴԽ նախկին նախագահ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան