«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատմությունը սթափեցնելու է այն ծնողներին, ովքեր չեն նկատում իրենց զավակների զգացմունքներն ու ցանկությունները. Դիանա Գրիգորյանը՝ «Վերջին զանգ» հեռուստասերիալի մասին

Շոու բիզնես

Ֆիլմի հերոսներին մարմնավորում են դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Մանուկյանը, Ռոզա Դավթյանը, Լևոն Մկրտչյանը, Հովակ Գալոյանը, Անի Քոչարյանը, Մարիամ Դավթյանը, Անի Մեհրաբյանը, Էմմա Մկրտչյանը, Իրինա Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, Հայկ Աֆրիկյանը, Աշոտ Պողոսյանը, Աիդա Կարապետյանը, Տիգրան Աղալարյանը, Լիլիթ Թոխատյանն ու Մանե Հակոբյանը:

Վերջին զանգ, որն ազդարարեց մի մեծ, պատանեկան մաքրամաքուր սիրո պատմության սկիզբը և վերջին զանգ, որն ազդարարեց այդ նույն սիրո ողբերգական ավարտը։
Ճակատագրական դիպված, որը շրջադարձային էր մեծ սիրո համար, մեկ հոգու սխալ, որը խարան դարձավ սերունդների ճակատին։ Բոլոր դժվարություններից անկախ՝ կյանքին գույն ու իմաստ տվող իրական սեր այնուամենայնիվ միշտ կա:

 Եվ, եթե մեր հերոսներին չհաջողվեց վայելել իրենց սերը, ապա նրանց սերունդներին թվում է՝ վիճակված է ապրել նման սեր, բայց միայն թվում է, մեծ սիրո հիմքում անհաղթահարելի անջրպետ կա։ Կհնչի՞ արդյոք խավարում լույս սփռող վերջին զանգը:

«Պատմությունն իրապես սթափեցնելու է բոլոր այն ծնողներին, ովքեր չեն նկատում և հաշվի չեն առնում իրենց զավակների ցանկությունները: Նրանք հիմնականում առաջ են քաշում իրենց ցանկությունները՝ այդպիսով դառնում զավակների դժբախտության պատճառը:

Միշտ պետք է հաշվի առնել ու նկատել զավակների զգացմունքներն ու ցանկությունները, սա է հեռուստանովելի հիմնական ուղերձը»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ծնողները հաճախ ասում են, որ իրենք շատ լավ գիտեն իրենց երեխաներին, բայց երբեք չեն թակում երեխաների սրտի և հոգու դուռը՝ տեսնելու ինչ կա այնտեղ:

«Գուցե այնտեղ ուրիշ մի բան կա, որը քեզ էլ դուր կգա: Իրապես, ծնողն ամենալավն է կամենում իր երեխայի համար, բոլոր ծնողներն են ամենալավը կամենում, բայց երբեմն ծնողի ամենալավը երեխայի համար լավ չի լինում»,- ընդգծեց Դիանա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նախագիծ սկսելիս, միշտ իր սցենարական խմբի հետ աշխատում են այնպես անել, որ այն տարբերվի այլ նախագծերից:

«Ամբողջովին նոր բան պարզ է, որ չես կարող հորինել, բայց ուզում ենք, որ տարբերվի մեր մյուս նախագծերից, որ անգամ մատուցման ձևը տարբեր լինի»:

Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Ռոզա Դավթյանը, իսկ 2000-ականների հերոսուհուն մարմնավորում է Լիլիթ Թոխատյանը:

«Դերասանական կազմը շատ ամուր ու լավ կազմ է. Արտաշես Ալեքսանյանը, Ստեփանը Ղամբարյանը, Էմմա Մանուկյանը և մյուսները:

Մի խոսքով, հրաշալի դերասանական կազմ է հավաքվել:

Մենք «Մոխրոտի երազները» ավարտեցինք և առանց շունչ քաշելու միանգամից ներգրավեցինք այս նախագծի աշխատանքներին:

Հոգնած ավարտում ես մի նախագիծ և առանց հանգստի սկսում հաջորդը: Այստեղ մեր հոգնածությունն արդարացվում է այն սիրով, որը մենք տածում ենք մեր աշխատանքի հանդեպ։

Մարդիկ չեն պատկերացնում, թե որքան դժվար աշխատանք է հեռուստանովել նկարահանելը։ Սա շատ բարդ աշխատանք է:

Եվ հիմնականում շատերը սիրում են չարախոսել կամ քննադատել՝ առանց հասկանալու, թե որքան մեծ աշխատանք է և՛ ստեղծագործական խմբի, և՛ դերասանական անձնակազմի հետ աշխատանքը:

Մարդիկ չեն գիտակցում այս ամենը և երբեմն միայն սիրում են չարախոսել, փնովել, լավը չնկատել: Լույսը չեն տեսնում, խավարից են կառչում:   

Ասում են՝ ինչու՞ սերիալում չար բաներ կան: Հեքիաթն էլ է բարու և չարի մասին։ Իսկ ինչու՞ եք հեքիաթներ կարդում: Ի սկզբանե չարը պիտի լինի, որ բարին հաղթի:

Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ նկատում են միայն բացասականը, բայց ինչու՞ եք միայն դա տեսնում։ Բացեք ձեր աչքերը ու փորձեք դրականը տեսնել, որովհետև շատ բան է արվում դրա համար»,- ամփոփեց Դիանա Գրիգորյանը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան