«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչո՞ւ մարդկանց գումարը պետք է կորի, ինքնաթիռի տո՞մս է, ի՞նչ է.Փորձագետը ուղեվարձի թանկացման եւ «բարեփոխումների» մասին

Հանդիպում

Հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին շատ ենք խոսել ու դեռ շատ ենք խոսելու, որովհետև դա անհեթեթ ձևով սկսեցին գործի դնել, սխալ մոտեցում եղավ։ Իբր կոպեկով աշխատող սարքավորումներ տեղադրեցին, սրանով մի 40 տարի հետ գնացին, քանի որ 30-40 տարի առաջ էր հանրային տրանսպորտը կոպեկով աշխատում։ Այս մարդիկ հանրային տրանսպորտի արժեքը, աշխատանքը կարգավորելու համար մինչև հիմա մի նորմալ համակարգ չներդրեցին։ Ինչ-որ անհասկանալի բարդ համակարգ տեղադրեցին, որը նորմալ չի էլ աշխատում, մարդը պետք է ինչ-որ համակարգում գրանցվի, իր տվյալները փոխանցի, ID-ին պետք է կցի, և այլն։ Սա ուղղակի անհեթեթություն է,- անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդնմանը ասաց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը. 

- Մեռանք առաջարկելով, որ կարող են գոնե հարևան Վրաստանի օրինակով առաջ գնալ, անիմաստ բաների հետևից ընկնելով՝ մեր ժողովրդի կյանքը բարդացնում են։ 2010 թվականին.  Վրաստանում ներդրեցին քարտային համակարգ, պլաստիկ քարտերը լիցքավորում են ու եթե անգամ չեն օգտագործում, մարդկանց գումարը մնում է այդ քարտերի մեջ։ Իսկ մեզ մոտ մի համակարգ են ներդրել, որ կտրոն է տալիս «ԹելՍելլ»-ը, որը ժամկետ ունի, չօգտագործեցիր, քո գումարը կորցնում ես։ Ինչո՞ւ մարդկանց գումարը պետք է կորի, ինքնաթիռի տո՞մս է, ի՞նչ է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում այսքան ժամանակ 100 դրամ էր, մեր գումարով՝ նույնիսկ 70 դրամ, նախորդ տարի դարձավ մոտ 140 դրամ, բայց Հայաստանում պետք է դարձնեն 300 դրամ։ Շատ խնդիրներ կան, որոնք նորմալ չեն կարողացել լուծել, բայց ներդրել են այս համակարգը։ Նման որոշում ընդունելիս ոլորտի փարձագետների կարծիքը որևէ կերպ հաշվի չեն առել, որևէ քննարկում քաղաքային իշխանությունը չի կազմակերպում, որպեսզի լսի իրենց կարծիքները, դիտարկումները։ Իրենք իրենց որոշում են ու իրենք իրենց անում, մտածում են, թե ամենագիտուններն են, իրենց որոշումները ճիշտ են։ Լավ, նույնիսկ, եթե սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ չեն քննարկում, գոնե թող հարցումներ անցկացնեն, հանրության կարծիքն իմանան։

Հանրային տրանսպորտի համար վճարում ենք 100 դրամ, բայց հիմա վճարում ենք 300 դրամ, ինչո՞ւ են միջինը հաշվել, քանի որ մարդիկ կան՝ ամեն օր են օգտվում հանրային տրանսպորտից, մարդիկ էլ կան՝ շաբաթական 1-2 անգամ։ Նորմալ երկրներում համակարգը ներդնում են, հետո նոր՝ արժեքը բարձրացնում, սրանք համակարգը դեռ չդրած, ուղեվարձն են բարձրացնում։ Համաձայն եմ, թող որոշ չափով բարձրացնեին, բայց համակարգը ներդնեին, որ քաղաքացին չբախվեր բազմաթիվ խնդիրների։

Խիստ կասկածում եմ, որ փետրվարի 1-ից կկարողանան ամբողջ համակարգը ներդնել։ Այսքան ժամանակ չարեցին, մեկ ամսում կկարողանա՞ն։ Իրենց դրած այդ սարքերը նույնիսկ նորմալ չեն աշխատում, կտրոնը մոտեցնում ես, համակարգը չի ընդունում։ Ինքս տարբեր երկրներում եմ եղել, բայց երբեք նման բան չեմ տեսել, կտրոնը մոտեցնում ես, մի աղմուկ է բարձրանում ավտոբուսում, տպավորություն է, որ շոգեքարշ է տեղից շարժվում։ Պատկերացրեք վարորդի վիճակը, որ օրը 150 անգամ այդ ձայները լսում է։

Սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն՝ խորացնում են։ 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան