«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ «ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ», ԵՎ ԷԼԻ ՊԱՏԺՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ

Արխիվ 16-20

Մայիսի 12-ին Երեւանում նախատեսված էր Black Star խմբի արտիստների համերգը, որի ընթացքում ելույթ պետք է ունենար նաեւ ռուս ռեփեր Տիմատին: Համերգի կազմակերպիչ «Ջեթ Սեթ» ընկերությունը դեռեւս տարվա սկզբին ամբողջ Երեւանում սկսել էր փակցնել համերգի ցուցապաստառը եւ ակտիվ զբաղվել համերգի գովազդով: Հանդիսատեսից շատերը վճարել եւ համերգին գնացել էին` Տիմատիին լսելու, սակայն նա, ինչպես հայտնի է, այդպես էլ ելույթ չունեցավ` պատճառաբանելով, որ եղել են տեխնիկական խնդիրներ: 
աստն այն է, որ սա ամենեւին էլ միակ նման դեպքը չէ: Արդեն որերորդ անգամն է, որ մարդիկ վճարում են այս կամ այն երգչին լսելու համար, բայց այդպես էլ չեն լսում: Ընդ որում, շատ դեպքերում անգամ տոմսերի համար վճարած գումարը չեն կարողանում հետ ստանալ: Վերջին վառ օրինակը Էրոս Ռամազոտիի համերգն էր, որն այդպես էլ չկայացավ, եւ որի տոմսերի մի մասը հանդիսատեսը դեռ չի կարողանում վերադարձնել:
Սպառողների խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով չեղարկված համերգներին եւ դրանց հետեւանքով սպառողներին հասցված նյութական եւ բարոյական վնասներին, նկատեց, որ չկա այնպիսի կառույց, որը կզբաղվի խնդրի լուծմամբ, եւ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է համերգի կազմակերպիչների վրա. «Հստակ օրենքներ չկան, որպեսզի նման դեպքերում իրավախախտների դեմ կիրառվեն պատժամիջոցներ: Վերջին՝ Ռամազոտիի չեղարկված համերգի հետ կապված մինչեւ սպառողները չհամախմբվեցին ու չդիմեցին իրավապահ մարմիններին, նրանց մի մասի գնված տոմսերը գումարը չվերադարձրին: Սա սպառողների իրավունքերի խախտում է»: Կ. Չիլինգարյանը նաեւ նկատեց, որ հայ սպառողի իրավունքները գրեթե ամենուր են խախտվում, քանի որ պետական որեւէ կառույց այդ խնդիրներով լիարժեք չի զբաղվում. «Միակ ատյանը դատարանն է, որի միջոցով կարելի է ինչ-որ հարցեր լուծել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Իրավունքին» փոխանցեց, որ հանձնաժողովը չունի որեւէ իրավասություն՝ նմանատիպ խնդիրներով զբաղվելու համար. «Չկա օրենսդրական որեւէ կետ, որի տակ կարողա տեղավորվել այս խնդիրը, որպեսզի հանձնաժողովը կարողանա վարույթ ընդունել կամ ուսումնասիրել: Իմ կարծիքով` կոնկրետ այս խնդիրը ենթադրում է պատասխանատվության բոլորովին այլ ոլորտ, քանի որ սպառողը վճարել է ծառայության դիմաց եւ տվյալ ծառայությունը չի ստացել»:
Թերեւս, այս վերջին միտքը շատ կարեւոր է: Քաղաքացին վճարել է, սակայն խոստացված ծառայությունը չի ստացել: Սա առնվազն մարդուց գումարի շորթման հատկանիշներ ունի: Այսինքն, սխալ է ասել, թե համապատասխան օրենքներ չկան. «Քրեական օրենսգրքում», վստահ ենք, մարդուց ծառայության խոստումով գումար վերցնելու եւ ծառայությունը չմատուցելու հարցով հաստատ համապատասխան կետեր կան: Այլ բան, որ իրավապահները տեղից անգամ չեն շարժվում, թեեւ այդ խախտումն ամեն անգամ զանգվածային բնույթի է:
Թե ինչ են մտածում այս մասին իրավապահները եւ ինչու տեղներից չեն շարժվում, դեռ կպարզենք: Մինչ այդ՝ եւս մեկ անգամ փորձեցինք կապվել համերգի կազմակերպիչների հետ, բայց էլի անհաջող: Նրանք, ճիշտ է, օրերս հայտարարել էին, որ Տիմատիի չկայացած համերգը կայանալու է ¥«մոռանալով» հստակ ժամկետներ նշել¤: Բայց եթե անգամ համերգը կայանա, դա բան չի փոխում: Մարդիկ վճարել են հենց մայիսի 12-ին` այդ երգչին լսելու համար, եւ չեն լսել: Բացի այդ, շատերը տոմսերը շպրտել են, շատերը, եթե նոր համերգ լինի, կարող է մասնակցելու հնարավորություն չունենան: Կարճ ասած, մարդկանց փողն արդեն իսկ գրպանել են, որի պատճառով նորմալ երկրներում ոչ միայն կազմակերպիչները, այլ նույնիսկ՝ տվյալ երգիչը սնանկացման դուռը կհասներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան