ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ չի՞ լսում Վանա լճի ձայնը

Վերլուծություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում այլեւս դարձել է անհնար: Թեպետ կա մի տարբերակ՝ ուրանալ սեփական կենսագրությունը, ջնջել այն հիշողությունից հիմնովին: Իսկ թե այդ դեպքում ինչի կվերածվի, այս մասով լուսահոգի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը բավական խիստ բնորոշում ունի: Բայց վերադառնանք Մխիթար-անմխիթար իշխանություն հարաբերություններին:

Այսպիսով՝ Մխիթար Հայրապետյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան»: Սրանով վերջինս ոչ միայն ի չիք է դարձրել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Մխիթար Հայրապետյանի ստացած կրթությունն, այլեւ ամոթով թողել ծնողների առաջ: Չէ որ երբեմնի արեւելագետ Մխիթար Հայրապետյանը հպարտանում էր վանեցի հոր եւ մշեցի մոր արմատներով: Ավելին՝ իբրեւ գիդ, դեռ 2017 թվականին Արեւմտյան Հայաստան մարդիկ էր տանում: Այո՛, այո, իրական եւ ոչ թե նիկոլական Արեւմտյան Հայաստան: Ու հիմա մի՞թե պիտի լռի արեւելագետ նախարարը:

«Երբ միաժամանակ լսում ես Վանա լճի ձայնն ու հայ դաշնակահար Տիգրան Համասյանի ու Երեւանի պետական կամերային երգչախմբի համատեղ կատարումը, հասկանում ես, որ խոսքերով այդ ամենը նկարագրել որեւէ կերպ չես կարող ու, պարզապես, պետք է լռես, եւ ես հենց այդպես էլ կանեմ՝ կլռեմ…», - 2015 թվականին գրում էր դեռեւս իշխանության փոշին վրան չնստած Մխիթար Հայրապետյանը: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հիմա էլ հենց այդպես էլ կանի՝ կլռի՛, միայն թե Վանա լճի ձայնն իրեն հանգիստ չի տալու: Այս մղձավանջն իր ընտրությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում