«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեկ խնդրանք, հորդոր եւ ցանկություն ունեմ՝ ուղղված մեր աբխազ եղբայրներին՝ չկրկնել արցախահայության սխալը. Բալասանյան

Միջազգային

Աբ­խա­զիա­յում պե­տա­կան հե­ղաշրջ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ով­քեր դեմ էին Ռու­սաս­տա­նի հետ ներդ­րու­մա­յին հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րաց­մա­նը եւ հա­սան դրա մերժ­մա­նը, արդ­յուն­քում եր­կի­րը կանգ­նեց­րին ոչ միայն ար­տա­հերթ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի, այլ «դա­տարկ տաշ­տա­կի ա­ռաջ»: ՌԴ-ն գ­րե­թե ամ­բող­ջութ­յամբ դա­դա­րեց­րել է Աբ­խա­զիա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը: Տե­ղի պե­տա­կան ​​աշ­խա­տող­նե­րը մնա­ցել են ա­ռանց աշ­խա­տա­վար­ձի, նպաս­տա­ռու­նե­րը կա­րող են ամ­բող­ջութ­յամբ կորց­նել սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցութ­յու­նը։ Ա­վե­լին՝ Աբ­խա­զիան հայտն­վել է հու­մա­նի­տար ա­ղե­տի շե­մին՝ օ­րա­կան 9-11 ժամ լույս չկար։ Աբ­խա­զիա­յում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­վել են միայն Ա­մա­նո­րի օ­րը։ Իսկ հուն­վա­րի 9-ից սկսած է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման նոր սահ­մա­նա­փա­կում­ներ են գոր­ծում: Ըստ «Չեռ­նո­մո­րէ­ներ­գո» ըն­կե­րութ­յան հրա­պա­րա­կած ժա­մա­նա­կա­ցույ­ցի` է­լեկտ­րաէ­ներ­գիան կդա­դա­րեց­վի օ­րա­կան վեց ժա­մով, ին­չի հա­մար Աբ­խա­զիա­յի իշ­խա­նութ­յան ժա­մա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­նե­րը խնդրան­քով դի­մել էին Ռու­սաս­տա­նին: Այս մա­սին «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է ԵՊՀ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ դի­վա­նա­գի­տութ­յան ամ­բիո­նի դո­ցենտ, մի­ջազ­գայ­նա­գետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Ս­տաց­վում է, որ մի կող­մից Աբ­խա­զիան հա­կա­ռու­սա­կան «հե­ղա­փո­խութ­յուն» է փոր­ձում ա­նել՝ թմբկա­հա­րե­լով, որ ան­կախ է, մյուս կող­մից Մոսկ­վա­յից ակն­կա­լում է հո­սանք ու ֆի­նան­սա­վո­րո՞ւմ: Ի վեր­ջո, ի՞նչ է կա­տար­վում:

— Ինչ կա­տար­վում է Աբ­խա­զիա­յում՝ 2024 թվա­կա­նի հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բեր ա­միս­նե­րից սկսած, ի­րոք, մտա­հո­գութ­յուն է ա­ռա­ջաց­նում, քան­զի, կար­ծես թե, կրկնվում է նույն սցե­նարը, ինչ կա­տար­վեց Ար­ցա­խում: Այ­սինքն՝ ի­րենց ձեռ­քով, կար­ծես, աբ­խազ­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ­պես­զի Աբ­խա­զիա պե­տութ­յու­նը վե­րա­նա, եւ նրա ան­կա­խութ­յունը, ըստ էութ­յան, զո­հա­բեր­վի: Տե­սեք, վեր­ջին տա­րի­նե­րին յու­րա­քանչ­յուր ա­միս մի քա­նի մի­լիոն դո­լար Ռու­սաս­տանն, ուղ­ղա­կի, տվել է Աբ­խա­զիա­յին՝ ապ­րե­լու հա­մար, եւ ո­րե­ւի­ցե են­թա­կա­ռուց­վածք աբ­խազ­նե­րը չեն զար­գաց­րել: Բայց հենց հեր­թը հա­սավ Աբ­խա­զիա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­մա­նը, ո­րով ռու­սա­կան ներդ­րող­նե­րը պետք է ար­դեն մտնեին Աբ­խա­զիա, հան­կարծ ո­րոշ շրջա­նակ­ներ հի­շե­ցին եւ ժո­ղովր­դի նուրբ զգաց­մունք­նե­րի ու նաեւ ո­րո­շա­կի օբ­յեկ­տիվ դժգո­հութ­յան ա­լի­քի վրա հարց բարձ­րաց­րին, թե այդ պայ­մա­նա­գի­րը պետք է չե­ղարկ­վի, ո­րով­հե­տեւ «պարզ­վում է», որ այն հա­կա­սում է աբ­խազ ժո­ղովր­դի շա­հե­րին, եւ դրա­նով ռու­սա­կան բիզ­նե­սը կա­րող է կլա­նել Աբ­խա­զիան: Սա, ըստ էութ­յան, չի դի­մա­նում ո­րե­ւէ քննա­դա­տութ­յան, քան­զի աբ­խազ­ներն ի­րենք տե­ւա­կան ժա­մա­նակ ու­նեին՝ պե­տութ­յու­նը զար­գաց­նե­լու եւ սե­փա­կան մի­ջոց­նե­րով ներդ­րում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Ակն­հայտ է, որ այս­տեղ դրսի ու­ժեր կան, ով­քեր շա­հագրգռ­ված են Աբ­խա­զիա­յում ի­րա­վի­ճա­կի ա­պա­կա­յու­նաց­մամբ: Եվ այս­պես, դե­մոկ­րա­տա­կան ե­լույթ­նե­րով եւ ո­րո­շա­կի գոր­ծիչ­ներ, ա­ռա­ջին պլան բե­րե­լով, փոր­ձում են ի­րենց տնտե­սա­կան եւ նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րը սպա­սար­կել :

— Պա­րոն Բա­լա­սան­յան, ո՞ր ար­տա­քին ու­ժե­րի մա­սին եք ակ­նար­կում, ո­րոնք շա­հագրգռ­ված են Աբ­խա­զիա­յի ա­պա­կա­յու­նաց­մամբ:

— Վեր­ջին շրջա­նում մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ` այն բա­նից հե­տո, երբ պարզ­վեց, որ աբ­խա­զա­կան ա­ռափն­յա հատ­վա­ծը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ հայ­տա­րար­վել է թուր­քա­կան տնտե­սա­կան գո­տի եւ հանձն­վել Թուր­քիա­յին: Իսկ թուր­քերն այն­տե­ղից հե­ռա­նա­լուց, ինչ­պես աբ­խազ­ներն են նշում, ան­գամ ձկնկիթ չէին թո­ղել, որ ա­փե­րի մոտ մնա, ամ­բող­ջը քշել, տա­րել էին՝ մեծ վնաս հասց­նե­լով աբ­խա­զա­կան տնտե­սութ­յա­նը ձկնարդ­յու­նա­բե­րութ­յան զար­գաց­ման տե­սանկ­յու­նից: Բայց, չգի­տես ին­չու, Աբ­խա­զիա­յում այս ա­մե­նը ո­րե­ւէ բո­ղո­քի ակ­ցիա չբարձ­րաց­րեց: Ակն­հայտ է, որ սա ար­վում է նաեւ աբ­խա­զա­կան հա­մայն­քի մի­ջո­ցով, ո­րոնց թի­վը Թուր­քիա­յում տար­բեր հաշ­վարկ­նե­րով՝ 300-500 հա­զար է: Դ­րանք այն աբ­խազ­նե­րի սե­րունդ­ներն են, ով­քեր 1877-78 թթ. վեր­ջին, ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մից հե­տո, ստո­րագր­ված պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն, ի­րա­վունք ստա­ցան լքել ռու­սա­կան կայս­րութ­յան սահ­ման­նե­րը եւ հաս­տատ­վել Թուր­քիա­յում: Ն­րանք մահ­մե­դա­կան աբ­խազ­ներն են: Եվ հի­մա այդ հա­մայնքն օգ­տա­գոր­ծե­լով՝ Թուր­քիան եւ նրա թի­կուն­քում կանգ­նած Ա­րեւ­մուտ­քը, փոր­ձում են այս­պես ճո­ճել Աբ­խա­զիան եւ դուրս բե­րել նրան ռու­սա­կան հսկո­ղութ­յան տա­կից:

— Ձեր գնա­հատ­մամբ՝ ի­րենց վերջ­նա­կան նպա­տա­կին հաս­նե­լու դեպ­քում՝ սա ի՞նչ հե­տե­ւանք կու­նե­նա աբ­խազ ժո­ղովր­դի հա­մար:

— Սար­սա­փով եմ պատ­կե­րաց­նում: Բ­նա­կան է, որ Աբ­խա­զիա­յին նոր ան­կա­խութ­յուն չեն տա­լու: Իր ան­կա­խութ­յու­նը ե­թե ճա­նա­չող լի­նեին, ար­դեն կճա­նա­չեին: Նաեւ բնա­կան է, որ հե­տո դա կդարձ­նեն Վ­րաս­տա­նի հետ մեծ ա­ռեւտ­րի լուրջ ա­ռար­կա ՝ վեր­ջի­նից կոր­զե­լով ինչ-ինչ զի­ջում­ներ, ան­գամ Եվ­րո­պա­կան միութ­յան գոր­ծըն­թա­ցին վե­րա­դառ­նա­լու զի­ջում, դրա փո­խա­րեն՝ մի­գու­ցե մտցնե­լով Աբ­խա­զիան նույն Վ­րաս­տա­նի կազ­մի մեջ, այս ան­գամ ար­դեն աբ­խազ­նե­րի ձեռ­քով:

— Փետր­վա­րի 15-ին տե­ղի կու­նե­նա Աբ­խա­զիա­յի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը: Կա­րո՞ղ ենք ա­սել, որ այն, ըստ էութ­յան, լի­նե­լու է ոչ թե ներ­քին քա­ղա­քա­կան, այլ՝ ար­տա­քին վեկ­տո­րի հար­ցում կողմ­նո­րոշ­ման ընտ­րութ­յուն:

— Կար­ծում եմ՝ ա­յո, այս­տեղ ներ­քին ընտ­րութ­յան հարց չկա: Գի­տեք, աբ­խազ ժո­ղո­վուր­դը մեզ հա­մար բա­րե­կամ ժո­ղո­վուրդ է, տար­բեր հաշ­վարկ­նե­րով՝ Աբ­խա­զիա­յի բնակ­չութ­յան շուրջ 30-40 տո­կոսն էթ­նիկ հա­յեր են կազ­մում, ով­քեր ժա­մա­նա­կին մա­զա­պուրծ են ե­ղել Տ­րա­պի­զո­նի ջար­դե­րից եւ տե­ղա­փոխ­վել են Աբ­խա­զիա: Մենք շնոր­հա­կալ ենք աբ­խազ ժո­ղովր­դին՝ մեր հայ­րե­նա­կից­նե­րին տեղ ու տուն տա­լու, երկ­րորդ հայ­րե­նիք դառ­նա­լու հա­մար, դրա հա­մար էլ այ­սօր սրտի ցա­վով ենք հե­տե­ւում, թե ինչ է կա­տար­վում եղ­բայ­րա­կան Աբ­խա­զիա­յում: Ուս­տի՝ ուղ­ղա­կի, մեկ խնդրանք, հոր­դոր եւ ցան­կութ­յուն ու­նեմ՝ ուղղ­ված մեր աբ­խազ եղ­բայր­նե­րին՝ չկրկնել ար­ցա­խա­հա­յութ­յան սխա­լը եւ ի­րենց ձեռ­քով չոչն­չաց­նել սե­փա­կան պե­տութ­յու­նը եւ ա­ռիթ չտալ, որ­պես­զի դրսի խա­ղա­ցող­ներն այս ի­րա­վի­ճակն օգ­տա­գոր­ծեն Աբ­խա­զիան սե­փա­կան շա­հե­րին ծա­ռա­յեց­նե­լու, հե­տո ար­դեն թշվա­ռութ­յան մեջ թող­նե­լու այդ տա­րած­քը, ո­րով­հե­տեւ այդ ժա­մա­նակ վստահ եմ, որ այ­լեւս ան­կախ պե­տութ­յուն չի լի­նե­լու, պար­զա­պես, սկու­տե­ղի վրա կա՛մ Թուր­քիա­յին, կա՛մ Վ­րաս­տա­նին է նվիր­վե­լու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան