Լոս Անջելեսում, անտառային հրդեհների ֆոնին, նաեւ ակտիվորեն կրակի տորնադոներ են ձեւավորվում (Տեսանյութ)
ՀասարակությունԼոս Անջելեսում, սարսափելի անտառային հրդեհների ֆոնին, նաեւ ակտիվորեն կրակի տորնադոներ են ձեւավորվում:
«Քամու, կրակի, մոխրի և ծխի սարսափելի տորնադոներ են բարձրացել քաղաքի և արվարձանների վրա: Շարունակվող հրդեհների հետեւանքով ամբողջությամբ ավերվել է ավելի քան 10000 շինություն, այդ թվում՝ հայտնիների առանձնատներ։ 13 մարդ մահացել է: Վնասը գերազանցում է 150 միլիարդ դոլարը»,- գրում է տեղի աղբյուրը։

