«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սասուն Խաչատրյանը պատրաստվում է իր նոր նշանակմանը

Թեմա

Euromedia24-ի տեղեկություններով իր նոր նշանակմանն է պատրաստվում Սասուն Խաչատրյանը, ով Փաշինյանի հեռախոսից ստացած վոթսափ SMS-ի նամակ-հարկադրանքով ստիպված եղավ տարեվերջին լքել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը` նույն նամակը ստացած ՆԳ նախարարի, ՊԵԿ նախագահի ու ԲԴԽ նախագահի եւ Քննչական կոմիտեի նախագահի հետ միասին։ Իրավապահ համակարգի ներսում խոսում են, որ Սասուն Խաչատրյանին տեղափոխում են արտերկիր՝ դիվանագիտական հաստիքի։ 

 

Սասուն Խաչատրյանն հավակնում է ԱՄՆ-ում Հայաստանի լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվել, բայց այս հաստիքն արդեն 3 տարուց ավելի է՝ զբաղեցնում է Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Մակունցը։ Անհավանական թվացող այս նշանակման հարցում, ասում են՝ նրան մեծապես օժանդակում է Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը, ով վերջերս դարձավ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը՝ ՔՊ-ի միաձայն քվեարկությամբ, իսկ մինչ այդ, հիշեցնենք, քայլ ձիով նվաճել էր Խաչատուրյանը մի քանի բարձր պաշտոններ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ էր, նախորդիվ եղել էր ԲԴԽ անդամ։

 

Ընդգծենք, Դավիթ Խաչատուրյանը, Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելուց բացի, Հայաստանում «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի գլխավոր կուրատորներից է համարվում երկար տարիներ, ըստ հաստիքի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տնօրենների խորհրդի արդեն նախկին նախագահն էր՝ մինչև 2018-ի հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանը օրենսդիր ու գործադիր մարմինները սորոսականներով լցնելուց հետո, երբ անցավ դատական համակարգը եւս այլ կերպ ասած` սորոսականացնելու գործին, անմիջապես պաշտոններ նվաճեցին սկզբում Սասուն Խաչատրյանը՝ նշանակվելով այն ժամանակվա ՀՔԾ պետ, իսկ հետո Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դարձավ։ Իսկ ահա եղբայրը, ով մինչև հեղափոխությունը իրավապաշտպան ոլորտում միայն փաստաբանական պալատի անդամի կարգավիճակ ուներ, բարձր պաշտոն ստացավ սորոսականների իշխանության գալու կոնտեքստում՝ ՔՊ-ական պատգամավորների խորհրդարանական կուտ ու միասնական ջանքերով։

Իսկ թե ինչու կամ ինչով չի գոհացնում Մակունցը Փաշինյանին՝ ԱՄՆ-ում ծավալած իր դիվանագիտական ջանքերում, կամ արդյոք ճիշտ են Մակունցին նույն առաքելությամբ Կանադա տեղափոխելու զրույցները, ցույց կտա ժամանակը։

 

Հիշեցնենք, Լիլիթ Մակունցը, ով իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր Մշակույթի նախարարի պաշտոնը, 2021թ․ օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան