«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ֆ­րան­սիա­ցի նշա­նա­վոր հու­շա­վի­պա­գիր եւ փի­լի­սո­փա­յա­կան հայտ­նի ա­ֆո­րիզմ­նե­րի հե­ղի­նակ Ֆ­րան­սո­ւա դը Լա­ռոշ­ֆու­կոն հաս­տատ գե­րեզ­մա­նում շուռ կգար, ե­թե լսեր, թե սոց­ցան­ցում ինչ գրա­ռում է ա­րել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Երկ­րի դե յու­րե ղե­կա­վարն այն­քան պա­րապ է մնա­ցել, որ գրել է. «Լավ ապ­րել՝ նշա­նա­կում է շատ աշ­խա­տել, շատ վաս­տա­կել, շատ ծախ­սել։ Լավ ապ­րե­լու ու­րիշ տար­բե­րակ չկա»։ Ե­թե դուք էլ չհաս­կա­ցաք, թե ինչ է ու­զում ա­սել, փաս­տա­բան Րաֆ­ֆի Աս­լան­յա­նը պար­զա­բա­նել է. «Նի­կոլ Փա­շին­յա­նը լավ ապ­րե­լը, ըստ էութ­յան, նույ­նաց­րել է լավ ու­տե­լու հետ։ Մար­դը որ­քա՞ն սո­ված կա­րող է լի­նել, որ ար­դեն յոթ տար­վա ցոփ ու շվայտ կյան­քով դեռ չի կշտա­ցել…»: Որ սա է վեր­ջի­նիս ար­ժե­հա­մա­կարգն ու լավ ապ­րե­լու պատ­կե­րա­ցում­նե­րը, թե­րեւս այ­լեւս զար­մա­նա­լի չէ, միայն ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու է իր մտքե­րը սկսել այս­պի­սի ին­տեն­սի­վութ­յամբ բարձ­րա­ձայ­նել, ո­րը իր դեմ հա­կակ­րանքն ա­վե­լաց­նե­լուց բա­ցի, ո­րե­ւէ այլ արդ­յունք չեն տա­լիս: Ին­չե­ւէ, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քար­յա­նը բա­վա­կան դի­պուկ հա­կա­դար­ձում է. «Լավ ապ­րել, նախ եւ ա­ռաջ նշա­նա­կում է՝ ու­նե­նալ սե­փա­կան Հայ­րե­նիք-պե­տութ­յուն եւ շատ սի­րել այն: Լավ ապ­րել, նշա­նա­կում է կա­րո­ղա­նալ դաս­տիա­րա­կել ազ­գա­յին ար­ժեք­նե­րով ու քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նութ­յամբ ապ­րող ըն­տա­նիք եւ գի­տա­կից հա­սա­րա­կութ­յուն: Լավ ապ­րել՝ նշա­նա­կում է ու­նե­նալ մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յուն, հար­գանք եւ պա­տիվ: Մ­նաց­յա­լը որկ­րա­մո­լութ­յան, նյու­թա­պաշ­տութ­յան ու է­գոիզ­մի դրսե­ւոր­ման տար­բեր ե­ղա­նակ­ներն են»:

Ու­շագ­րավ գրառ­մամբ է հան­դես ե­կել քան­դա­կա­գործ ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍԸ, ով ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ իշ­խա­նութ­յան «ջրա­ղա­ցին էր ջուր լցնում» եւ Հան­րա­յի­նի ե­թե­րում հայ­տա­րա­րում էր, թե իբր Հա­յաս­տա­նի ընդ­դի­մութ­յան նպա­տա­կը ժո­ղովր­դին պե­տութ­յան դեմ հա­նելն է: «Խախ­տում­նե­րով վե­րընտր­վել է, որ­պես Փա­րա­քա­րի հա­մայն­քա­պետ, «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րի» կու­սակ­ցա­կան Լ­յուդ­վիգ Գ­յուլ­նա­զար­յա­նը, հու­սամ՝ խախ­տում­նե­րը կքննվեն, եւ խար­դա­խութ­յու­նը կպատժ­վի ժո­ղովր­դա­վար ՔՊ-ի կող­մից։ Սա փոր­ձութ­յուն է, պա­րո­նա՛յք իշ­խա­նա­վոր­ներ»։ Իրականում նշյալ անձը չընտրվեց, իսկ թե ի՞նչ խախ­տում են ա­րել, օգ­տա­տե­րե­րից մե­կի հար­ցին ի պա­տաս­խան՝ քան­դա­կա­գոր­ծը ման­րա­մաս­նել է. «Պա­տա­հա­բար 3 ան­գամ մտել են նրա բա­րե­կա­մի տուն»: Հի­շեց­նենք, որ Փա­րա­քա­րում, ինչ­պես Գ­յում­րիում, ՔՊ-ն­ անց­կաց­րեց փրայ­մե­րիզ, ո­րի արդ­յունք­նե­րով կա­ռա­վա­րութ­յու­նը յու­րա­յին­նե­րից պետք է նշա­նա­կի հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տար: Բայց ինչ­պես փաս­տում է, Վի­գեն Ա­վե­տի­սը, սա էլ են ա­րել ոչ թե եվ­րո­պա­կան մա­կար­դա­կով, այլ` նի­կո­լա­վա­րի: Պար­զա­պես, զար­մա­նա­լի է՝ ին­չո՞ւ այս իշ­խա­նութ­յու­նից ու­րիշ բան էիք սպա­սո՞ւմ:

­Զար­մա­նա­լի ան­կեղ­ծութ­յամբ է աչ­քի ըն­կել նաեւ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար ՄԱՐԿ ՌՅՈՒՏԵՆ։ Նա ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս հայ­տա­րա­րել է, թե ԵՄ երկր­նե­րը ստիպ­ված կլի­նեն սո­վո­րել ռու­սե­րեն, ե­թե չմե­ծաց­նեն պաշտ­պա­նութ­յան ծախ­սե­րը ՀՆԱ-ի ներ­կա­յիս 2 տո­կո­սի հա­մե­մատ: «Ե­թե մենք դա չա­նենք, չորս կամ հինգ տա­րի հե­տո մենք ստիպ­ված կլի­նենք ռու­սաց լեզ­վի դա­սըն­թաց­ներ անց­նել կամ մեկ­նել Նոր Զե­լան­դիա»,- ա­սել է Ռ­յու­տեն՝ ե­լույթ ու­նե­նա­լով Բր­յու­սե­լում` Եվ­րա­խորհր­դա­րա­նում: Ո՞վ կմտա­ծեր չէ, որ Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան մրցա­կից, ե­թե չա­սենք ո­խե­րիմ թշնա­մի ՆԱՏՕ-ն, մի օր հայ­տա­րա­րե­լու է ռու­սե­րեն սո­վո­րե­լու մա­սին: Այն­պես որ, «տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու, վա­ղը ուշ է լի­նե­լու:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան