«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանությունը 7 տարի է եթե չկարողացավ, էլ ե՞րբ է կարողանալու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Այո՛, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ չի դադարեցնում զարմացնել իր մտքի «գոհարներով»: Հիմա էլ նա հայտարարել է, թե՝ քանզի կանայք Հայաստանում տղամարդկանցից շատ են, ապա բանակում ծառայող կանանց թիվն էլ պետք է աճի… Ինչպե՞ս… «Երկրաչափական պրոգրեսիայով»: Երկիրը ոստիկանապետություն դարձրած իշխանությունը տղամարդկանց թիվն ավելացնում է ոստիկանության զորքերում, իսկ կանանց ուղարկում սահման: «Էս մարդը ոստիկանության զորքերին, զանազան խայտաբերետներին տասնյակ հազարներով ազատել է ՀՀ սահմանները պաշտպանելու պարտականությունից, հիմա էլ պահանջում է, որ կանայք «կամավոր պարտադիր» սկզբունքով փակեն այդ բացերը», - նկատում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԸ ուշագրավ անկեղծությամբ է հանդես եկել: «Չնայած «ստվերի» դեմ պայքարին՝ մեզ դեռ չի հաջողվել ստվերի դեմ պայքարում ճիշտ հավասարակշռություն գտնել կոշտության եւ օբյեկտիվության միջեւ», - ասում է նա, հետո էլ հավելում. «Բացի այդ, մեզ դեռ չի հաջողվել գտնել հասարակության հետ շփվելու լիովին ճիշտ, մարդակենտրոն մեթոդներ»: Լավ, եթե այս իշխանությունը 7 տարի է` այդպես էլ ստվերի դեմ չկարողացավ իրական պայքար տանել ու մեթոդաբանություն մշակել, էլ ե՞րբ է կարողանալու:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ՝ մեկնաբանելով այնտեղեկությունը, որ ոստիկանությունը 2024թ. հունիսին բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է «Զարյա 3» լուսաձայնային նռնակներ, նշել է՝ անցյալ տարի այս հարցով դիմել եմ իրավապահներին, եւ տեղեկացել, որ այս տեղեկությունը հետաքննական գաղտնիք է պարունակում, ուստի՝ դրա հրապարակման սահմանափակումներ կան։ «Սակայն ես կարեւոր եմ համարում, որ իրավապահ մարմինները պետք է հրապարակեն այս տեղեկատվությունը», - ավելացրել է նա: Մանասյանը նշել է այս հարցի շուրջ քննարկումները վերսկսելու մտադրության մասին՝ խոստանալով նորտեղեկություններ ստանալու դեպքում՝ դրանք ​​ներկայացնել հանրությանը։ Նա չի կարողացել պատասխանել այն հարցին թե կարելի էր արդյոք կիրառել «Զարյա 3». «Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»: Ու սա կոչվում է Մարդու իրավունքների պաշտպա՞ն: Արդեն դեպքից 7 ամիս է անցել, դեռ նո՞ր եք որոշել ուսումնասիրել:

15 ամիս տեւած հակամարտությունից հետո ԳԱԶԱՅԻ հատվածում հրադադար հաստատելու եւ պատանդների փոխանակման համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի եւ «Համասի» միջեւ, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից եւ պատանդների ազատ արձակում՝ պաղեստինցի գերիների դիմաց: Պատկերացնո՞ւմ եք, ամիսներ շարունակ բոլորը հեգնում էին, թե անզեն ու հողաթափերով Գազայից ելել են մի ամբողջ Իսրայելի դեմ կռվի, բայց արի ու տես, որ կարեւորը կամքն էր: Իսկ ի՞նչ եղավ Արցախի դեպքում, կար 5 միլիարդի զենք-զինամթերք, որը, ուղղակի, թողնվեց թշնամու ձեռքը, էլ չասենք, որ ի տարբերություն Գազայի՝ Արցախն իր մեջքն ուներ` Հայաստանը, որը մնաց լուռ դիտորդի դերում: Արդյունքում՝ հայկական Արցախն այլեւս չկա, իսկ Գազայի հետ արդեն հաշվի են նստում:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան