ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

Վերլուծություն

Գ­նա­լով ա­վե­լի տե­սա­նե­լի է դառ­նում, որ գո­նե Էր­դո­ղա­նի հա­մար հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ այս պա­հին ի­րա­վի­ճա­կի ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րը դար­ձել են ան­ցան­կա­լի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=303089&l=am): Ժա­մա­նա­կին քա­նիցս նշել ենք, որ Էր­դո­ղա­նը Սի­րիա­յում մտել է շատ վտան­գա­վոր խա­ղի մեջ, ո­րը, թե­րեւս, Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լով ոչ միայն չի հան­դարտ­վի, այլ կա­րող է շատ ա­վե­լի սրվել:

­Զի­նա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը, որ նա­խօ­րեին Նե­թան­յա­հու­ի կա­ռա­վա­րութ­յու­նը ձեռք բե­րեց ՀԱՄԱՍ-ի հետ, թեեւ ան­գամ ո­րոշ ի­րա­նա­կան աղբ­յուր­ներ փոր­ձում են ներ­կա­յաց­նել, որ­պես Իս­րա­յե­լի պար­տութ­յու­նը, բայց դա այդ­պես չէ: Նախ, Գա­զան ամ­բող­ջութ­յամբ ոչն­չաց­ված վի­ճա­կում է, եւ ան­կախ նրա­նից՝ ՀԱՄԱՍ-ը կլի­նի, թե՝ ոչ, եր­կար տա­րի­ներ այս հատ­վածն Իս­րա­յե­լի անվ­տան­գութ­յան հա­մար ո­րե­ւէ ռեալ սպառ­նա­լիք դառ­նալ չի կա­րող:

­Միա­ժա­մա­նակ այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան կյան­քի կոչ­վե­լը նաեւ մեկ հե­տաքր­քիր է­ֆեկտ կա­րող է ա­ռա­ջաց­նել: Նախ, այս զի­նա­դա­դա­րի ֆո­նին ար­դեն իսկ խո­սակ­ցութ­յուն­ներ կան, որ Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ո­րո­շա­կի մեղմ­ման են գնում նաեւ ի­րա­նա­մետ ու­ժե­րը՝ «Հեզ­բոլ­լա­հը», Ե­մե­նի հու­սիթ­նե­րը: Ա­սենք, բուն Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ եւս Իս­րա­յե­լը, թե­րեւս, ստիպ­ված է գնալ էա­կան մեղ­մա­ցում­նե­րի, եւ Թ­րամ­փը, ըստ ա­մե­նայ­նի, միայն կնպաս­տի դրան:

Այս­պես, հա­մա­ձայ­նա­գի­րը, որն այ­սօր կնքում են Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը, ինչ­պես ի­րա­նա­կան աղբ­յուրն է ար­տա­հայտ­վում. «Պա­րու­նա­կում է 47 հոդ­ված, ին­չը եր­կու ան­գամ ա­վե­լի է, քան Ռու­սաս­տա­նի եւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի միջեւ կնքված հա­մա­ձայ­նա­գի­րը։ Ռու­սաս­տա­նը ծրագ­րում է Ի­րա­նը վե­րա­ծել ռու­սա­կան գա­զի եւ հար­եւան երկր­ներ եւ Աֆ­րի­կա վա­ճառ­վող ապ­րանք­նե­րի տա­րան­ցիկ հան­գույ­ցի»։ Այ­սինքն, դա այն տե­սա­նե­լի ու շատ լուրջ շահն է, ո­րը Մոսկ­վան ակն­կա­լում է այդ հա­մա­ձայ­նագ­րից: Բ­նա­կա­նա­բար, այդ շահն ա­պա­հո­վե­լու հա­մար ՌԴ-ին նաեւ պետք է, որ նախ՝ Հա­րա­վա­յին Կով­կաս-Ի­րան ուղ­ղութ­յամբ լի­նի կա­յուն վի­ճակ: Եվ երկ­րոր­դը, որը կնպաս­տի դրան, դա այն է, որ տա­րա­ծաշր­ջա­նում պահ­պան­վի կա­յուն ռազ­մա­կան բա­լանս: Հենց դրա հա­մար է, որ ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րում կա նաեւ ռազ­մա­կան բա­ղադ­րիչ՝ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում փո­խա­դարձ օգ­նութ­յան, ո­րը, ըստ էութ­յան, Ի­րա­նին տե­ղա­վո­րում է ռու­սա­կան մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի տակ: Թող տա­րօ­րի­նակ չթվա, սա­կայն դա ձեռն­տու է նաեւ Ի­րա­նին եւ Թ­րամ­փին: Այ­սինքն, Թեհ­րանն այս պա­հին էլ ակ­տի­վաց­րել է թե­ման, որ ի­րեն ոչ մի մի­ջու­կա­յին զենք էլ պետք չէ: Բ­նա­կա­նա­բար, Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը միան­գա­մայն ռեալ է դարձ­նում այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն, հի­մա Թ­րամ­փը, նաեւ Իս­րա­յե­լը կա­րող են խո­սել այն մա­սին, որ Ի­րա­նի մի­ջու­կա­յին խնդի­րը լուծ­ված է, ին­չը նրանց հա­մար հնա­րա­վո­րութ­յուն է՝ դեմ­քե­րը լիո­վին «պար­զաջ­րած», դուրս գալ այդ փա­կու­ղա­յին վի­ճա­կից: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե ցան­կա­նան գնալ Ի­րա­նի հետ հա­կա­մար­տութ­յան խո­րաց­ման, ա­պա Թ­րամփն իշ­խա­նութ­յան գա­լով, ար­դեն իսկ բախ­վե­լու է ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րից բխող բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րին`ՌԴ-ի ու­նե­ցած 5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րով հան­դերձ:

­Փո­խա­րե­նը, Իս­րա­յե­լը միան­գա­մայն տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձեռք­բե­րում­ներ ու­նի Սի­րիա­յում եւ Գա­զա­յի, ինչ­պես նաեւ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ այս կամ այն չա­փով կա­յու­նութ­յան հաս­նե­լով, կա­րող է կենտ­րո­նա­նալ հենց սի­րիա­կան ուղ­ղութ­յամբ: Ու ա­հա այս­տեղ շատ հե­տաք­րքիր ի­րո­ղութ­յուն է ա­ռա­ջա­նում:

Այս­պես, թեեւ Էր­դո­ղա­նը վեր­ջին օ­րե­րին միան­գա­մայն նյար­դա­յին տո­նայ­նութ­յամբ խո­սում է Սի­րիա­յում գտնվող բո­լոր ու­ժե­րի զի­նա­թափ­ման եւ երկ­րի ամ­բող­ջա­կա­նութ­յան վե­րա­կանգն­ման մա­սին: Բ­նա­կա­նա­բար, այս­տեղ ա­ռա­ջին պլա­նում է քրդե­րի զի­նա­թա­փու­մը: Այ­սինքն, դրա­նով Էր­դո­ղա­նը գործ­նա­կա­նում մեր­ժում է շրջա­նառ­վող այն սցե­նա­րը, որ Սի­րիան կա­րող է բա­ժան­վել ե­րեք ազ­դե­ցութ­յան գո­տի­նե­րի՝ թուր­քա­կան, իս­րա­յել­յան եւ ա­մե­րիկ­յան: Դա հաս­կա­նա­լի է. նման բաշխ­վա­ծութ­յան դեպ­քում Իս­րա­յե­լը վե­րահս­կո­ղութ­յան տակ կվերց­նի ողջ Հա­րա­վա­յին Սի­րիան, ընդ­հուպ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տի: Իսկ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տի աս­վա­ծն ըն­դա­մե­նը քրդե­րի գո­տին է՝ հիմ­նա­կա­նում Եփ­րա­տից ա­րե­ւելք ըն­կած հատ­վա­ծը: Արդ­յուն­քում, դա, ա­ռանց ո­րե­ւէ կաս­կա­ծի, տա­նե­լու է Քուր­դիս­տա­նի ստեղծ­մա­նը, ո­րի մա­սին, ի դեպ, Իս­րա­յելն ար­դեն ան­թա­քույց է խո­սում, ընդ ո­րում, ան­գամ Թուր­քիա­յի դեմ պա­տե­րազ­մի գնով: Եվ այն, որ Թ­րամ­փի օ­րոք ԱՄՆ-ն­ ան­վե­րա­պա­հո­րեն կկանգ­նի Իս­րա­յե­լի թի­կուն­քին, ա­ռա­վել եւս, որ Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը նաեւ ա­մե­րիկ­յան հին ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի թվում է, դա հաս­տատ:

Իսկ թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե Սի­րիա­յում Քուր­դիս­տան ստեղծ­վի, շատ ա­րագ ի­րեն միաց­նի ի­րաք­յան Քուր­դիս­տա­նը եւ հո­ղա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նի Թուր­քիա­յին, դժվար չէ կռա­հել: Ա­ռա­վել եւս, որ Քուր­դիս­տա­նի առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում հենց դա կդառ­նա ԱՄՆ-ի թիվ 1 պրոք­սի պե­տութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում՝ էա­պես նվա­զեց­նե­լով Թուր­քիա­յի կա­րի­քը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում