Անկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմ

Հանդիպում

ՀՀ իշխանությունները ակտիվ քննարկումներ են  Մինսկի խմբի լուծարումը։ Չնայած քաղաքական իշխանության կողմից հստակ դիրքորոշում այնուամենայնիվ առկա չէ, այդուհանդերձ, մտահոգություններ կան, որ իշխանությունը կարող է  համաձայնության գնալ Ադրբեջանի  պահանջի  հետ , ինչ  դիրքորոշում ունեն Արցախցինները նշված  խնդրի  կապակցությամբ հարցի վերաբերյալ զրուցել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ.


 - Մինսկի խմբի լուծարման կամ նրա գործունեության շարունակման հարցը գնահատման է ենթակա իրավաքաղաքական դաշտում։ Ինչու և ինչ նպատակների իրագործման շարժառիթով ստեղծվեց Մինսկի խումբը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնականում  նպատակ է հետապնդել հակամարտության կարգավորման համար ապահովել  բանակցային  գործընթացը,ինչպես նաև  հասնել  հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքմանը,որը պետք է զուգորդվեր   ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով։ Շեշտենք ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման պայմանը։ Թվարկված նպատակները գնահատելով միջազգային իրավունքի տիրույթում, ակնհայտ է ,որ նպատակները բխում են միջազգային իրավունքի սկզբունքներից,այն է վեճերի խաղաղ լուծումներից, ինչպես նաև ազգերի և ժողովուրդների  ինքնորոշման սկզբունքներից։ Ակնհայտ է չէ, որ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը ոչ միայն հակամարտութան խաղաղ կարգավորման ,այլ նաև տվյալ տարածքի  ժողովրդի ինքնուրույն իր ճակատագիրը  որոշելու  իրավունքի ապահովման միջոց են։Միջազգային իրավունքի սկզբունքները  ունենալով իրավական կարևորագույն և ղեկավարվող  հատկություն, չի կարող որևէ կերպ  աղճատվել։Այն դատողությունը, որ այլևս Արցախը չկա, հետևապես ,անիմաստ է Մինսկի խմբի գոյությունը,ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքի  գրեթե բոլոր սկզբունքներին։ Եթե  Հայաստանի Հանրապետությունը   կամ Ադրբեջանը կամ որևէ մեկ այլ Մինսկի խմբի անդամ պետություն, հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակների իրագործումից, ապա դա կնշանակի ,  որ զօրօրինակ  Արցախի,   քաղաքակիրթ  աշխարհում  խրախուսվում է ցեղասպանական գործողություններով վեճերի լուծումը։ Չէ որ Մինսկի խումբը ստեղծվել է առաջնահերթ, հենց Արցախցիների իրավունքները  պաշտպանելու նպատակով։Եթե անգամ նկատի ունենանք, որ այլևս Արցախցիները չեն բնակվում Արցախում,ինչպես ոմանք են մտաբերում,  այդուհանդերձ ամենևին չի նշանակում ,որ Արցախցինների իրավունքները պաշտպանելու հիմքերը վերացել են։Արցախցիները վերադառնալու իրավունքի հետ մեկտեղ, ունեն նախկին  պայմաններով,  Արցախում բնակվելու իրավունք։ Իսկ ընդհանրապես, անձամբ Արցախը չեմ դիտում Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։Ընդ որում, ոչ թե հաշվի առնելով անկախության հռչակման պայմանը, այլ նկատի ունենալով 1921 թվականի հուլիսին Արցախի ապօրինի բռնակցումը Ադրբեջանին,որը  չի կարող համարվել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանող։ Վերջապես պետք է  հասկանալ, որ միջազգային պայմանագրերը իրավական ուժ կարող են ստանալ միայն այն դեպքում,երբ կողմերը տվյալ ժամանակահատվածում հանդիսացել են միջազգային իրավունքի սուբյեկտներ։Մինչդեռ 1921 թվականին խորհրդային Հայաստանն, Ադրբեջանը և Ռուսաստանը ճանաչված չեն եղել որպես այդպիսին։

-Պարոն Մարտիրոսյան, հայկական Բաքու քաղաքում ընթանում է դատավարություն Արցախի առաջնորդների նկատմամբ, ի՞նչ զգացողություններ ունեն Արցախցիները։


- Այն, որ դատավարությունը դա մի կեղծ և շինծու «մարգարիտ» է , կասկած չկա։ Հատկապես, Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետևում է, թե ինչ որակի դատավարություն է ընթանում։ Արցախցիները ունեն տարբեր մոտեցումներ։ Մի մասը ցավալի  է ընդունում, մյուսների  մոտ անտարբերություն  կա,գուցե և վրիժառության զգացողություն ։
   Ինձ համար տվյալ դատավարությունը պատկերավորվում է Հայ թագավորներին բանտարկման պատմական ժամանակներով։ Անշուշտ, մեր պատմության տխուր և ցավալի էջերից է։ Բաքվի դատավարության իրողությունը, ամենևին մեր ժողովրդին համբավ չի բերում։ Անկախ այն բանից,թե նրանցից ոմանք , ինչ անփառունակ անցյալ են ունեցել և որքանով են նպաստել արևելյան Հայաստանի տարածքի կորստին, այդուհանդերձ, ոչ արժանապատիվ զգացողություն ունեմ։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում