«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որոնվում է․ տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել. Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

«Որոնվում է․ տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։ Չմոռանանք դավաճանների գոյության մասին։

Ուղիղ մեկ տարի առաջ, 2022 թվականի հունվարի 18-ին նրա մասնակցությամբ վերջին լուսանկարն ու տեսանյութը հրապարակվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ նա ելույթ է ունեցել մասնավոր ընկերության կողմից կազմակերպված, սակայն հայ ժողովրդի ճակատագիրը որոշող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակներում անցկացվող «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում։

Համաժողովի ավարտից անմիջապես հետո նրա առողջությունը «կտրուկ վատթարացել է»։ Այդ օրը նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով: Այդ օրվանից նա այլևս ոչ միայն չի վերադարձել, այլև նրա մասնակցությամբ չի հրապարակվել ոչ մի լուսանկար կամ տեսանյութ։

Երրորդ երկրով փաստացի երկրից փախուստի դիմած Արմեն Սարգսյանը, 2022 թվականի հունվարի 24-ին, կիրակի օրը, անհայտ վայրից մի չստորագրված, առանց համարի ու ամսաթվի մի թղթի կտոր է ուղարկել Ազգային ժողով՝ հայտարարելով իր հրաժարականի մասին։ Արմեն Սարգսյանն իրականում է փախել է Հայաստանից՝ Նիկոլ Փաշինյանի հետ բազում հանցանքներ գործելուց հետո, պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Գտնողին խնդրում ենք տեղեկացնել ոստիկանության մոտակա բաժնին», - գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան