«ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ ԷՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի չեմպիոն, մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Էմմա ։Անցած տարի փառահեղ հաղթանակով դարձար երիտասարդների Աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող։ Տարեվերջին էլ առաջին անգամ ճանաչվեցիր տարվա լավագույն երիտասարդ մարզուհի։

- Իսկապես, անցած տարին, 2024 թվականը, շատ ստացված, հաջող տարի էր ինձ համար։ Երկու մեծ մրցաշարերում դարձա չեմպիոն։ Մարզիչների հետ շատ ենք պարապել, ջանք ու եռանդ չենք խնայել և հասանք մեր նպատակին։ Սրանով չենք բավարարվելու, պետք է ավելացնել ու ավելի մեծ հաղթանակների հասնել։ Ինձ ամենաշատը ուրախացրեց Աշխարհի առաջնությունում տարածս հաղթանակը։

- Դա ես համարում անցած տարվա քո ամենամեծ նվաճումը։

- Համեմատության կարգով ամենամեծ հաղթանակս երիտասարդների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն էր։ Ճիշտն ասած, չէի սպասում, որ կկարողանամ հաղթել։ Պատրաստ էի, լավ մարզավիճակում էի գտնվում, սակայն հառակորդներս բավականին ուժեղ էին, ես էլ մրցումներից առաջ հոգեպես լավ վիճակում չէի։ Մարզիչներիս օգնությամբ ու աջակցությամբ հավաքվեցի և հաղթեցի։ Իսկապես, շատ թեժ պայքար էր ընթանում իմ քաշային կարգում։ Եվրոպայի առաջնության ժամանակ ավելի հեշտ էր, ընդամենը մեկ ծանրորդ էր մրցակիցս։ Հենց այդ պատճառով էլ առանձնացնում եմ Աշխարհի առաջնությունը։ Ամենահիշարժան օրս 2024 թվականի սեպտեմբերի 25-ն էր, այդ օրը ես հռչակվեցի Աշխարհի չեմպիոն։ Շատ տպավորիչ էր, հատկապես պարգևատրման արարողությունը, շատ աննկարագրելի զգացողություններ ունեցա այդ պահին։ Կուզենամ, որ այդպիսի հաղթանակներ միշտ ունենանք։

- Էմմա, իսկ ինչ նպատակներ ունես այս նոր տարում։

- Շատ մեծ երազանքներով եմ դիմավորել 2025 թվականը և մեծ հույս ունեմ, որ այս տարի նույնպես հաջողությունների տարի կլինի բոլորի համար։ Արդեն սկսել ենք մեր հաղթանակները, պետք է ամեն ինչ անենք, որ պարտություններ չլինեն։ Ուզում եմ այս տարի կանանց ծանրամարտում շատ չեմպիոններ ունենանք, շատ Աշխարհի չեմպիոններ։

- Շնորհակալություն, Էմմա, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում