Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանը՝ հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Հասարակություն

Հայ-իրանական պետական սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումը որևէ մեծ սկանդալի աղբյուր չի կարող լինել, քանի որ այդ հատվածում իրավիճակը մշտապես հանգիստ է եղել։

Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից մեր խնդրանքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահները ժամանակավորապես ներգրավված էին Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովման գործում, և ժամանակն անցնելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և Ռուսաստանի համապատասխան ծառայությանը մեր սահմանին նման երկարատև ծառայության համար։ Մենք տեղեկացրել ենք, որ մեր սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պաշտպանվել մեր իսկ ուժերով, և ես կարծում եմ, որ այստեղ որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագրեր ունի, Հայաստանն ու Ռուսաստանը իսկապես դաշնակիցներ են համարվում։

«Մենք շատ լավ ու բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի հետ, և ահա այժմ նաև Ռուսաստանն է գործընկերային հարաբերություններ զարգացնում Իրանի հետ։ Կարծում եմ, որ բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից»,- նշել է Միրզոյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում