«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԻԱԲԱՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասարակություն

Երեկ, հունվարի 20-ը, անմահ հերոս, Արցախի ՊԲ զինծառայող, կրտսեր սերժանտ ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հիշատակի օրն էր, արդեն 11 տարի է անցել։ 2014 թվականի հունվարի 19֊ի լույս 20֊ի գիշերը ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան Կորգան ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Արմենը մարտական ընկերների հետ միասին հակառակորդին պատճառել է զգալի մարդկային և նյութական կորուստներ ու հետ շպրտել իր ելման դիրքերը։ Ցավոք, հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղադրված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ հերոսաբար զոհվել է Արմեն Հովհաննիսյանը։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1֊ին աստիճանի» մեդալով։ Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող անմահ հերոս Արմեն Հովհաննիսյանի հուշարձանին են այցելել ծնողներ, հարազատներ, ընկերներ, Երևանի համար 141 դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել, քահանան էլ աղոթել է։

Անմահ հերոսի մայրը տիկին ՄԱՐԻՆԵՆ, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.

- «Դարձյալ հունվարի 20֊ն էր։ Օր, որ գլխիվայր շուռ տվեց կյանքս հիմնահատակ փոխելով բառացիորեն ամեն ինչ։ Պետք է խոստովանեմ, որ ապագայի նպատակներն ու անգամ իրադարձությունները կապված էին Արմենիս հետ։ 11 տարի առաջ, կյանքիս ընթացքը դադարեց, դատարկվեց, գրեթե կանգ առավ։ Կյանքս վերջացած էի համարում որդուս նահատակությունից հետո և միայն վերերկրային ուժով Արմենի անպարագիծ սիրով առ Աստված ու հայրենիք, փորձեցի և սկսեցի ապրել։

Ճշմարիտ և միակ ճանապարհը Աստծուն մոտենալու ճանապարհն էր։ Ստվերի պես ինձ հետապնդող զավակիս հանդեպ կարոտն այդպես էլ չպարպվեց, բայց հույսս բաղձալի հանդիպումն է հավերժալույսի ճանապարհին։ Իմ խորին երախտագիտությունն եմ փոխանցում Ավան համայնքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանին, մշտապես ընտանիքիս կողքին գտնվելու համար, թե տխրության և թե ուրախության պահերին։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ, զանգերով, հաղորդագրություններով կողքիս էին։ Աստված օրհնի բոլորիդ»։

Նշենք, որ հերոսի հարազատ Երևանի թիվ 141 դպրոցում էլ կայացել է Արիության դաս, նվիրված անմահ հերոս Արմենին։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում