Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Բա չիմացա՞ք՝ Նիկոլի հետ համակեցության կարգով ապրող կինը՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հիմա էլ ասում է, թե՝ պետք է սովորենք լավ ապրելու համար վճարել: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա եկել է այն եզրահանգման, որ 12 տարի տրանսպորտի համար 100 դրամ վճարելը տեղում դոփել է: Փաստորեն, ըստ Նիկոլի ու Աննայի, առաջ գնալու համար պետք է 300 դրամ վճարել տրանսպորտի համար, որպեսզի համ էլ կիրթ երեւանք: «Նույնիսկ ոզնուն է պարզ, որ այդ կինը իրենց լավ ապրելու մասին է խոսում: Որովհետև բոլոր տեսակի թանկացումներից, հարկերից եւ տուգանքներից իրենք են էլ ավելի լավ եւ ճոխ ապրում, իրենք են ավելի շատ «վաստակում» եւ ավելի շատ ծախսումՀիմա էլ ասում է՝ վճարեք, որ լավ ապրենք, որ տեղում չդոփենք, քչություն է անում: Այ հիմա վերջում հումոր կանեմ: Է միանգամից տրանսպորտը դարձրեք 1500 դրամ, որ կարգին ապրենք, այ ժլատ մելչնիկներ», - գրել է քաղակտիվիստ Արամ Աբաջյանը:

ԱՄՆ-ում դեսպան ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ X-ի իր սոցէջում գրել է. «Վաշինգտոնում դիվանագիտական ​​կորպուսի հետ մասնակցում եմ ԱՄՆ նախագահի 60-րդ երդմնակալության արարողությանը»: Ու այստեղ ամենազարմանալին այն չէ, որ Լիլիթ Մակունցը նույնպիսի ոգեւորությամբ ամերիկյան Չիկագո քաղաքում էլ մասնակցում էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին, որի ընթացքում էլ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել էր Թրամփի թիվ մեկ մրցակիցը՝ Քամալա Հարիսը: Այլ, պարզապես, ապշեցնող է այն, թե ինչ է գրում դիվանագետ Արա Պապյանը Մակունցի մասին: «Հիմա ՔՊ-ական դեսպան Մակունցը եւ Նարեկ անունով ՔՊ-ական նախարարը լուսանկարներ են հրապարակում՝ Թրամփի պաշտոնամուտին նվիրված ոչ պաշտոնականեւ վճարովի միջոցառումներից՝ նպատակ ունենալով ստեղծել պատրանք իբր մասնակցել են Թրամփի պաշտոնական երդմնակալությանը»։ Փաստորեն, հայ-ամերիկյան հարաբերություններն իրականում շարունակում են մնալ «ճ» կլասի վրա:

Չի դադարեցնում զարմացնել «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հիշում եք չէ՞, որ օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը հերքեց, թե մաս է կազմում Կարապետյանի կողմից նախաձեռնվող ինչ-որ խորհրդի: Եվ ահա հերթը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանինն է: Նա հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Ինձ տեղեկացրին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իր կողմից ձեւավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաեւ ես։ Հայտնում եմ, որ դա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլեւ երբեւէ որեւէ առնչություն չեմ ունեցել նրա կամ իր ձեւավորած կառույցի հետ։ Ավելին, երբեւէ չեմ շփվել հիշյալ անձի հետ»։ Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն անգամ անուններ տալ ու խայտառակվել, գուցե ինչ-որ մեկը խորհո՞ւրդ տա Նիկոլի նախկին խորհրդականին, որ ձեռ քաշի քաղաքականությունից ու կպնի իր գործերին:

Իսկ հիմա դե բռնվեք, որ չընկնեք: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԻ նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Կարո՞ղ է ֆեյքերի մի մեծ խումբ Չախոյանը չի հայտարարագրել, դրա համար հերթն իրեն հասավ, կհարցնեք դուք, բայց՝ ոչ: Կատակը կատակ, իսկ թե ինչ ցույց կտա ուսումնասիրությունը, պարզ կլինի առաջիկայում:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում