Մահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր Երեւանում

Մշակութային

Այսօր՝ հունվարի 22-ին, մահացել է ռուսական էստրադայի հայտնի աստղ, հայազգի երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը՝ տիկին Մարիան:

«91 տարեկանում կյանքից հեռացավ մեծ մայրս։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը՝ 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում», - այս մասին տեղեկացրել է Աբրահամ Ռուսսոյի քրոջ որդին՝ քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանը:

Մասնագիտությամբ բուժքույր հալեպահայ Մարիան ամուսնու մահից հետո՝ երեխաների հետ տեղափոխվում է Փարիզ։ Այնուհետեւ, ճակատագիրը նրան բերել է Մոսկվա, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրեց Հայաստանում:

Հիշեցնենք, որ Ռուսսոն մշտապես առանձնակի ջերմությամբ էր խոսում մոր մասին՝ ընդգծելով, թե ամենածանր տարիներին ինչպես է նա միայնակ մեծացրել զավակներին: Երգչի երգացանկում առանձնակի տեղ է գրավում Ավետիք Իսահակյանի բառերով գրված «Մայրիկ ջան» ժողովրդական երգը, որի համար ստացել է հատուկ մրցանակ:

Տիկին Մարիան կմնա հարազատների հուշերում եւ սրտերում՝ որպես սիրասուն մայր, սրտացավ տատիկ եւ մեծ հոգատարությամբ լեցուն հայուհի:

Ցավակցում ենք Պէրպէրեանների եւ Իփջիյանների ընտանիքին՝ սիրելի մոր եւ տատիկի մահվան կապակցությամբ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում