Որ գրպաններում է կուտակվում տրանսպորտային թալանը

Տնտեսություն

Եր­եւա­նի ա­վա­գա­նու ընդ­դի­մա­դիր «Մայր Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յունն ար­տա­հերթ նիստ էր հրա­վի­րել տրանս­պոր­տի թան­կաց­ման օ­րա­կար­գով: Բայց, ինչ­պես եւ են­թադր­վում էր, քվո­րում չկար, եւ նիստն էլ չկա­յա­ցավ:

Ի­հար­կե, հար­ցը պետք է հղել ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յա­նը.         չէի՞ն գի­տակ­ցում, որ ոչ մի նիստ էլ չի լի­նե­լու: Ա­ռա­վել եւս, այն բա­նից հե­տո, երբ ա­վա­գա­նիում իշ­խա­նա­կան «գրպա­նա­յին ուժ» Ա­րամ Զա­վե­նի­չի «խմբա­վո­րու­մը» պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ չի մաս­նակ­ցի: Ու­րեմն, ո՞րն էր նման ա­նի­մաստ ար­տա­հերթ հրա­վի­րե­լու ի­մաս­տը, որ ցույց տան, թե ընդ­դի­մութ­յուն են ու մի բա՞ն են ա­նում: Այ­սինքն, որ հե­տո հարց­նող լի­նի, թե Զա­վե­նի­չից ին­չով եք տար­բեր­վում, պա­տաս­խա­նեն, թե հե­րո­սա­կան պայ­քա­րով չկա­յա­ցած ար­տա­հերթ նի՞ստ են հրա­վի­րել. նման է դրան:

­Բայց ա­հա, թեեւ նիս­տը չկա­յա­ցավ, սա­կայն ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Մես­րոպ Մա­նուկ­յա­նը ո­րոշ հե­տաքր­քիր փաս­տեր ներ­կա­յաց­րեց, ո­րոնք, թե­րեւս, պետք կգան ա­պա­գա­յում, երբ «համ­բա­լա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ» հոր դաս­տիա­րա­կած Ա­վին­յա­նը կկանգ­նի դա­տա­րա­նի ա­ռաջ: Ըստ Մա­նուկ­յա­նի. «Երբ որ կան­խիկ ընդ­հան­րա­պես չկա, պետք է ա­վե­լի շատ գու­մար հա­վա­քագր­վի, բայց հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­նում: Մաս­նա­վո­րը դուրս է ե­կել, ար­դեն մաս­նա­վոր չկա, շար­ժա­կազմն ա­վե­լա­ցել է, ո­րի հետ­եւան­քով ի­րենց մուտ­քե­րը նվա­զա­գույ­նը պետք է ա­վե­լա­նար, բայց հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­ցել։ Վեր­ջին եր­կու գոր­ծա­կար­գա­վա­րա­կան նիս­տի ժա­մա­նակ ոչ մի թիվ չի հրա­պա­րակ­վել։ Նույ­նիսկ հա­վա­քագ­րում­նե­րի թվե­րը խու­սա­փում են հայ­տա­րա­րել, ո­րով­հետեւ անց­յալ տար­վա հա­մե­մատ ի­րենց մոտ 30 տո­կոս թեր­հա­վա­քագ­րում է այն պա­րա­գա­յում, երբ ընդ­հան­րա­պես կան­խիկ գու­մար չկա, վա­րորդ­նե­րը կան­խիկ գու­մա­րի հետ կապ չու­նեն, գու­մա­րը հա­վա­քագր­վում է քա­ղա­քա­պե­տա­րա­նի ու «Թել-­Սել»-ի մոտ»,- ա­սաց ընդ­դի­մութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը:

­Թի­վը ցնցող է` 30 տո­կոս թեր­հա­վա­քագ­րում, այն դեպ­քում, երբ այս ողջ աղ­մուկ-ա­ղա­ղա­կի ի­մաս­տը մուտ­քե­րի ա­վե­լա­ցումն էր: Հի­շեց­նենք, ան­գամ Նի­կո­լը բա­ցա­հայտ ակ­նար­կեց, որ վա­րորդ­նե­րը գո­ղա­նում են փո­ղը (ի­հար­կե, շրջան­ցե­լով, թե դա կու­տակ­վե­լով, կոնկ­րետ որ գրպան­նե­րում է կու­տակ­վում): Այդ հա­մա­տա­րած թա­լա­նը կան­խե­լու, հա­մա­կար­գի ֆի­նան­սա­կան վի­ճա­կը կար­գա­վո­րե­լու հա­մար է, որ ան­ցած տար­վա­նից զահ­լա են տա­նում ի­րենց միաս­նա­կան հա­մա­կար­գով: Նախ, դրա հա­մար մեծ ծախ­սե­րով (ու­ղե­ւո­րի գրպա­նի հաշ­վին) ա­պա­րատ­ներ տե­ղադ­րե­ցին, ո­րոնք հի­մա բա­նի պետք չեն: Հե­տո ինչ-որ «Թել-­Սել»-ա­յին հա­մա­կարգ են տե­ղադ­րում, է­լի մեծ ծախ­սե­րով եւ, մուտ­քե­րի մի մասն այդ ըն­կե­րութ­յա­նը թող­նե­լով, ո­րին, ի դեպ, սար­քել են մո­նո­պո­լիստ: Ու այս­քա­նից հե­տո դեռ մի բան էլ «30 տո­կոս թեր­հա­վա­քագ­րո՞ւմ»:

­Մա­նուկ­յա­նը շա­րու­նա­կեց մեկ­նա­բա­նել, թե ուր է գնում այդ փո­ղը. «Գոր­ծում է եռ­յակ՝ «Թել-­Սել»-­Սու­րեն Գ­րի­գոր­յան-­Սար­գիս Մա­նուկ­յան, «Կա­ռա­վար­ման տեխ­նո­լո­գիա­ներ» ՓԲԸ։ «Թել-­Սել»-ը հա­վա­քագ­րում է, այդ ա­մեն ին­չը հա­մա­կար­գում, ղե­կա­վա­րում է Սար­գիս Մա­նուկ­յա­նը, իսկ այդ ամ­բող­ջի ղե­կա­վա­րը Սու­րեն Գ­րի­գոր­յանն է… Հա­վաք­ված գու­մա­րը պետք է փո­խանց­վի «Ե­րե­ւան ավ­տո­բու­սին», մետ­րո­պո­լի­տե­նին, բայց այդ գու­մա­րը կո­րում է, չկա: Փո­խա­նակ աճ գրանց­վի, ստվե­րը մե­ծա­ցել է։ Մո­տա­վո­րա­պես 40 տո­կոս գու­մա­րը պա­կա­սել է, այ­նինչ ի­րենք ա­սում են 50 տո­կոս ստվեր կա։ Այս պա­րա­գա­յում փո­խա­նակ 2 ան­գամ ա­վե­լա­նա, եր­կու ան­գամ պա­կա­սում է գու­մա­րը։ Իմ գնա­հատ­մամբ, սա տեխ­նի­կա­կան խնդիր չէ»։

­Կարճ ա­սած, գոր­ծում է մեկ միաս­նա­կան կո­ռուպ­ցիոն սխե­մա. փո­ղը մտցրել են «ան­տե­սա­նե­լի» փո­խան­ցու­մա­յին դաշտ, ու թե որ­քան է հա­վաք­վում եւ որ­քան տեղ հաս­նում, մնում է կախ­ված գործ­նա­կա­նում ան­վե­րահս­կե­լի «Թել-­Սել»-ից: Արդ­յուն­քում, տես­նես նո­րից ժո­ղովր­դա­վար խա­ղա­լու հա­մար մետ­րո­յով եր­թե­ւե­կող Նի­կո­լը գի­տի՞, թե այդ ու­ղե­վար­ձի հա­մար իր վճա­րած փո­ղի 30-40 տո­կո­սը կոնկ­րետ որ գրպա­նում է հանգր­վա­նել: Մինչ­դեռ խոս­քը շատ մեծ փո­ղե­րի մա­սին է: Աղբ­յու­րի խոս­քով, ՔՊ-ա­կան­նե­րի ներ­կա­յաց­րած թվե­րով` աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին տրանս­պոր­տից օգտ­վում է օ­րա­կան 440 հա­զար մարդ, իսկ ոչ աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին՝ 220 հա­զար մարդ: Ե­թե մեկ ու­ղե­ւո­րը նվա­զա­գույ­նը եր­կու ան­գամ տրանս­պորտ նստի, 100 դրա­մի դեպ­քում խոս­քը 880 հա­զար մարդ/ու­ղե­ւո­րութ­յան մա­սին է, ո­րը, 100 դրա­մով, պարզ է, թե ինչ մե­ծութ­յուն է: Դ­րա 30-40 տո­կո­սը` նույն­պես:

Այս­պի­սով, ի­րո­ղութ­յունն այն է, որ տրանս­պոր­տի մո­նո­պո­լի­զա­ցիա­յի արդ­յուն­քում ու­նենք նման խայ­տա­ռակ պատ­կեր: Ընդ ո­րում, սրան պետք է ա­վե­լաց­նել, որ այդ մո­նո­պո­լի­զա­ցիան ի­րա­կա­նաց­վեց նույն­պես ժո­ղովր­դի գրպա­հի հաշ­վին. ե­թե ա­ռաջ գծա­տե­րերն էին տեխ­նի­կան ձեռք բե­րում, ա­պա հի­մա դա ար­վում է պե­տա­կան մի­ջոց­նե­րով, եւ թող չա­սեն, թե վար­կա­յին. այդ փո­ղը, տո­կոս­նե­րով հան­դերձ, «նստեց­նե­լու» են ու­ղե­վար­ձի մեջ…

Ի դեպ, այս­տեղ պետք է եւս մեկ հան­ցա­գոր­ծութ­յան քա­շող դե­տա­լի անդ­րա­դառ­նալ: ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յամբ, մեր երկ­րի հա­մար տնտե­սա­կան կարգ է սահ­ման­ված. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տնտե­սա­կան կար­գի հիմ­քը սո­ցիա­լա­կան շու­կա­յա­կան տնտե­սութ­յունն է, ո­րը հիմն­ված է մաս­նա­վոր սե­փա­կա­նութ­յան, տնտե­սա­կան գոր­ծու­նեութ­յան ա­զա­տութ­յան, ա­զատ տնտե­սա­կան մրցակ­ցութ­յան վրա եւ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մի­ջո­ցով ուղղ­ված է ընդ­հա­նուր տնտե­սա­կան բա­րե­կե­ցութ­յա­նը եւ սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յա­նը»: Հաս­կա­նա­լի՞ է` Սահ­մա­նադ­րութ­յու­նը պար­տադ­րում է «շու­կա­յա­կան եւ ա­զատ տնտե­սա­կան մրցակ­ցութ­յուն»: Տ­րանս­պոր­տը քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յութ­յամբ մո­նո­պո­լի­զաց­նելն ու­ղիղ կեր­պով հա­կա­սում է այդ դրույ­թին. տե­ղի է ու­նե­ցել, լավ թե վատ, բայց մրցակ­ցա­յի­նից ան­ցում պե­տա­կան մո­նո­պո­լի­զաց­ման: Ո­րոշ դեպ­քե­րում դա կա­րող է նաեւ լավ լի­նել, բայց պայ­մա­նով` այդ դեպ­քը պետք է լիո­վին վե­րահս­կե­լի լի­նի: Բայց հի­մա ու­նենք ճիշտ հա­կա­ռա­կը. հա­կա­սահ­մա­նադ­րա­կան գոր­ծո­ղութ­յուն (նաեւ աղ­բի ո­լոր­տում), ո­րը տա­նում է ծա­ռա­յութ­յան (տրանս­պոր­տի ու­ղե­վար­ձի) ան­վե­րահս­կե­լի, ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում չու­նե­ցող բարձ­րաց­ման: Ա­ռանց հիմ­նա­վոր­ման, քա­նի որ, ե­թե կա 30-40 տո­կո­սա­նոց թա­լան, ա­պա ռեալ ինք­նար­ժե­քի եւ տոմ­սի գնի մա­սին խո­սե­լը ծի­ծա­ղե­լի է: Ա­վե­լին, այդ ինք­նար­ժե­քը մի բան էլ մե­ծաց­րել են` մաս­նա­վոր ներդ­րում­նե­րը ու­ղե­ւո­րի վրա բար­դե­լով: Իսկ մրցակ­ցութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նը պար­զա­պես բա­ցա­ռում է նվա­զա­գույն ու­ղե­վար­ձի ձե­ւա­վո­րում:

Ու երբ այս ա­մե­նը հան­դուր­ժում ենք, ա­պա Ա­վին­յա­նի հայրն էլ, բնա­կան է, կա­րող է ի­րեն թույլ տակ «համ­բա­լա­յին» բա­ռա­պա­շա­րը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում