Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»

Հասարակություն

Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, դատապարտել է Բաքվի ռազմական դատարանում օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ շինծու դատավարությունը, որը մեկնարկել է հունվարի 17-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ակումբը վճռական բողոք  է հայտնում Բաքվում տեղի ունեցող անօրինական դատավարության առնչությամբ, որն Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են՝ Արցախի նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պետական ​​այլ պաշտոնյաների, ինչպես նաև 2023 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց դեմ՝ խախտելով մարդու իրավունքները և միջազգային իրավական դատավարության նորմերը:

«Ծայրահեղ վրդովմունք է առաջացնում Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների՝ Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալներին որպես ամենախիստ պատժի արժանի «ռազմական հանցագործների» վերբերվելը։ Կասկած չկա, որ ապօրինաբար գերեվարվածների և ապօրինաբար պահվող հայ քաղաքացիների դեմ մեղադրանքները նախապես պատրաստված են,  դատավարությունն ակնհայտորեն քաղաքականացված է, իսկ լսումները անցկացվում են անկախ լրատվամիջոցների համար փակ դռների հետևում, որպեսզի ճշմարտությունը թաքցվի համաշխարհային հանրությունից», - նշվում է տեքստում:

Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ անօրինական կալանավորումից առաջ էլ Ադրբեջանի իշխանությունները «հանցագործ» էին անվանում Արցախի բոլոր ղեկավարներին՝ հասարակության մեջ ատելություն առաջացնելով հայ ժողովրդի և հատկապես ըմբոստ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ։ 

«Մեզ համար ակնհայտ է, որ Բաքվի շինծու դատավարության ընթացքում նկատվում են Ադրբեջանի իշխանությունների անձնական դրդապատճառները և մեղադրյալների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ ծարավը հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից, որն Արցախի նկատմամբ տարած «հաղթանակից» անթաքույց գոհունակությամբ հետևում է «պարտված» թշնամիների նկատմամբ հաշվեհարդարին։

Ադրբեջանի իշխանությունների նման քաղաքականությունը քաղաքակիրթ պետությանն անարժան ենք համարում։ Միջազգային «Լազարևյան ակումբ»-ը պահանջում է անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ներկայացված բոլոր ապօրինի մեղադրանքները», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանում հունվարի 17-ին մեկնարկել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ է կանգնել 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը տեղի կունենա հունվարի 27-ին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում