«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրադադարը» հանելուկ է ՔՊ-ականների համար

Ներքաղաքական

Քաղաքական կուլիսներում շրջանառվող ակտիվ խոսակցությունների համաձայն` ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնարարված է պատգամավոր Աղազարյան Հովիկի հետ կապված ոչ մի «քոմենթ» չանել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ։ Ասում են՝ այդ հանձնարարականը զարմացրել է ՔՊ-ականներին, որոնց Աղազարյանի անհնազանդության թեժ օրերին անձամբ «շեֆն» էր հանձնարարում պախարակել, ով ինչպես կարող է։ Թե ինչ է փոխել, կամ ինչով է պայմանավորված այս «հրադադարը», հանելուկ է անգամ մի շարք ՔՊ-ականների համար։

Այդուհանդերձ, կա վարկած, որ Հովիկ Աղազարյանի հետ կապված` Նիկոլ Փաշինյանը դեռ պլաններ ունի: Մասնավորապես՝ աճեցնել նրա կողմից ձեւավորվող քաղաքական ուժը, իբրեւ այլընտրանք կամ իր անվտանգության բարձիկ: Անխոս, այս վարկածը գոյության իրավունք ունի: Չէ որ, դժվար թե, պատահականություն լիներ Նիկոլ Փաշինյանին ամենանվիրված Հովիկ Աղազարյանին հանկարծ դարձնելը այնպիսի «դուխով», ով կարողացավ դուրս գալ իշխանության դեմ, հալածվեց, բայց մնաց ոչ միայն ազատության մեջ, այլեւ պահպանեց մանդատը:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի սեփական թիմում քիչ թե շատ մաքուր կերպարներ գտնել, որոնք կներկայանան, որպես 2018-ի իրենց իսկ մոգոնած «հեղափոխության» արժեքների իրական կրող: Իսկ վաղը հարկ եղած դեպքում, նախ այնտեղ տեղավորել Նիկոլի վարած քաղաքականությունից «աբիժնիկ» ՔՊ-ականներին, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների: Իհարկե, հարց կարող է առաջանալ, թե արդյոք Հովիկ Աղազարյանն այն կերպարն է, ով կարող է հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրությունների մեջ մտնել ընտրապայքարի մեջ, որ մի հատ էլ անհրաժեշտ ձայներ փոշիացնի կամ կարողանա անցողիկ ձայներ քերել, հաջորդիվ էլ աջակցել Փաշինյանին, ում պլենտուսից ներքեւ գտնվող վարկանիշի մասին այլեւս հնարավոր չէ թաքցնել: Սակայն որեւէ մեկը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանի թիմում կարող են հայտնվել այլ ՔՊ-ական պատգամավորներ եւս (Անդրանիկ Քոչարյանի ականջն էլ կանչի): Եվ այստեղ խաղաքարտերը կարող են բացվել միայն այն ժամանակ, երբ պարզ դառնա, թե ում ֆինանսավորմամբ է Հովիկ Աղազարյանը կուսակցություն բացում: Գուցե հենց Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Հովիկ Աղազարյանի ռուսաստանյան ընկերոջ, որը թեպետ չեկավ նրան խորհուրդ տալու, բայց կարող էր օգնել ֆինանսապես: Այնպես որ, վաղ է հավատալ Հովիկ Աղազարյանի արցունքներին եւ ընդդիմադիր կեցվածքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան