«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում «պետությանը պատճառված վնասի» և դրա հետ կապված քննվող քրեական վարույթով «առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերվելու» մասին: Նշվում է, որ կան ձերբակալվածներ, իսկ մեկ անձ կալանավորված է:

Թեպետ ՔԿ-ն միայն «ինիցիալներ» է նշում, մեր տեղեկություններով, հաղորդագրությունում նշված Գ. Խ.-ն Գիգոլ Խասիկյանն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենը: Այն, որ թիրախում է հայտնվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը, տեղացիների զարմանքն է հարուցել: Բանն այն է, որ Գիգոլ Խասիկյանը Նոյեմբերյանում հայտնի է որպես հարգանք վայելող մարդ, որը ավելի քան 20 տարի մեծ հաջողությամբ անտառապետ ու անտառտնտեսության տնօրեն է եղել: Իսկ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ոչ միայն մարզում, այլև Հայաստանում ընդհանրապես միշտ համարվել է լավագույններից մեկը, այդ թվում՝ խախտումների նվազագույն ցուցանիշով: Ավելին, ըստ տեղեկությունների, 2018 թ. իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ ստուգումներ են եղել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, սակայն գրեթե խախտումներ չեն արձանագրվել, նույնիսկ այն պարագայում, որ տեսչական մարմինների որոշ աշխատակիցներ որոշակի «ջանք ու եռանդ» են ներդրել բացահայտումներ անելու ուղղությամբ:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նոյեմբերյանի անտառտնտեսության ղեկավարին ու աշխատակիցներին «պատժելու» որոշումը կայացվել է ՔՊ հայտնի նիստում, երբ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը վիճել են, ապա և, ըստ մամուլի հրապարակումների, քաշքշել իրար: Մեր տեղեկություններով, նույնիսկ քվեարկություն է եղել՝ գնա՞լ իրավական «ընթացք» տալու ճանապարհով, թե՞ ոչ: Ի վերջո, որոշվել է Հայկ Սարգսյանին մի որոշ ժամանակ հանգստացնելու համար գտնել քավության նոխազ: Ըստ այդմ, իրավապահները «արագի մեջ» արխիվից վեր են հանել 2021 թ. հարուցված ու հետո մոռացված մի գործ և դրան նորից ընթացք են տվել՝ նոր «երանգներով»:

Թեմայի հետ կապված՝ լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ տարեմուտից առաջ ստուգողները մանրազնին ստուգել են Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառները, սակայն խախտումներ չեն հայտնաբերել, ուստի որպես ապօրինի հատված ծառեր գրանցել են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը հիմնականում քամուց տապալված, հաշվառված ծառերը։ Ի դեպ, լրագրողը նաև նշում է, որ Հայկ Սարգսյանը մորական կողմից Նոյեմբերյան քաղաքի թոռ է: «Նոյեմբերյան քաղաքում ասում են, որ Հայկ Սարգսյանը Նոյեմբերյանում անտառտնտեսության նոր տնօրենի թեկնածու ունի, այդ պատճառով է կենտրոնացել Հայաստանում լավագույն անտառտնտեսություններից մեկի՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության վրա»,-գրում է Սարգսյանը:

Մեր տեղեկություններով, այս պատմության հետ կապված կան նաև այլ «խութեր», և դրանց մեջ ներգրավված երևացող ու չերևացող դեմքերին առաջիկայում «Փաստը» դեռ կանդրադառնա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում