Հիմա Ջուլիկը քննությունների՞ պատրաստվի, թե՞ ձեզ համար օրենք գրի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թիվ է կրակում են` կպավ-կպավ: Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ գումարել-հանել է, մի փոքրիկ 200 դրամով էժանացրել, մի 15 օրով ու 90 րոպեով տրանսպորտի քարտի փաթեթների գները փոխել է: «Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ եւ արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը»,- գրել է նա։ Հարց է ծագում՝ իսկ սակագների կիրառման տրամաբանություն ի սկզբանե կամ առհասարակ եղե՞լ է, եթե ըստ հանրային ճնշման «դոզաների»` տրանսպորտի գինն ու փաթեթների ժամկետները կարող են իջնել: Կամ՝ այդ ո՞վ ասաց, որ խնդիրը միայն սակագներն են, բա անհարմարությունն ու ապարատների անսարքությո՞ւնը, ինչն իսկական պատուհաս է դարձել առաջին հերթին մեր տատիկ-պապիկների համար:

Իսկ կառավարության «ամենաատլետիկ» կազմվածքով անդամը դարձել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ: Դուք դեռ փորձում եք գուշակել, թե ո՞վ է: Մի՛ չարչարվեք, գործադիրում նույնիսկ հեծանվորդ Նիկոլ Փաշինյանն ատլետիկ կազմվածք չունի: Եվ ահա Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է դարձել ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա ընտրվել է այդ պաշտոնում՝ 4 տարի ժամկետով: Ի՞նչ ընդհանրություն ունեն ծանրամարտն ու քաշով ծանր արեւելագետ Արայիկ Հարությունյանը, հայրենի մարզային պատմությունը թերեւս կլռի: Իսկ Հարությունյանն ինքն էլ է զարմացած իր ընտրության վրա. «Իմ լավ բարեկամ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմադ Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է, երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որեւէ երկիր չի գնացել»: Դե աննախադեպ չէ, բա ի՞նչ է, երեւի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղարը, Ասիական եւ Բահրեյնի ֆեդերացիաների նախագահները եկել էին Երեւան՝ տեսնելու, թե ի՞նչ են ծխում մեր ծանրամարտիկները, որ իրենց ֆեդերացիայի նախագահ է դառնում Հարությունյան Արոն:

Խորհրդարանում էլ պատգամավոր դարձավ 30-ամյա ՋՈՒԼԻԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ՝ վերցնելով ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի վայր դրած մանդատը: Ու ի՞նչ է պարզվում նրա կենսագրությունից: Վերջինս 2022 թվականին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ առանց բարձրագույն կրթության: Դե հիմա էլ կաշխատի պատգամավոր ու օրենք կգրի՝ դեռ բարձրագույն կրթությունը չավարտած: Այո՛, պատգամավորն ուսանող է: 2024 թ.-ին նա ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ եւ այժմ սովորում է այնտեղ: Հիմա Ջուլիկը քննությունների՞ պատրաստվի, թե՞ ձեզ համար օրենք գրի, թերեւս այլեւս էական չէ, կարեւորը, որ ուսման վարձը կտա պատգամավորական աշխատավարձի ու պարգեւավճարների հաշվին:

Ի դեպ, ԱԺ-ն 65 «կողմ», 31 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ԱԶԳԱՅԻՆ» բառը։ Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կկցվի «համապետական» բառը։ Տիկնայք եւ պարոնայք օրենսդիրներ, էլ «զադյերշկան» ինչո՞ւմ է, Ազգային ժողովից էլ հանեիք «ազգային» բառը ու դառնայիք Հայաստանի Միլլի մեջլիս:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում