Ցինիզմի պրոգրեսը կատաղի թափ ա հավաքում, չես կարող դիմանալ ու չարձագանքել. Սարիբեկյան

Մշակութային
Պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆ անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տարվա ամփոփիչ ասուլիսին եւ դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը եւ Հայաստանի կինոյի հիմնադրամին, որը ներկայացնում ենք ստորեւ.
 
Ասում են՝ ասողին լսող ա պետք, բայց դե ինչ անես… Հա ուզում եմ ականջալուր լինեմ Փելեշյանի հանճարեղ ու դիպուկ ասույթին՝ «Դու ֆիլմեր արա ու լռիր», բայց դե չի ստացվում… Չի ստացվում, որովհետև ցինիզմի պրոգրեսը էն տեսակ կատաղի թափ ա հավաքում, որ չես կարողանում արդեն դիմանաս ու չարձագանքես…
 
Նոր եմ ծանոթանում այս նյութին, որտեղ տեղադրված է ԿԳՄՍ նախարարի կողմից ներկայացված 2024թ.-ի տարեկան հաշվետվության հրապարակման այն մասը, որը վերաբերվում է կինոոլորտին: Այստեղ նա նշել է, որ «պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոնների և շահել 11 մրցանակ»: Չկան անուններ, անվանումներ, բայց արդեն իսկ միայն այդ թվերը հարցեր բարձրացնելու առիթ է տալիս:
Երևի այդ ցանկի մեջ չի ներառվել մեր՝ «Գթության ոսկե շղթա» ֆիլմը, որը տարվա երկրորդ կեսից մասնակցել է 51 միջազգային կինոփառատոնների մրցույթներին և տարին եզրափակել իր արժանացած 67 մրցանակներով, ստացված տարբեր նոմինացիաններում, որի վերջնական արդյունքներն դեռ առջևում են:
 
Նույն ոճի հաշվետվություններ էին նաև 2022- 2023 թվականների ժամանակ, երբ բոլոր պետական կառույցները կողմից ներկայացված թվերի մեջ, հիշատակվել էր մեր երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի միայն մեկ փառատոնի մասնակցության ու ստացված երկու մրցանակների մասին՝ այն դեպքում, երբ ֆիլմը նշված ժամանակվա ընթացքում իր մասնակցությունն ավարտեց 135 մրցանակներով՝ ստացված 92 միջազգային կինոփառատոններից:
 
Ու հիմա, ստիպված, այսպիսի նամակ եմ հասցեագրել ԿԳՄՍ նախարարին, այն էլ բաց ֆորմատով, որպեսզի ճանապարհին «պերեխվատ» չանեն այդ կառույցներ սողոսկած որոշ վինտիկներ ու պատասխանը իրենցով չանեն, ինչպես ընդունված է նրանց մոտ: 
 
Իմ հարցադիմումներն են՝
 
- ովքեր են հաշվետվության այդ նյութը պատրաստող, կատարողները և նախարարին «հրամցնողները», որպեսզի հերթական անգամ երևան նրանք իրենց տգետ վիճակով, ի ցույց դնելով իրենց «բոբիկությունը»:
 
- նման պետական հաշվետվության մեջ, որը նաև փաստագրություն է, ինչ չափանիշներով են նրանք առաջնորդվել և ինչ հիմնավորումներով են վիճակագրության ընտրությունը կատարել ու նաև թող թվարկեն այդ ֆիլմերի անունները, որպեսզի հասկանանք նրանց մոտեցումները, նախասիրությունները ու կինոյի իմացության վերաբերյալ իրենց ունակության կարողականության աստիճանը:
 
Եթե իմ արտադրած ֆիլմերի արժեքների և հաջողությունների նկատմամբ վերապահում ունի հայկական այդ կինոկաստան, ապա ևս մեկ անգամ առաջարկում եմ սուպեր նախարարությանը, թող որպես ստուգատես, Հանրայինով ցուցադրեն բոլոր այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են անկախության տարիներից սկսած, որպեսզի մարդիք տեսնեն, գնահատեն այն աշխատանքը, որի համար նաև իրենք են վճարել, որպես հարկատու՝ հիմա արդեն «հերոս հարկատու»:
 
Իսկ եթե իրենց վերապահումը կապված է իմ անձի հետ, որպես իրական անկախ պրոդյուսերի, որը երեսապաշտության թշնամին է ու անտոգոնիզմ ունի բոլոր մարտնչող միջակության նկատմամբ, ապա այդ ողորմելիները դեռ երկար կմնան տվայտանքների մեջ, քանզի ես դեռ շարոնակում եմ ֆիլմեր արտադրել, թեկուզ առանց պետական աջակցության:
 
Թող այդ կինոգետներից գոնե մեկը մի գրախոսություն, վերլուծություն, քննադատության նյութ հրապարակի, կամ մեր ֆիլմերի, կամ իրենց կողմից գնահատված ֆիլմերի մասին, եթե նա ունի նման կարողականություն, կամ խիզախություն:
 
Ես իհարկե ենթադրում եմ, թե ովքեր են այդ կինո ստեղծող-իմացող-գետները, նրանց ականջները միշտ էլ երևացել են: Դրանք աննկարագիր անվաստակ, արարածներ են, որոնք բոլոր ժամանակներում էլ եղել են ընդամենը ուղղորդվող սպասարկողներ ապաշնորհների համար:
 
Ինձ մնում է ընդամենը մեկ անգամ ևս հրապարակավ արձանագրել, որ մի շարք «պսեվդոներ» հայկական կինոյի զարգացման սանդղակը միտումնավոր պահում են դիլետանտիզմի և ապաշնորհության այն սահմաններում, որտեղ նրանք անգերազանցելի են:
 
Սա էլ գրեցի նրա համար, որ հետո չասեն՝ չասեցի:
 
Հ.Գ. - Ի դեպ, եթե կլինեն հակադարձվող, առարկողներ և պատրաստ կլինեն բաց ֆորմատով բանավեճի, ապա խնդրեմ՝ պատրաստ եմ մասնակից լինել, իսկ եթե ոչ՝ ուրեմն…
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում