Նման է, որ Թրամփը Զելընսկուն կանգնեցնում է «գնդակահարության պատի» մոտ

Վերլուծություն

ԱՄՆ նախագահը Զելենսկին բնութագրել է որպես անհեռատես քաղաքական գործչի, ով անմիտ կերպով իր երկիրը նետել է պատերազմի անդունդը` գերազանցող ուժեր ունեցող թշնամու դեմ։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նաեւ ասել է, որ Զելենսկին «հրեշտակ չէ», և նա շատ սխալներ է թույլ տվել, բայց հիմա նա հասկացել է և պատրաստ է գործարքի, բայց «նա չպետք է թույլ տար» պատերազմը։

«Եվ Զելենսկի, ես ձեզ սա կասեմ. նա ցանկանում է հիմա համաձայնության գալ։ Նա արդեն հոգնել է սրանից: Նա ի սկզբանե չպետք է թույլ տար, որ դա տեղի ունենար:

Գիտե՞ք, եթե նա հրեշտակ չէ, չպետք է թույլ տար, որ այս պատերազմը տեղի ունենար։ Նախ, նա պայքարում է շատ ավելի մեծ հակառակորդի հետ, լա՞վ: Շատ ավելի մեծ: Երբ նա, գիտեք, խոսում էր այնքան համարձակ և այնքան...

Նրանք համարձակ էին, բայց մենք նրանց միլիարդավոր դոլարներ տվեցինք։ ԱՄՆ-ը 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան. ինչու՞ մենք ավելի շատ ծախսեցինք: Գիտե՞ք ինչու։ Որովհետև Բայդենը երբեք չի խնդրել Եվրոպային ավելի շատ ծախսել։

Նրանք ծախսեցին 200... Գիտեք, դա դարձավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պրոքսի պատերազմ Ջոյի պատճառով: Տեսեք, Զելենսկին պայքարում էր շատ ավելի մեծ հակառակորդի հետ։ Շատ ավելի հզոր: Նա չպետք է դա աներ։

Որովհետև մենք կարող էինք գործարք կնքել, և դա կլիներ գործարք, որը... Դե, դա կլիներ փոքր գործարք: Ես կարող էի այս գործարքն այդքան հեշտությամբ կատարել:

Իսկ Զելենսկին որոշեց, որ ուզում է կռվել, գիտեք... Ռուսաստանն ունի 30 հազար տանկ։ Զելենսկին գործնականում ոչինչ չուներ։ Այդպես չես պայքարի ուժեղի դեմ։

Հետո սկսեցինք սարքավորումներ մատակարարել, մատակարարել, մատակարարել, մատակարարել։ Եվ նրանք քաջություն ունեին օգտագործելու այս տեխնիկան, բայց ի վերջո սա պատերազմ է, որը պետք է լուծվի»,- ասել է Թրամփը։

ՄԻքանի էական թեզ այս հայտարարությունից կարելի է ֆիքսել:

Նախ, Թրամփն այսպիսով պաշտոնապես հաստատեց, որ ԱՄՆ-ն, թեեւ միջնորդդավորված, բայց պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: Ենթադրաբար, կարող է Ռուսաստանի հետ «լավ գործարք կնքել» եւ դադարեցնել պատերազմը:

Երկրորդը. Զելենսկին իր հիմարության պատճառով է մտել շատ ավելի հզոր Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որում հաղթելու որեւէ շանս ի սկզբանե չկար: Այսիքն, հիմա ուկրաինական ժողովրդի առաջ, ըստ Թրամփի խոսքի տրամաբանության, հենց Զելենսկին է պատասխանատվություն կրելու այն բոլոր կորուստների համար, որը կրել է երկիրը. հարյուր հազարավոր զոհեր, հաշմվածներ, փախստականենր, միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը, տնտեսությունը ոչնչացված է, տարածքային զգալի կորուստներ կան եւ այդպես շարունակ: Հա, մեղավոր է նաեւ Բայդենը, բայց Զելենսկուն ո՞վ էր ստիպում Բայդենի եւ այլոց հորդորներով, երկիրն այս վիճակի հասցնել: «Նա չպետք է դա աներ», բայց արել է` երկիրը հասցնելով կործանման: Իսկ դոստաեւվսկյան տրամաբանությամբ, եթե կա ոճիր, պետք է լինի նաեւ պատիժ: Հենց սա էլ ակնարկում է Թրամփը:

 Վարջապես, թեեւ Զելենսկին այս օրերին շարունակում է ինչ-որ պահանջներ ներկայացնել, սակայն Թրամփն ասում է` «նա ցանկանում է հիմա համաձայնության գալ»: Այսինքն, որ այս պահին էլ Զելենսկին խաբում է կա´մ աշխարհին, այդ թվում` ուկրաինական ժողովրդին, եւ տակից գնում է Թրամփի պահաջած ուղղությամբ: Կա´մ խաբում է Թրամփին: Վերջինս էլ հուշում է, թե չէ, « նա ցանկանում է», այսինքն, թե էլի ուզում է խաբել ուկրաինական ժողովրդին: Ու թե այս ամենի հանրագումարում ինչ կլինի Զելենսկու հետ, եթե Թրամփը ձեռքը վերցնի Ուկրաինայի վրայից, երեւի հասկանալի է: Այսինքն, պարզ է Թրամփի ակնարկը` «չփորձես»:

Այս վերջին մտքի մասին է խոսում նաեւ ուկրաինական աղբյուրի այն տեղեկությունը, թե` «Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Անդրեյ Երմակին է փոխանցել փաստաթղթեր` զենք գնելու և «Big Construction»-ից կրիպտոարժույթներով բոլոր գործարքների մասին կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ»: Այսինքն, Թրամփի ամեն ինչ հայտնի է, եւ եթե ԶեԵրմակ «սիամական երկորյակները» «մի քայ աջ կամ մի քայլ ձախ» կատարեն, անմիջապես կոչնչացվեն:

Մեկ այլ հարված էլ դարձավ այն, որ թեեւ Զելենսկին բոլոր ջանքերը գործադրեց` հանդիպել Թրամփի հետ մինչ նրա` Պուտինի հետ հանդիպումը,. սակայն Թրամփը երեկ պաշտոնապես հայտարարեց, թե ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ: Իսկ ահա Զելենսկին կարող է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ, որն այսօր-վաղը կայցելի Կիեւ: ԱՄՆ դեսպանի փոխանցած փաստաթղթերի ֆոնին, ենթադրելի է, որ Թրամփի ներկայացուցիչն ընդամենը վերջնագիր կներկաայցնի` նա հրապարակայնորեն համաձայնվում է բանակցություններ սկսել, կամ կլինեն կոնկրետ գործողություններ։

Թերեւս պետք է հիշել, որ ԱՄՆ նախորդ` Թրամփի ու Բայդենի ընտրություններում Զելենսկին «դանակի հարված» հասցրեց Թրամփի թիկունքին, թեեւ հենա նրա «դաբրոյով» էր ընտրվել նախագահ: Նաեւ դրա համար է պետք պատասխան տալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում