«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խոստացել էիր՝ կոռումպացված հոգեւորականներին պետք է բացահայտես, գտա՞ր գեթ մի կոռումպացված հոգեւորականի, թե՞ գտել ես, բայց մեծահոգաբար խնայում ես, ամո՛թ է․ Սրբազան Հայր

Հանդիպում

Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև պետության և եկեղեցու հարաբերություններին:

Դիտարկմանը, որ պետությունը հեռացել է եկեղեցուց, իսկ եկեղեցին կարևոր գործառույթ ունի սփյուռքում հայապահպանության համար, Փաշինյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները մեծ նկարի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն։ Որովհետև պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ՝ պետության»։

Փաշինյանի կարծիքով՝ եթե պետությունից բոլորը թափանցիկություն են պահանջում, ինչու եկեղեցին ևս չի կարող լինել թափանցիկ։ «Մենք ունենք պետությունում օրենսդրություն։ Մենք ասում ենք, երբ որ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։ Հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- նշել է Փաշինյանը։ 

«Իրավունքի» հետ զրույցում, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադառնալով վերը նշվածին նկատեց․

-Փաշինյանը թող ցույց տա գեթ մի երկիր, որտեղ եկեղեցին ՀԴՄ-ով մոմ է վաճառում, իսկ մնացածը՝  նշանակում է բորբոքված ուղեղի արգասիք։ Չկա մի երկիր, որտեղ ծիսական ապրանքների վաճառքը ՀԴՄ-ով լինի կամ հարկվի։ Անգամ Սովետական միության ժամանակ մոմավաճառությունը չի հարկվել։

Ինչ վերաբերում է եկեղեցու թափանցիկ լինելուն, ապա եկեղեցին թափանցիկ է՝ ՀԴՄ տալով չէ, որ պետք է թափանցիկ լինենք։ Եկեղեցին իր ծառայությամբ ու առաքելությամբ է թափանցիկ։ Բա խոստացել էիր՝ կոռումպացված հոգեւորականներին պետք է բացահայտես, գտա՞ր գեթ մի կոռումպացված հոգեւորականի, թե՞  գտել ես, բայց մեծահոգաբար խնայում ես, ամոթ է, դադարեցրեք այդ խելագար մարդու ասածները քննարկել։ Հիմա ինչ խելագար մի բան ասի, պետք է զանգեք Միքայել Սրբազանին հարցնեք իր կարծի՞քը։

-Սրբազան, բայց Ձեր նշած խելագար մարդը երկիրն է ներկայացնում ամեն դեպքում․․․

-Հիմա,  խելագար են ընտրել, իմ մեղքը որն է կասե՞ք։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան