«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Թևանիկ» ֆիլմը ցուցադրվեց Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում

Մշակութային

Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 26-ին, Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում տեղի ունեցավ ֆիլմի դիտում-քննարկում։ Թանգարանի հյուրերն էին «Թևանիկ» ֆիլմի ստեղծագործական կազմի անդամներ՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի դերակատարներ՝ Մարտին Ալոյանը, Հենրի Շահբազյանը, Նարինե Պետրոսյանը և Մերի Մովսեսյանը։

«Ճիշտ է՝ «Թևանիկը» շատ փառատոների  է մասնակցել, տարբեր երկներում է ցուցադրվել, բայց այսօր ձեր կարծիքն ինձ համար պակաս կարևոր չէ, դիտարկումները ևս․․․», -հանդիպման մեկնարկին նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։

«Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա:

«Ֆիլմն անկեղծորեն է ստեղծվել: Սա բողոք է պատերազմի դեմ՝ ականատեսի աչքերով, ով խաղաղություն է քարոզում: Եվ ինձ թվում է, մենք կարողացել ենք ճիշտ ձևով խոսել մարդու, պատերազմի չարիքի մասին՝ առանց արյունահեղ տեսարաններ ցուցադրելու»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդեց քննարկում՝ հարց -պատասխան ձևաչափով։ Պատանի դպրոցականները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ինչպես ռեժիսորին, այնպես էլ ֆիլմի դերակատարներին։ Ջերմ մթնոլորտում իրականացրած հանդիպման ընթացքում՝ դերասանները նորից վերհիշեցին նկարահանման հրապարակը, միասին անցկացրած հետաքրքիր օրերը։

Ֆիլմի անձակազմը ողջունեց պատանիների հետ հանդիպման նմանօրինակ ձևաչափը և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական։

 Թանգարանի տնօրեն Ռուզան Բադալյանը՝ թանգարանի կողմից ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին հանձնեց շնորհակալագիր, ի նշան թանգարանի հետ ունեցած համագործակցության։

Հյուրերը նաև շրջեցին թանգարանում, ծանոթացան թանգարանի ստեղծման պատմությանը և պահվող ցուցանմուշներին։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան