Հունվարի 28-ի աստղագուշակ․ Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հասարակություն

Խոյ: Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները:

Այսօր ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերի մասին: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, որի ակնկալիքը ունեիք, չեն պարգևի ձեզ: Աշխատեք չենթարկվել սադրանքների` հակառակորդներից ոմանք կփորձեն օգտվել ձեր անկեղծությունից:

Ցուլ: Օրը դրական իմաստով առանձնահատուկ չես անվանի, թեև այն քիչ դրական պահեր չունի իր մեջ: Փորձեք հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ում վաղուց չեք տեսել: Երկար բաժանումից հետո դուք այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է նաև ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:

Չի բացառվում, որ երեկոյան ձեզ ուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է նոր ծրագրեր կազմել, կամ ինչ-որ էական բան փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում կենսական ներուժը կպահպանվի:

Երկվորյակ: Այսօր չարժե լայնամասշտաբ ծրագրեր կազմել, կամ ձեռնամուխ լինել երկարաժամկետ պլանների իրականացմանը: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անսպասելի խնդիրներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել;

Իսկ ահա մեծ ուշադրություն չպահանջող գործերի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է: էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Խեցգետին: Օրը տրամադրող է նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները կարճ ժամանակում լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի դեն նետել խնդիրների այն բեռը, որ երկար ժամանակ է, ինչ կրում եք ձեր ուսերին: Կյանքը կերևա նոր գույներով: Ստեղծագործական ներուժը բարձր է, օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել նաև շրջապատի համար:

Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:

Առյուծ: Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով ձեզ: Դուք հիմնականում առաջնորդվում եք նախապես մշակած ծրագրերով և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չեն նկատվում և այդ իսկ պատճառով` չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթև եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում` տնտեսել այն:

Կույս: Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց: Ցավոք, նրանցից շատերի մեջ այսօր ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:

Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները: Ընկերների հետ շփվելիս աշխատեք ավելորդ հարցեր չտալ` շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է սխալ ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբ դնել դժվար թե հաջողվի:

Կշեռք: Աստղերն այսօր բուռն օր են խոստանում: Դեռ առավոտյան կնկատեք ուժերի անսովոր ներհոսքը, բայց դա ընդամենը սկիզբն է: Հեշտությամբ կհաղթահարեք օրվա մեջ ծագած անսպասելի բարդ խնդիրները, կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այսօր կարելի է հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք շտապ լուծում կպահանջեն: Պետք չէ կանգ առնել կամ խուսափել դրանց հետ առճակատվելուց: Այսօր դուք ի վիճակի եք կայծակնային որոշումներ կայացնել և բոլոր դժվարությունները հաղթահարել միայնակ:

Կարիճ: Վատ օր չէ կատարված աշխատանքի արդյունքների միջանկյալ ամփոփման, ձեռնարկած գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի հետ կապված անշտապ ծրագրեր կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի մարդկանց բոլոր խոստումներին, միևնույն ժամանակ` կարիք չկա սեփական խոսքերը քամուն տալու:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել` այսօր ձեր կողքին գտնվելու ցանկություն ունեն այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարված Կարիճները հակված են վեճերի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր: Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները: Երևի հարկ կլինի ինքնուրույն գործի անցնեք և փորձել փոխել իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ ծրագրեր կառուցեք, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք:

Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց դուր չեն գալիս: Այդ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:

Այծեղջյուր: Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք` իրադարձություններն իրենց հունով ընթանան, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն օրն է, որի ընթացքում կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք անկե՞ղծ եք ձեր զգացմունքներում:

Ջրհոս: Օրը լավ կդասավորվի, եթե կարողանաք զգուշավորություն դրսևորել և հրաժարվել կասկածելի ձեռնարկների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս չունեք: Ցանկալի չէ խոշոր ֆինանսական գործարքներ կատարել, գումար ծախսել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու վրա:

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք դժվար խոսակցություն նախաձեռնել` իրավիճակը հասկանալու համար:

Ձկներ: Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Նեղացկոտություն դրսևորելու ժամանակը չէ: Փորձեք սրբագրել այդ մարդկանց մասին ձեր պատկերացումները: Դուք նորովի կհայտնագործեք նրանց, և այդ հանգամանքը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի