«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Կան փաստեր, որոնք ոչ ոք ջնջել չի կարող»․ Տիգրան Ասարյանը՝ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Շոու բիզնես

Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - ասել է նա։

Սա, իհարկե, բուռն քննարկումների առիթ տվեց և հայտարարությունը հանրության լայն շրջանակների կողմից արժանացավ քննադատության։ Փաշինյանին արձագանքել են նաև հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչները։

Այսպես, երգիչ Տիգրան Ասատրյանը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և ասել․ «Լինելով ԱՄՆ–ում արդեն 25 տարի՝ ամեն տարի ընտանիքիս հետ մասնակցել եմ Ապրիլի 24–ի միջոցառումներին և միշտ եղել եմ պահանջատեր։ Որևէ մեկը, ով կարող է իրեն համարել հայ ու կասկածի տակ դրել, թե նման բան եղել է, թե ոչ, համոզված եմ՝ եղել է Ծիծեռնակաբերդում և ծաղիկներ խոնարհել այնտեղ։ Նրանց, ովքեր մոռանում են, չեմ համարում հայ»։

Իր հերթին երգչուհի Քրիստինե Պեպելյանը հոլովակ է հրապարակել իր միկրոբլոգում և նշել․ «Կա պատմություն, կան փաստեր, որոնք երբեք ոչ ոք ջնջել չի կարող։ Մեր պապերը տեսել են։ Մենք հիշում ենք 1915–ը»։

Երգիչ Սարո Թովմասյանը նույնպես արձագանքել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը և պատմել ցեղասպանությունից փրկված իր պապիկի մասին․

«Հայոց ցեղասպանությունն անժխտելի և այդ փաստի վերաբերյալ ցանկացած հարցական անընդունելի է և անհանդուրժելի»,– նշել է նա։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան