«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տրանսպորտի գնին զուգահեռ՝ բարձրանում է նաեւ Գարիկի ինքնագնահատականը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Այս օրերին ամենաշատ քննարկվող հարցերից մեկն այն է, թե ովքեր էին Ցյուրիխում ներկա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որ, լինելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ, լռեցին, երբ վերջինս Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ էր հնչեցնում: Ապշելու փաստ՝ ներկաներից մեկը ՀՅԴ-ական հայտնի գործիչ, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի որդին է եղել՝ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: 2018 թվականին, երբ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի հետ իշխանափոխություն իրականացրեց, ապա կառավարության մաս դարձավ, Հովհաննիսյան կրտսերն էլ նշանակվեց Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ՝ 3 տարով, բայց արդեն 7 տարի է մնացել է Ժնեւում: Բայց՝ լավ, 2018-ին, որ Նիկոլ Փաշինյանի հետ էր Հովհաննիսյան կրտսերը, դեռ մի կերպ կարելի է տանել, բայց հիմա է՞լ: Թերեւս ճիշտ էին ժամանակին տարածվող խոսակցություններն այն մասին, որ ընկեր Վահանը բանտում է եղել ու չի կարողացել որդուն ինչպես հարկն է դաստիարակել:

Պարզվում է՝ տրանսպորտի գնի ու հարկերի բարձրացմանը զուգահեռ՝ բարձրանում է նաեւ ժողովրդի կողմից կոկորդիլոսագետ հռչակված Վեդու քաղաքապետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ինքնագնահատականը: ՔՊ-ական քաղաքապետը տարեվերջին ո՛չ ավել, ո՛չ պակաս ինքն իրեն մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար: «Եթե մարդն ինքն իր աշխատանքը չգնահատի, էլ ո՞վ կգնահատի», - այսպիսի համոզմունք է հայտնել նախագծին կողմ քվեարկած ՔՊ-ական ավագանու անդամ Արամայիս Գրիգորյանը: Ի դեպ, նույն Գարիկ Սարգսյանն իր աշխատանքը բարձր էր գնահատել նաեւ Արարատի մարզպետի պաշտոնում, ընդ որում՝ օրենքով սահմանված չափից ավելի: Այն ժամանակ էլ նա ինքն իրեն ու իր ենթականերին պարգեւատրել էր 104,5 տոկոսով, մինչդեռ օրենքով, առավելագույնը աշխատավարձի 100 տոկոսն է: Համաձայնեք, որ այսպիսի բարձր ինքնագնահատական անգամ տանզանիացի ներդրողը, դժվար թե, ունենա, որը, ըստ Գարիկ Սարգսյանի, պետք է գար Արարատի մարզ ու կոկորդիլոսի բուծարան հիմներ:

Իսկ Եռաբլուրում երեկ՝ Բանակի օրվա առթիվ Երկրապահ կամավորական միության նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հայտարարությունը ոչ միայն զարմացրել, այլեւ զայրացրել է շատերին: Երկապահը, որը կոչված է երկիրը պահելու, հիմա «դուխ»-ից ընկել է: «Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն», - ասում է Սասուն Միքայելյանն ու բացատրում, թե՝ այսօր բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, ինքը չի ուզում իր խոսքով խանգարել հետագա գործողություններին: Անդրադառնալով վերոնշյալին՝ 44- օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը հարց է բարձրացնում. «Ի՞նչ դիվանագիտություն, ի՞նչ բան, ուժեղի հետ են հաշվի նստում: Սասո՛ւն, դու մտածի, որ երկիրդ ուժեղանա, զենք գնի: Եթե մարդը չի հասկանում, որովհետեւ չի էլ ծառայել, դու ասա, ուշ չի, ասա, գոնե այս եղածը փրկելու համար: Ղարաբաղը կորցրինք, հիմա Հայաստանի վրա՞ եք «ստավկա» դրել, Հայաստա՛նն եք կորցնում»: Եվ իսկապես, ու այսքանից հետո՝ դժվար է չհամաձայնել ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի այն մտքի հետ, որ Սասուն Միքայելյանն ու դիվանագիտությունը բացարձակապես համատեղելի չեն: Ի դեպ, Սասուն Միքայելյանի այսօրվա կերպարն ու Վազգեն Սարգսյանի գործը շարունակելը՝ նույնպես, թեպետ նա ասում է, որ սպարապետի գործն է շարունակում: Այսպե՞ս…

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան