Փարիզում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հասարակություն

Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը, նշել է, որ Հայոց բանակը մարմնավորում է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մեր ժողովրդի վճռականությունը և վերջինիս` որպես անկախ և ժողովրդավար երկիր գոյություն ունենալու իրավունքը։ Ընդգծել է, որ կազմավորման առաջին իսկ պահից ՀՀ Զինված ուժերը վճռորոշ նշանակություն են ունեցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։

Նշել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում` ընթացիկ բանակցություններում կառուցողական ջանքեր գործադրելով։ Միևնույն ժամանակ արդար և երկարատև խաղաղության հաստատման համար դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը և այդ համատեքստում իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանին աջակցելու վճռական հանձնառության և շարունակաբար ընդլայնվող պաշտպանական համագործակցության համար։

Վկայակոչելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ներկայումս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները՝ դեսպանը հիշեցրել է առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։

Երեկոյի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Հիշատակելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները՝ գնդապետ Ղոնյանն ընդգծել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը։ Շեշտել է, որ Հայոց բանակն եղել և շարունակում է լինել իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքի իրացման երաշխավորը։ Ընդունելությանը տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային, ինչպես նաև՝ ՀՀ Զինված ուժերի օրհներգերը։

 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում